«Էդգար Շահին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (83), ։ → ։ (5), ՝ → ՝ (8), → (97), ), → ), (5), ( → ( (13), : → ։ (19) oգտվելով ԱՎԲ
Տող 16.
}}
 
'''Էդգար Պետրոսի Շահին''' ([[Հոկտեմբերի 31]], [[1874]]  -  [[Մարտի 18]], [[1947]]), հայ նկարիչ, ֆրանսիական [[Պատվո լեգեոնի ասպետ]] և [[Պատվավոր Լեգեոնի շքանշան|շքանշանակիր]], Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ [[1928]] թ, [[Վենետիկ]]ի պատվավոր քաղաքացի։ Շահինը փորագրանկարչության խոշորագույն վարպետ է, նրա ստեղծագործությունը հայ մշակույթի և [[20-րդ դար]]ի սկզբի եվրոպական կերպարվեստի նշանակալի երևույթներից է։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Վիեննա]]յում [[1874]] թվականին։ Սովորել է [[Վենետիկ]]ի [[Մուրատ-Ռափայելյան վարժարան]]ում։ [[1896]] թվականին մեկնել է [[Փարիզ]]։ Հաճախել է Ժուլիան ակադեմիան Ժ. Պ. Լորանսի ու Բ. Կոստանի մոտ<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref>:։
 
*1896 թվականից «Մարդկային թշվառություն» ընդհանուր խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքներով` «Մուրացկանը», 1896, «Փողոցի մի անկյուն», 1897, «Շնչահեղձը», 1898, «Անապաստանը», 1899, «Փողոց Մոնմարտրում», մասնակցել է ցուցահանդեսների
*1899 նկարիչն ստեղծագործել է փորագրության բնագավառում. առաջին իսկ գործերով արժանացել է ճանաչման
*1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Շահինը արժանացել է ոսկե մեդալի, ընտրվել Լոնդոնի գեղարվեստի թագավորական ընկերության, փորագրողների միության, Հռոմի իտալական գեղարվեստի ազգային ընկերության անդամ: անդամ։ 1900-ական թվականների փորագրությունները («Աղբահաններ», «Պետրոս Շահին», «Անատոլ Ֆրանս», երեքն էլ՝ 1900, «Լաթահավաք կինը», 1901, «Զբոսանք», «Հայկական երեկոյի ծրագիր», երկուսն էլ՝ 1902 , «Ջեմմա», «Լիլի», «Լուիզ Ֆրանս», «Բեռնակառք», «Գործազուրկը», հինգն էլ՝ 1903, «Թխահերն ու շիկահերը», 1907, «Ընկած ձին», 1910) առանձնանում են գոյության պայքարի, թշվառության ու պերճանքի հավաստի պատկերմամբ
*1901 թվականին մասնակցել Է Վենետիկի բիենալեին
*1903 թվականին Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսում Շահինի 20 փորագրություններն արժանացել են ոսկե Մեծ մրցանակի, ֆրանսիական կառավարությունը նրան շնորհել Է Պատվո լեգեոնի ասպետի աստիճան և շքանշան
*1905 թվականին, նաև հետագայում, Շահինը ճանապարհորդել է Իտալիայում, ստեղծել «Իտալական տպավորություններ» շարքը («Կուլոնի աբբայարանը», 1915 , «Սուրբ Պետրոսի ջրանցքը», «Ոգիների տունը», «Սուրբ Մարկոսի հրապարակը», «Ի՛նչ գեղեցիկ հայկական քիթ», 1921, «Հմայիչ կինը», «Հրաշալի երեխան», «Ֆրանչեսկոնի», երեքն էլ՝ 1922-1925 թթ.)
 
