«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: , → , (113), ։ → ։ (32), ՝ → ՝ (18), → (144), ), → ), (6), )։ → )։ (7), ( → ( (49) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: , → , (113), ։ → ։ (32), ՝ → ՝ (18), → (144), ), → ), (6), )։ → )։ (7), ( → ( (49) oգտվելով ԱՎԲ)
== Պատմություն==
=== Սկիզբ ===
Հիմնադրվել է [[1921]] թ. [[Ռոմանոս Մելիքյան]]ի (նա դարձել է նաև առաջին տնօրենը) կողմից, որպես երաժշտական ստուդիա։ Հատուկ երաժշտական ուսումնական հաստատությունների բացակայության պատճառով ուսումնական աշխատանքները իրականացվել են երեք բաժիններով՝ ստորին (երեք տարի), միջնակարգ (չորս տարի) և բարձր (երկու տարի)։
 
1920-ական թթ. կոնսերվատորիայում գործել են մասնագիտական հետևյալ դասարանները՝
* [[դաշնամուր]]ի (Ա. Մնացականյան, Հ. Մադաթյան, Ե. Խանկալամյան, Ե. Խոսրովյան, Օ. Բաբասյան)
* [[ջութակ]]ի (Լ. Միրզա-Ավագյան, Ա. Գաբրիելյան, Հ. Հովհաննիսյան, Դ. Սողոմոնյան)
* [[ալտ]]ի (Ա. Կոտլյարևսկի)
* [[թավջութակ]]ի (Ս. Այվազյան, [[Միքայել Մալունցյան]])
* վոկալ (Ա. Բաբալյան, Ա. Աբրահամյան, Մ. Մելիքսեթյան, Մ. Գենջյան)
* փողային (Վ. Շպեռլինգ)
* երաժշտական-տեսական առարկաների ([[Ռոմանոս Մելիքյան]], Միքայել Միրզոյան, Օ. Տեր-Գրիգորյան, [[Անուշավան Տեր-Ղևոնդյան]])
* երգչախմբի (Ռ. Մելիքյան, [[Սպիրիդոն Մելիքյան]])
* մանկավարժական
 
[[1923]]-ին կոնսերվատորիայի լարային քառյակի (Ա. Գաբրիելյան, Դ. Սողոմոնյան, Ա. Կոտլյարևսկի, Վ. Ավետիքյան) կատարմամբ Երևանում առաջին անգամ հնչեցին [[Հայդն]]ի, [[Մոցարտ]]ի, [[Բեթհովեն]]ի, [[Պ. Չայկովսկի|Չայկովսկու]], [[Գլազունով-Ա.|Գլազունով]]ի կվարտետները։
[[Պատկեր:Սպենդիարյան.jpg|մինի|Հայկական առաջին սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրներից մեկը` [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ը]]
Կոնսերվատորիայի ուսանողները Հայաստանի շրջաններում գրառել են ժողողովրդական երգեր, կազմակերպել երգչախմբեր և համերգներ։
[[1924]]-ին [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի և տնօրեն Ա. Ադամյանի ջանքերով կոնսերվատորիայում կազմակերպվել է հայկական առաջին սիմֆոնիկ նվագախումբը։
 
[[1927]]-[[1928]]-ին (տնօրեն՝ Ա. Տեր-Ղևոնդյան) հիմնադրվել է կոնսերվատորիայի օպերային ստուդիան (առաջին դիրիժորը՝ Ս. Չարեքյան), բեմադրվել հատվածներ «[[Ֆաուստ (օպերա)|Ֆաուստ]]», «[[Եվգենի Օնեգին (օպերա)|Եվգենի Օնեգին]]», «[[Աիդա (օպերա)|Աիդա]]» օպերաներից, նպաստել պետական օպերային թատրոնի հիմնադրմանը։ Հետագայում մեծացել է նվագախմբային և օպերային դասարանների դերը կատարողներ պատրաստելու գործում (դիրիժորներ՝ [[Կոնստանտին Սարաջև]], [[Գևորգ Բուդաղյան]], Ս. Չարեքյան, Միքայել Մալունցյան, [[Ռաֆայել Մանգասարյան]])։
 
1926-[[1927]] ուսումնական տարում Ս. Օգանեզաշվիլին (Օհանյան) հիմնադրել է արևելյան բաժին, որը գործել է տասը տարի, 1927-ին Ս. Մելիքյանի ղեկավարած ուսանողական երգչախումբը ելույթ է ունեցել [[Մոսկվա]]յում, այնուհետև [[Թբիլիսի]]ի կոնսերվատորիայում հանդես են եկել մենակատար-ուսանողները։
 
