«Դարձվածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎'''Դարձվածքային միասնություն''': clean up, փոխարինվեց: : → ։ (3), → oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (49), ։ → ։ (17), ՝ → ՝ (13), → (74), ( → ( oգտվելով ԱՎԲ
Տող 1.
 
== '''Ինչ է դարձվածքը''' ==
 
'''Դարձվածքը''' կառուցվածքով երկու և ավելի բառերի կայուն, իմաստով ամբողջական, վերաիմաստավորված այնպիսի կապակցություն է, որը խոսքում վերարտադրվում է իբրև լեզվական պատրաստի միավոր։ Ժամանակակից հայերենում դարձվածքը հաճախ անվանում են դարձվածաբանական միավոր, դարձվածաբանական արտահայտություն, հատուկ ոճ, որոշ դեպքերում նաև՝ իդիոմ կամ իդիոմային արտահայտություն։
 
Լեզվաբանական գրականության մեջ միասնական կարծիք չկա դարձվածքի կամ դարձվածաբանական միավորների տարբերակման, դարձվածաբանության ընդգրկման սահմանների վերաբերյալ։ Դարձվածաբանության ավելի լայն ըմբռնման կողմնակիցները դարձվածքների մեջ ներգրավում են [[առած-ասացվածք|առածները, ասացվածքները,]] [[աֆորիզմ|աֆորիզմները]]ները, թևավոր խոսքերը, հարադրությունները, բարդ հարադրական [[շաղկապ|շաղկապները]]ները, բառակապակցական տերմինները, մյուսները՝ դարձվածաբանության ավելի նեղ ըմբռնման կողմնակիցները, հրաժարվում են վերոհիշյալից և դարձվածքներ են համարում միայն իդիոմային արտահայտությունները։ <br />
Հայերենում դարձվածքները բաժանվում են չորս խմբի՝ դարձվածքի ընդհանուր իմաստի և դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի միջև գոյություն ունեցող հարաբերության տեսակետից։ Դրանք են՝ '''դարձվածքային սերտաճում, դարձվածքային միասնություն, դարձվածքային կապակցություն և դարձվածքային արտահայտություն։ '''''
=='''Դարձվածքային սերտաճում'''==
Այս խմբի մեջ են դասվում այն դարձվածքները, որոնց ընդհանուր իմաստը չի բխում դարձվածքի կազմի մեջ մտնող բաղադրիչ բառերի բառային իմաստներից։ Դրանք իմաստային տեսակետից անբաժանելի, անքակտ կապակցություններ են։ Նրանցում բառերը, ամբողջապես կորցնելով իրենց բառային իմաստները և տվյալ կառուցվածքում վերաիմաստավորվելով, դառնում են դարձվածքի ընդհանուր, ամբողջական իմաստի բաղադրատարր, չցուցադրելով իրենց բառային և իմաստային ինքնուրույնությունը. ինչպես, օրինակ՝ ''աչքից գցել''-ատել, այլևս չսիրել, ''գլուխը յուղել''-համոզելով խաբել։
=='''Դարձվածքային միասնություն'''==
Դարձվածքների այս խմբի մեջ մտնում են դարձվածաբանական այնպիսի միավորներ, որոնք դարձվածքային սերտաճումների նման իմաստաբանորեն անբաժան են և ամբողջական, բայց ի տարբերություն նախորդների, սրանց դարձվածքային ըհդհանուր իմաստը որոշ չափով պատճառաբանված է դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի առանձին, փոխաբերական իմաստով։ Դարձվածքների այս կարգին առաջին հերթին բնորոշ է պատկերավոր իմաստը։ Օրինակ՝ ''գլուխը սապնել''-խաբել, ''գլխին նստել''-մեկի վրա իշխել։
=='''Դարձվածքային կապակցություն'''==
Դարձվածքային կապակցություններ են կոչվում դարձվածքային այն միավորները, որոնց ընդհանուր իմաստը ամբողջովին բխում է նրանց բաղադրիչ-բառերի իմաստներից։ Դրանք այնպիսի դարձվածքներ են, որոնց կազմի մեջ մտնող բառերն ունեն ինչպես ազատ, այնպես էլ դարձվածաբանորեն կապված գործածություն։ Այդ կարգի դարձվածքներում բաղադրիչները՝ դարձվածքը կազմող բառերը, հիմնականում պահպանում են իրենց իմաստային ինքնուրույնությունը, բայց իրենց կապերով մնում են կախյալ վիճակում։ Օրինակ՝ ''նուրբ հարց, սիրտը մաշել, քիթը տրորել:''
Տող 18 ⟶ 17՝
# Առածա-ասացվածքային արտահայտությունները, որոնք վեր են ածվել դարձվածքների. ինչպես՝ ''գայլի գլխին ավետարան կարդալ, երկաթը տաք-տաք ծեծել, ճտերը աշնանը հաշվել''։
 
[[Սուքիասյան Ա.|* Սուքիասյան Ա. Մ]]., Ժամանակակից հայոց լեզու (Հնչյունաբանություն, բառագիտություն, բառակազմություն). Եր. համալս. հրատ., Երևան, 1989
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Դարձվածաբանություն| ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դարձվածք» էջից