«Գեորգ Օհմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ր: → ր։, և: → և։ (2), ա: → ա։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (29), ։ → ։ (42), ՝ → ՝ (12), → (71), ), → ), , ( → ( (7), : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 9.
| ծննդավայր = '''Էրլանգեն''', '''[[Գերմանիա]]'''
}}
'''Գեորգ Սայմոն Օհմ''' (16 մարտի 1789 – 6 հուլիսի 1854) գերմանացի ֆիզիկոս։ Որպես ֆիզիկայի ուսուցիչ՝ Օհմը սկսել է ուսումնասիրություններ կատարել իր ժամանակներում իտալացի կոմս Ալեքսանդր Վոլտի կողմից հայտնագործված էլեկտրաքիմիական բջջի վերաբերյալ։ Իր իսկ ստեղծած սարքերով փորձեր կատարելով՝ Օհմը հայտնագործեց, որ կոնդենսատորի միջև պոտենցիալների տարբերությունը (լարումը) ուղիղ համեմատական է հոսանքի ուժին։ Սա Օհմի օրենքն է։
 
== Կյանքը ==
Օհմը ծնվել է Էրլանգենում ([[Բավարիա]]), փականագործ Յոհան Վոլֆգանգ Օհմի և Մարիա Էլիզաբեթ Բեքի որդին է։ Ընտանիքը բողոքական էր։ Չնայած նրան, որ Օհմի ծնողները ֆորմալ կրթություն չուներին, հայրը ինքնակրթվել էր մինչև դպրոցի շրջանավարտի մակարդակ և գերազանց դասեր էր տալիս իր որդուն։ Օհմի քույրերից և եղբայրներից ոմանք մահացան փոքր հասակում, երեխաներից միայն երեքն էին կենդանի՝ Գեորգը, կրտսեր եղբայր Մարտինը, ով հետագայում դարձավ հայտնի մաթեմատիկոս, և քույրը՝ Էլիզաբեթ Բարբրան։ Մայրը մահացավ, երբ Գեորգը տասը տարեկան էր։
 
Մանուկ հասակից հայրը Գեորգին և Մարտինին [[մաթեմատիկա]], [[ֆիզիկա]], [[քիմիա]] և [[փիլիսոփայություն]] էր սովորեցնում։ Օհմը տասնմեկից տասնհինգ տարեկանում սովորել է Էրլանգենի վարժարանում, որտեղ նա միայն ամրապնդեց հոր տված գիտելիքները։ Այստեղ Գեորգին և Մարտինին նկատեց Էրլանգենի համալսարանի դասախոս Կառլ Քրիստիան վան Լանգսդորֆը և Գեորգն ընդունվեց այդ համալսարան։ <br />
Հայրը հասկացավ, որ համալսարանում Օհմը միայն ժամանակ էր անց կացնում, ուղարկեց նրան [[Շվեյցարիա]]։ Այստեղ 1806 թվականին Օհմն սկսեց աշխատել որպես ուսուցիչ։
 
Տող 23.
Իր գրքի ձեռագիրն ավարտելուց հետո այն ուղարկեց Պրուսիայի թագավոր Վիլհելմ 3-րդին։ Արքան հավանելով Օհմի աշխատանքը՝ նրան առաջարկեց նոր աշխատանք։ Այս նոր դպրոցում նա պարտավոր էր դասավանդել ոչ միայն մաթեմատիկա, այլ նաև ֆիզիկա։ Վերջինիս լաբորատորիան հարուստ էր սարքավորումներով, և Օհմը սկսեց իր իսկ զարգացման համար փորձեր կատարել։ Փականագործի որդի լինելով՝ նա ծանոթ էր որոշ մեխանիկական սարքերի հետ։
 
1827-ին Օհմը հրատարակեց իր '''«Գալվանական Սխեմայի Մաթեմատիկական Հետազոտումը»''' ("Die galvanishe Kette, mathematisch bearbeitet") գիրքը։ Այնուհետև տեղափոխվեց նոր աշխատանքի Նյուրնբերգի Պոլիտեխնիկական դպրոցում, 1833-ին։ Իսկ 1852-ին Մյունխենի համալսարանում սկսեց փորձարարական ֆիզիկա դասավանդել։ Այստեղ էլ նա մահացավ։
 
== Օհմի օրենքը ==
Օհմի օրենքն առաջին անգամ ներառվել է հենց «Գալվանական Սխեմայի Մաթեմատիկական Հետազոտումը» գրքում, որտեղ Օհմը ներկայացնում է իր ամբողջ տեսությունը էլեկտրականության մասին։ Այստեղ նա նկարագրել է կապը շղթայի տեղամասի լարման, հոսանքի ուժի և դիմադրության միջև։
 
Գիրքը սկսում է գրքի մնացած մասը հասկանալու համար անհրաժեշտ մաթեմատիկայի բացատրությամբ։ Չնայած նրան, որ այժմ Օհմի օրենքը ֆիզիկայի ֆունդամենտալ օրենքներից է, իր ժամանակներում այն շատ արձագանք չստացավ։ Ըստ Օհմի՝ կապ էր առաջանում «հարևան մասնիկների» (այս տերմինը հենց ինքն է օգտագործել) միջև։ Ավելի ճշգրիտ ուսումնասիրումը և Օհմի օրենքի ձևակերպումը արվել է Արչիբալդի կողմից։
 
== Ուսումնասիրությունները և գործերը ==
Իր բազում աշխատություններից ամենակարևորը «Գալվանական Սխեմայի Մաթեմատիկական Հետազոտումը» (1827) գիրքն էր։ Այն մեծ ազդեցություն ունեցավ էլեկտրականության հետագա ուսումնասիրությունների ու զարգացումների վրա։ Օհմի օրենքը միացավ այս գիտության հասկացություններին. ինչպես նշվել է, ըստ այս օրենքի, կոնդենսատորի միջև պոտենցիալների տարբերությունը (լարումը) ուղիղ համեմատական է հոսանքի ուժին։
Օհմը իր աշխատանքների համար 1841 թվականին ստացել է «Քոփլիի Մեդալ»:։ 1845-ին դարձել է [[Բավարիա]]յի հումանիտար գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ։
 
{{DEFAULTSORT:Օհմ, Գեորգ}}