«Գեորգի Յակուլով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
տեղեկաքարտ
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (37), ։ → ։ (20), ՝ → ՝ (5), → (55), ), → ), (8), )։ → )։ (4), ( → ( (23) oգտվելով ԱՎԲ
Տող 16.
}}
 
'''Գեորգի Բոգդանի Յակուլով''' (Յակուլյան Գևորգ) , Ժորժ Վելիկոլեպնի ([[հունվարի 2]], [[1884]], [[Թիֆլիս]]  -  [[դեկտեմբերի 28]], [[1928]], [[Երևան]], թաղված է Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատանը), նկարիչ, արվեստի տեսաբան։ Սովորել է [[Մոսկվա]]յի [[Լազարյան ճեմարան]]ում ([[1893]]-[[1901]]) և գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետությաև ուսումնարանում ([[1901]]-[[1903]])։
 
[[1903]] թվականին կամավոր մտել է կովկասյան գունդ, մասնակցել [[1904]]-[[1905]] թվականների ռուս-ճապոնական պատերազմին։ Ստեղծագործել է հիմնականում բեմանկարչության, երփնագրի և գրաֆիկայի բնագավառներում։ «Ձիարշավ» ([[1905]]), «Աքաղաղներ» ([[1907]]), «Կաֆե՜շանտան» ([[1912]]) և այլ գործերով Մոսկվայում մասնակցել է ցուցահանդեսների։
 
1910-ական թթ. [[Իտալիա]]յում, [[Ֆրանսիա]]յում և [[Գերմանիա]]յում շփվել է ժամանակի մեծ արվեստագետների հետ, ուսումնասիրել արվեստի պատմություն, իր տեսական հետևություններն ամփոփել է «Երկնագույն արեգակը» հոդվածում ([[1914]])։
 
Յակուլովն իր գործերում համադրել է Արևելքի և Արևմուտքի մշակութային ավանդույթները։ Գույների տեղաշարժման, գծի և լույսի փոխհարաբերության ու ոճերի ծագման յակուլովյան տեսությունը լայնորեն կիրառվել է թատրոնում։ Նրա ձևավորած՝ Պ. Կլոդելի «Փոխանակություն» (1918), Թ. Ա. Հոֆմանի «Արքայադուստր Բրամբիլլա» (1920), Շ. Լեկոքի «Ժիրոֆլե-Ժիրոֆլյա» (1922) բեմադրությունները (Մոսկվայի կամերային թատրոն) բարձր են գնահատվել Փարիզում։ Հակադրվելով «Միր իսկուստվա» խմբավորման վարպետներին՝ մշակել է նոր սկզբունքներ, ընդգծել ճարտ. դեկորների և գեղանկարչության համադրման անհրաժեշտությունը բեմանկարչության մեջ, որը համարել է կոնստրուկտիվ ոճ։ Մոսկվայի ցուցադրական թատրոնի մի շարք բեմադրություններում (Սոֆոկլեսի «էդիպ արքա», 1921, ևն) Յակուլովը գունային լուծումները փոխարինել է լուսագրով, մեծ տեղ հատկացրել ռիթմիկ հնչողությանը։ Նրա ձևավորումներին բնորոշ են ռոմանտիկ ոգին, պաթետիկ-մոնումենտալ ոճը։
 
1914 թվականին [[Ալեքսանդր Մյասնիկյան]]ի և Ա. Ջիվելեգովի հետ Մոսկվայում հանդես է եկել ընդդեմ հայ մշակույթի վանդալիզմի։ [[1917]] թվականին հինգ աշխատանքով Թիֆլիսում մասնակցել է հայ արվեստագետների միության կազմակերպած ցուցահանդեսին։
 
[[1918]] թվականին մասնակցել է Մոսկվայի հայ դրամատիկական ստուդիայի հիմնադրմանը (դեկորացիոն բաժնի վարիչ), ձևավորել [[Հակոբ Պարոնյան]]ի «Մեծապատիվ մուրացկաններ» (1924), Գ. Սունդուկյանի «Պեպո» ([[1925]]) ներկայացումները։ 1919 թվականին [[Սերգեյ Եսենին]]ի, Ա. Մարիենհոֆի, Վ. Շերշենևիչի և այլոց հետ կազմել ու ստորագրել է իմաժինիստների առաջին դեկլարացիան։ Յակուլովը Հայաստանի Առաջին պետական թատրոնում (այժմ՝ Գ. Սունդուկյանի անվ.) ձևավորել է [[Շեքսպիր]]ի «Վենետիկի վաճառականը» ([[1926]]) և [[Ալեքսանդր Շիրվանզադե]]ի «Մորգանի խնամին» ([[1927]]) ներկայացումները, [[Սերգեյ Պրոկոֆև]] «Պողպատե ցատկ» ([[1927]], Փարիզ) բալետը (լիբրետոյի հեղինակ՝ Յակուլով)։
 
Անհատական ցուցահանդեսներ՝ [[Երևան]]ում (1959, 1967, 1975, 1984), [[Մոսկվա]]յում (1975)։ 1964 թվականից [[Փարիզ]]ում գործում է Յակուլովի արվեստի համակիրների ընկերություն։ Գործերից պահվում են ՀԱՊ-ում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ա. Բախրուշինի անվ. թատեր. թանգարանում։ <ref>«Ով ով է։ Հայեր», հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 183-184:</ref>
 
== Ծանոթագրություններ ==