[[1930]]-ին կոնսերվատորիայում հիմնադրվել է ստեղծագործական դասարան (առաջին դասատուներ՝ Հ. Ստեփանյան, Ս. Բարխուդարյան և Վ. Տալյան), որի շրջանավարտների գործունեությունը նպաստել է ազգային երաժշտության կարևորագույն բնագավառների զարգացմանը, ազգային արվեստի ոճական սկզբունքների հաստատմանը, բազմաժանր երկերի ստեղծմանը, հայ երաժշտության համաշխարհային ճանաչմանը։
 
[[1937]]-ին հիմնադրվել է երաժշտագիտական բաժանմունք (հիմնադիրներ՝ Զ. Վարդանյան, Մ. Գասպարյան, Կ. Մելիք-Վրթանեսյան)։
 
=== Նախապատերազմական շրջան ===
1930-ական թթ. վերջից կոնսերվատորիայի մանկավարժական-մեթոդական, գիտակատարողական աշխատանքները համակարգավորվեցին ամբիոնների ստեղծմամբ՝
* դաշնամուրային (Ա. Մնացականյան)
* նվագախմբային (Դ. Լեկգեր)
* դիրիժորական (Կ. Սարաջև)
* վոկալ (Ն. Կարդյան)
* պատմածեսական և կոմպոզիցիայի (Կոնստանտին Մելիք-Վրթանեսյան)
* ընդհանուր դաշնամուրի (Ալեքսանդր Դոլուխանյան)
 
[[1936]]-1937 թթ., այնուհետև՝ [[1940]]-[[1954]]-ին, կոնսերվատորիայի տնօրենն էր Կոնստանտին Սարաջևը։ 1930-ական թթ. վերջին և [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին կոնսերվատորիայի մանկավարժական կազմը համալրվեց [[Մոսկվա]]յի և [[Լենինգրադ]]ի կոնսերվատորիաների հայ շրջանավարտներով (Ռոբերտ Անդրեասյան, Հ. Բոգդանյան, Կ. Դոմբաև, Գեորգի Սարաջև), ԽՍՀՄ մշակութային կենտրոններից Երևան ժամանակավորապես տեղափոխված ականավոր երաժիշտներով (դաշնակահարներ Կ. Իգումնով, Վ. Զեյլիգեր, տավղահար Կ. Էրդելի, տեսաբաններ Ք. Քուշնարյան, Տ. Տեր-Մարտիրոսյան, Ա. Շահվերդյան)։
 
=== Հետպատերազմյան շրջան ===
Հետպատերազմյան տարիներին և հատկապես 1960-70-ական թթ. կոնսերվատորիան հասել է [[ԽՍՀՄ|միութենական]] առաջատար կոնսերվատորիաների մակարդակին։ Նրա ուսանողները և շրջանավարտները պարբերաբար մասնակցել են կատարողների [[անդրկովկաս]]յան, միութենական և միջազգային մրցույթներին։ Որակյալ մասնագետներ կրթելու գործում մեծ վաստակ ունեն նաև [[Էդուարդ Միրզոյան (կոմպոզիտոր)|Էդուարդ Միրզոյանը]], [[Գրիգոր Եղիազարյան]]ը (ռեկտոր՝ [[1954]]-[[1960]]-ին), [[Ղազարոս Սարյան]]ը (ռեկտոր՝ 1960-ից), [[Ալեքսանդր Հարությունյան]]ը, [[Ռոբերտ Աթայան]]ը, Սերգեյ Կոպտևը, [[Գայանե Չեբոտարյան]]ը, Գեորգի Տիգրանովը, Մ. Հարությունյանը, Աննա Բարսամյանը, [[Թաթուլ Ալթունյան]]ը, Ջեմս Գյոզալյանը, Կ. Զաքարյանը, Թամարա Շահնազարյանը, [[Գոհար Գասպարյան]]ը, [[Տաթևիկ Սազանդարյան]]ը, Հեղինե Տեր-Ղևոնդյանը, Կ. Մալխասյանը, Աննա Ամբակումյանը, Ս. Բունիաթյանը, Մարջան Մխիթարյանը, Ա. Շամշյանը, Հ. Աբաջյանը, Լ. Գրիգորյանը, [[Գերոնտի Թալալյան]]ը, Գևորգ Բուդաղյանը, Գուրգեն Ադամյանը, Հ. Ղասաբյանը, Մ. Խաչատրյանը և ուրիշներ։
 
