«Եկեղեցի (շինություն)»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: - →  - , , → , (29), ։ → ։ (10), ՝ → ՝ (2), → (41), ), → ), (2), )։ → )։ (2), ( → ( (6) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: - →  - , , → , (29), ։ → ։ (10), ՝ → ՝ (2), → (41), ), → ), (2), )։ → )։ (2), ( → ( (6) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Catedral_de_Salta_1Catedral de Salta 1.jpg|մինի|250px|Եկեղեցի]]
[[Պատկեր:Echmiatsin cathedral 2.jpg|մինի|250px|[[Էջմիածնի Մայր Տաճար|Էջմիածնի Մայր տաճար]]ը]]
'''Եկեղեցի''' [[Քրիստոնեություն|քրիստոնեական]] դավանանքի պաշտամունքային շենքը, ուր կատարվում է քրիստոնյաների կրոնական ծիսակատարությունը՝ ժամասացությունը։ Այդ նպատակով եկեղեցական աոաջին շենքերը կառուցվել են 4–րդ դարում, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Արևելքի երկրներում ([[Ասորիք]], [[Հայաստան]], [[Բյուզանդիա]])։ [[4-րդ դար|4]] – [[6-րդ դար]]երում եկեղեցի ասելով հասկացվել է աղոթարան, ժողովարան, վկայարան, կաթողիկե, վանք։ Եկեղեցի անվանվող, բայց գործածական տարբեր նշանակություն ունեցող հիշյալ կառույցները տարբերվում են իրենց չափերով, ծավալային լուծումով և այլ հատկանիշներով։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում, դավանական հոսանքների ներգործմամբ փոփոխվել է եկեղեցու ծիսակատարությունը՝ փոփոխելով նաև նրա հատակագծային լուծումը և ճարտարապետական կերպարը, ըստ գաղափարական և գեղարվեստական ըմբռնումների. օրինակ, ասորիքյան բազիլիկ, բյուգանդական և հայկական գմբեթավոր, ռոմանական, գոթական և [[Վերածնունդ|Վերածննդի շրջան]]ի եկեղեցիները։ Բոլոր ժամանակների եկեղեցական շենքի պարտադիր տարրերն են աղոթասրահը, ավագ [[խորան]]ը` բեմի և դասի մասով։ Տարբեր եկեղեցիներ ունեցել են նաև իրենց ինքնատիպ այլ տարրեր` նախասրահ (նարտեքս), վերնահարկ (խորոսներ, էմպորաներ), պրեսբիտերիում, կապելլաների պսակ։ 4-ից  -  5–րդ դարերում հայկական եկեղեցիները բազիլիկ և դահլիճ տիպի են, ավագ խորանին կից մեկ կամ երկու սենյակներով, սյունասրահներով ([[Քասախ]], [[Թանահատ]], [[Երերույք]] և այլն)։ Պահպանվել են նաև գմբեթավոր եկեղեցիներ։ [[6-րդ դար|6]]-ից [[7-րդ դար]]երում հայկական եկեղեցիները բացառապես գմբեթավոր են և իրենց հետաքրքրական բազմազան լուծումներով քրիստոնյա աշխարհի ճարտ. մեջ եզակի արժեքներ են։ [[10-րդ դար|10]]-ից [[13-րդ դար]]երում իշխող դարձան գմբեթավոր դահլիճ և ներսից խաչաձև (չորս ավանդատներով) գմբեթավոր տիպերը, եկեղեցուն արևմուտքից կցվում էր [[հայկական ճարտարապետություն|հայկական ճսւրտարապետության]] համար խիստ ինքնատիպ [[գավիթ]]ն ու ժամատունը։
<gallery>
Պատկեր:Armenian Church in Yeghipatrush - 2.JPG|[[Եղիպատրուշ]]ի եկեղեցին
Պատկեր:Florence italy duomo.jpg|[[Ֆլորենցիա]], Սանտա-Մարիա-դել-Ֆիորե եկեղեցու գմբեթը
Պատկեր:Vvedenski monastery St Nicholas church.jpg|Պոկրով, Ս. Նիկոլայ հրաշագործի եկեղեցին
Պատկեր:Sagrada Familia 02.jpg|[[Բարսելոնա]], [[Սագրադա Ֆամիլիա|Սուրբ Ընտանիքի քավության մայր տաճար]] (Սագրադա Ֆամիլիա)
</gallery>
{{ՀՍՀ}}
1 105 242

edits