«Դիարբեքիրի վիլայեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, փոխարինվեց: կմ →  կմ, % → %, , → , (80), ։ → ։ (29), ՝ → ՝ (11), → (109), ), → ), (12), )։ → )։ (8), ( → ( (25) oգտվելով ԱՎԲ
Տող 75.
 
== Տարածքը ==
Վիլայեթի տարածքն ընդգրկում էր [[Աղձնիք]]ի զգալի մասը, [[Ծոփք]]ի հարավ-արևելքը, [[Հայոց Միջագետք]]ը, [[Ծավդեք]]ը, [[Արվաստան]]ը։ Հյուսիսից սահմանակից էր [[Էրզրումի վիլայեթ|Էրզրումի]], հյուսիս-արևելքից՝ [[Բիթլիսի վիլայեթ|Բիթլիսի]], հարավ-արևելքից՝ [[Վանի վիլայեթ|Վանի]], հարավից՝ Մոսուլի, [[Դեյր Էզ Զոր]]ի և [[Հալեպ]]ի, հարավ-արևմուտքից՝ [[Ուրֆայի նահանգ|Ուրֆայի]], արևմուտքից՝ [[Խարբերդիվիլայեթ|Խարբերդի]] նահանգներին։ Տարածքը՝ 47220 &nbsp;կմ<sup>2</sup>։ Դիարբեքիրի նահանգի մեծ մասը գտնվում է Տիգրիսի վերին ավազանում։
 
Մինչև [[XIX դար]]ի 40-ական թթ. զբաղեցրել է գրեթե ամբողջ Ծոփքը և Աղձնիքը, Հյուսիսից՝ [[Միջագետք]]ի որոշ շրջաններ։ Դիարբեքիրի նահանգում պահպանվել էին հայկական փոքր իշխանապետություններ (Իսայան, Սավուր և այլն), ստեղծվել քրդական ժառանգական տիրույթներ (յուդլուկ, օջակլըկ) և կիսաանկախ իշխանապետություններ (հյուքյումեթություններ)։ Նահանգի Բերդակ, Մեծկերտ, Սաղման և Բերի գավառները [[XVIII դար]]ի վերջին և [[XIX դար]]ի սկզբին հայտնի էին '''Չարսանջակ''' անունով, իսկ Արղնին, Խարբերդը և Ջերմուկը միավորված էին «Հանքերի կառավարչի սահման» կոչվող ընդարձակ վարչամիավորման մեջ։
 
== Աշխարհագրություն ==
Դիարբեքիրի վիլայեթի տարածքով հոսում են Արևմտյան [[Տիգրիս]]ը և [[Արածանի]]ն։ Մակերևույթը հիմնականում տափարակ է, հարավ-արևմուտքում կան կիսաանապատներ։ Հյուսիսում ձգվում են Արղնիի և Բալուի լեռները։
 
Արևմտյան Տիգրիսից հարավ գտնվող Կարաջադաղի և Մարդինի (Մասիոն, Տուրբ-Աբդին) լեռնաշղթաների շարունակությունն են Ջուդի լեռները (Տիգրիսի աջափնյակում)։ Նշանավոր լեռնագագաթներ են Շարյեքշանը (2651 մ), Կարա-Օմարը (2477 մ), Շըխաբադը (2089 մ), Կարաջալին (Աշիմուն, 1919 մ), Խաչերդումը (1560 մ), Բեմադան (Իզալա, 1520 մ)։
 
== Տնտեսություն ==
Նահանգը հարուստ է աղի (Լըջե) հանքերով, արճիճի (Արղանա-Մադեն), երկաթի (Սևան-Մադեն, Չնքուշ), պղնձի (Արղանա-Մադեն, Բալու), ոսկու և արծաթի (Արղնի), քարածխի (Բալու, Էգիլ, Կարաջադաղ, Ջեզիրե, Ջերմուկ), սիլիկատների (Սավուր), նավթի (Ջեզիրե) և ծծմբային ջերմուկներով (Ջերմուկ)։ Ընտիր հացահատիկի առատ բերքով հռչակված էին Արևմտյան Տիգրիսի հովտում գտնվող Արղնիի, Բշերիկի, Դիարբեքիրի և Սիլվանի բերդի դաշտերը։
 
Այգեգործության և գինեգործության կարևոր կենտրոններ էին Արղնին, Բալուի հովիտը, Էգիլը, Հազրոն, Հիսնիքեյֆը, Մարդինը, Սևերեկը, բանջարաբոստանային կուլտուրանների՝ Դիարբեքիրը, Սևերեկը, Միդիաթի (Տուր Աբդինի սարահարթը)։
 
== Բնակչություն ==
[[XX դար]]ի սկզբին ուներ մոտ 470 հազար բնակչություն ([[հայեր]], [[ասորիներ]], [[քրդեր]], [[թուրքեր]], [[արաբներ]], [[հույներ]], [[հրեաներ]] և այլն)։ [[1882]] թ.-ին Դիարբեքիրի նահանգում ապրել է 150 հազար հայ։ [[1895]] թ.-ի կոտորածի ժամանակ շատ հազարավոր հայեր սպանվեցին, շատերն էլ արտագաղթեցին։ <ref name=texanunneri_bararan/>
 
[[Կ. Պոլս]]ի հայոց պատրիարաքարանի տվյալների համաձայն [[1912]] թ.-ին Դիարբեքիր նահանգի հյուսիսային մասում (Բշերիկ, Սիլվան, Լըջե, Դիարբեքիր, Բալու, Մադեն, Ջերմուկ) ապրում էր 105 հազար հայ (բնակչության ամենաստվար էթնիկական խումբը, 35,4 4%)։ Հարավում հայերը բնակվում էին Սևերեկ, Դերիկ գավառակներում (մեծ մասամբ՝ քաղաքներում)։
 
[[1914]] թ.-ին բնակչության թիվը կազմում էր 296 000, որից 105 000-ը [[հայեր]] էին։ <ref name=texanunneri_bararan/>
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի նախօրեին Դիարբեքիրի նահանգի ավելի քան 130 հազար հայերն զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով՝ մանածագործություն, գորգագործություն, ասեղնագործություն, պղնձագործություն, զինագործություն, դարբնություն, ոսկերչություն, կոշկակարություն և այլն, առևտրով, մասամբ՝ անասնապահությամբ։ Դիարբեքիրի նահանգի [[հայ]] և [[ասորի]] բնակիչները բնաջնջվել են [[1915]] թ. [[Մեծ եղեռն]]ի ժամանակ։ Դիարբեքիրի վիլայեթում եղեռնին զոհ գնացած հայերի թիվը հասնում էր 100 000-ի։ <ref name=texanunneri_bararan>«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 99</ref> Փրկվածներն գաղթել են տարբեր երկրներում։
 
[[1975]] թ.-ի դրությամբ [[Դիարբեքիրի նահանգ]]ում ապրում էր մոտ 4000 թրքախոս [[հայեր]]։ <ref name=texanunneri_bararan/>
 
== Վարչական բաժանում ==
Տող 144.
{{Դիարբեքիրի վիլայեթ}}
{{ՀՀՀ}}
 
[[Կատեգորիա:Արևմտյան Հայաստանի վիլայեթներ]]
[[Կատեգորիա:Օսմանյան կայսրության վիլայեթներ]]