Կոնսերվատորիայի ազգային դիրքորոշումը հիմնականում պայմանավորվեց հայ երաժշտության պատմությանը, հայ ժողովրդական ստեղծագործությանը, հայկական երաժշտության լադային համակարգին վերաբերող դասընթացների իրագործումով։ [[1969]]-ից կոմպոզիցիայի ամբիոնին կից գործում է ժողովրդական ստեղծագործության կաբինետը (հիմնադիր և ղեկավար՝ Մարգո Բրուտյան)։ Կոնսերվատորիայի մասնագիտական հասունացմանը մեծապես նպաստել են մշտական կապը Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաների հետ, խորհրդային ականավոր երաժիշտների, հատկապես [[Դմիտրի Շոստակովիչ]]ի և [[Արամ Խաչատրյան]]ի ստեղծագործական օգնությունը։ Կոնսերվատորիայում գործել է ենթակա բաժանմունք։ Կազմակերպվել է ասիստենտուրա-ստաժիրովկա, 1976-ից՝ միութենական նշանակություն ունեցող որակավորման բարձրացման ֆակուլտետ։ [[1987]]-ից գործում է ժողովրդական երգեցողության բաժին, 1988-ից` հայկական երաժշտական բանահյուսության ամբիոն։
 
1950-ական թթ. վերջից կոնսերվատորիայում սովորում են արտասահմանյան երկրների ([[ԱՄՆ]], [[Ուրուգվայ]], [[Կանադա]], [[Լիբանան]], [[Եթովպիա]], [[Բուլղարիա]], [[Մոնղոլիա]], [[Հունաստան]], [[Կուբա]], [[Թուրքիա]], [[Մեքսիկա]] և այլն) երիտասարդ երաժիշտներ։
 
1938-ից կոնսերվատորիային կից գործում է [[Պյոտր Չայկովսկի|Պյոտր Չայկովսկու]] անվան [[Երևանի երաժշտական դպրոց]]ը։
 
== Շրջանավարտներ ==
Գոյության ընթացքում կոնսերվատորիան ավարտել են 5800-ից ավելի երաժիշտներ, դրանց թվում ([[1979]] թ. տվյալներով)՝ 5 [[ԽՍՀՄ]] ժողովրդական արտիստ, 22 [[ՀՀ ժողովրդական արտիստ|ՀԽՍՀ ժողովրդական արտիստ]], 35 [[ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ|արվեստի վաստակավոր գործիչ]], 37 վաստակավոր արտիստ, 14 միջազգային մրցույթների և 7 միութենական մրցույթների դափնեկիրներ։
 
== Ֆոնդեր ==
 
== Ուսանողներ ==
1992-1993 ուսումնական տարում կոնսերվատորիան ունեցել է 1161 ուսանող, որոնցից 243-ը՝ հեռակա, 38-ը` արտասահմանցի (այդ թվում` սփյուռքահայ)։
 
== Բաժիններ ==
 
== Դասախոսներ ==
Ուսուցիչների ընդհանուր թիվը (1993 թ. տվյալներով)՝ 300 (2 [[գիտությունների դոկտոր]], 35 [[դոցենտ]] և [[Գիտությունների թեկնածու|գիտության թեկնածու]])։
 
== Ռեկտորների (տնօրենների) ցանկ ==
* [[Սերգեյ Սարաջյան]]
* [[Արմեն Սմբատյան]]
* [[Տիգրան Մանսուրյան]] (1992-1993)
* [[Էդգար Հովհաննիսյան]] (1986-1992)
* [[Ղազարոս Սարյան]] (1960-1986)
* [[Գրիգոր Եղիազարյան]] (1954-1960)
* [[Սամսոն Գասպարյան]] (1937-1940)
* [[Կոնստանտին Սարաջև]] (1936-1937 և 1947-1954)
* [[Վարդան Սամվելյան]] (1933-1936)
* Գ. Հովհաննիսյան (1932-1933)
* Ս. Սնարյան (1931-1932)
* [[Սպիրիդոն Մելիքյան]] (1930-1931)
* [[Անուշավան Տեր-Ղևոնդյան]] (1926-1930)
* [[Արշակ Ադամյան]] (1924-1926)
* [[Ռոմանոս Մելիքյան]] (1923-1924)
 
== Հանրահայտ շրջանավարտներ ==
 
== Գրականություն ==
* Մ. Բերկո, Կոմիտասի անվան կոնսերվատորիա, Երևան, 1973 (հայերեն և ռուսերեն)
 
{{Երևանի բուհեր}}
1 105 242

edits