==Ստեղծագործական գործունեություն==
Շահինն իր գործերում կիրառել է փորագրության գրեթե բոլոր եղանակները ([[օֆորտ]], փափուկ լաք, [[աքվատինտա]]), սակայն նախընտրել է չոր ասեղի տեխնիկան, որը հասցրել է կատարելության:կատարելության։ Նա Վենետիկի մեծ նկարիչներից էր և պատվավոր քաղաքացի:քաղաքացի։ 1930 թվականին ուղևորվել է [[Բրետան]]ի և [[Լա Մանշ]]ի ափեր, ստեղծել բացառիկ գեղեցկության բնանկարների շարք («Կրաուզիկ», «Ձկնորսական նավակներ», «Փոքրիկ լողափ» և այլն):։ Շահինի՝ հայ իրականությանը նվիրված տասնյակ գործերից ուշագրավ են «Ալևոր հայը», [[Պողոս Նուբար]]ի, Տիկին Զարմիկյանի, օրիորդ Երամի և ուրիշների դիմանկարները:դիմանկարները։ Գրիգոր Զոհրապի առաջարկությամբ ստեղծել է մի օֆորտ, որտեղ պատկերել է սպանդից փրկված հայ որբերի. երկրորդ պլանում [[Անի]]ի Հովվի եկեղեցին է:է։
 
Շահինն ստեղծագործել է նաև գրքի նկարազարդման բնագավառում. ձևավորել է Անատոլ Ֆրանսի «Կատակերգական պատմություն», Գուստավ Ֆլոբերի «Նոյեմբեր», Գաբրիել Մուրեի «Փարիզի տոնավաճառի մարդիկ» (140 օֆորտ), Մորիս Բարեսի «Վենետիկի մահը», Վերգիլիոսի «Մշակականք» (Տիգրան Պոլատի ու 15 այլ նկարիչների հետ) և այլ գրքեր:գրքեր։
Շահինը բազմաթիվ ընկերությունների (Հռոմի իտալական գեղարվեստի ազգային, Լոնդոնի գեղարվեստի թագավորական և այլն) և միությունների (Փորագրողների և այլն) անդամ էր:էր։ 1928 թվականին հեռակա ընտրվել է Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր անդամ:անդամ։ 1936 թվականին՝ [[Երևան]]ում, [[Թիֆլիս]]ում, 1940 թվականին` [[Լենինգրադ]]ի [[Էրմիտաժ]] թանգարանում բացվել են նրա փորագրությունների ցուցահանդեսները. շուրջ 160 գործ նվիրել է Հայաստանին:Հայաստանին։ 1974, 1994 և 2004 թթ. Երևանում կազմակերպել են Շահինի ծննդյան 100, 120 և 130-ամյակներին նվիրված ցուցահանդեսներ:ցուցահանդեսներ։
 
Գործերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի քաղաքային թանգարանում, [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում (300-ից ավելի), Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և եվրոպական երկրների այլ թանգարաններում:թանգարաններում։
 
1995 թվականին Ֆրանսիայի Ժիզյո քաղաքից ([[Նորմանդիա]]) ոչ հեռու, [[Սեն Միշել]]ում, բացվել է Շահինի թանգարանը:թանգարանը։
 
==Պարգևներ==
Շահինն արժանացել է Ոսկե մեդալի (1900 թ., Փարիզ) և Ոսկե մեծ մրցանակի (1903 թ., Վենետիկ), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի աստիճանի և շքանշանի:շքանշանի։
 
==Մեջբերումներ Էդգար Շահինի մասին==
«Շահինը ոչ միայն նրբաճաշակ արվեստագետ է, այլև նրբազգաց հոգեբան, պատմագետ»:։
<br />
Պ. Օքքինի
Տող 48.
Իտալացի արվեստաբան
 
«Այն հարստությունը, որ պարգևում է մեզ Շահինը, պարտավորեցնում է ավելի գնահատել նրա տաղանդի հզորությունն ու հմայքը»:։
<br />
Մաքս Ռոժե
Տող 54.
Ֆրանսիացի արվեստաբան
 
«Էդգար Շահին. ահա մեր կերպարվեստի նորահայտ փառքերից: Դիտեցեք նրա օֆորտները. մի օր «Պառավն» եք նախընտրելու, հաջորդ օրը՝ «Շատո Ռուժը», և այսպես շարունակ:շարունակ։ Այս ամենի համար միայն մեկ բառ կա՝ «ապշեցուցիչ»»:։
<br />
Շառլ Շենյոլ