Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 11 բայտ ,  5 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: , → , (66), ։ → ։ (27), ՝ → ՝ (9), → (95), ), → ), (2), )։ → )։ (4), ( → ( (8) oգտվելով ԱՎԲ
|ordo = [[Հովանոցածաղկավորներ]]
|familia = [[Հովանոցավորներ]]
|genus = [[Գազար]]
| ref =
| comment =
| tpl = tro-1701902
}}
'''Գազար''' ({{lang-lat|Daucus}}), [[նեխուրազգիներ]]ի ([[հովանոցավորներ]]) ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 60, Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ՝ [[գազար վայրի]] (''D. carota'')։
 
Գազարի [[արմատ]]ը հաստ է, մսալի, կոնուսաձև կամ գլանաձև։ Գազարը լինում է [[դեղին]], [[կարմիր]] կամ [[սև]] գույնի։ [[Ցողուն]]ը բարձրանում է մինչև 60 սմ, ճյուղավորված է։ [[Տերև]]ները բազմափետրավոր են։ [[Ծաղիկ]]ները մանր են, հավաքված բարդ հովանոցում, առանց [[ծաղկաբաժակ]]ի։ [[Պսակ]]ը փոքր է, կազմված հինգ մանր [[պսակաթերթ]]երից։ [[Առէջ]]ները հինգն են։ Գազարը ծաղկում է ամռան սկզբին։
 
== Նկարագրություն ==
Մշակության մեջ տարածված է [[գազար մշակովի]]ն (''D. sativus'')։ Երկամյա բույս է։ Առաջին տարում ձևավորվում են տերևային վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկում է և սերմ տալիս։ Արմատապտուղը մսալի է, գլանաձև, իլիկաձև՝ բութ կամ սուր ծայրով, կարմիր, սպիտակ, դեղին, երբեմն՝ մուգ կապտավուն։ Տերևները բարդփետրաձև են՝ խիստ կտրտված, նշտարաձև բլթակներով։ [[Ծաղկաբույլ]]ը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ, բաց վարդագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը երկսերմիկ է։ Գազարը պարունակում է [[ածխաջրեր]], հանք, [[աղեր]], [[եթերայուղեր]], [[վիտամին]]ներ (C, B1, B2), [[կարոտին]] ([[A-նախավիտամին]])։ Օգտագործում են սննդի մեջ (թարմ, եփած, պահածոյած) և որպես դեղամիջոց՝ սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության և այլ դեպքերում։
 
==Տարածումը Հայաստանում==
 
== Քիմիական բաղադրությունը ==
Գազարը պարունակում է [[կարոտին]]ներ, [[վիտամին]]ներ, [[եթերայուղ]]։ Գազարի ծաղիկներից անջատվում են [[անտիոցիանային միացություններ]] և [[ֆլավնոիդներ]] ([[կվերցիտին]] և [[կեպֆերոլ]])։ [[Արմատասաղմ]]ը պարունակում է կարոտին, [[ֆետոեն]], [[ֆիտոֆլուեն]], [[լիկոպին]], վիտամիններ, [[պանտոնենաթթու]], ինչպես նաև [[ֆլավնոիդներ]], [[անտոցիանիդներ]], [[Ճարպայուղ]], եթերայուղ։
 
== Գազարը ավանդական բժշկության մեջ ==
Բժշկության մեջ օգտագործել են գազարի [[սերմ]]երը, արմատը և տերևները։
 
Հայկական բժշկության մեջ գազարն օգտագործել են [[ստամոքս]]ի, [[լյարդ]]ի, [[փայծախ]]ի [[բորբոքային հիվանդություններ]]ի, [[սեռական թուլություն|սեռական թուլության]], [[ջրգողություն|ջրգողության]], [[գոտկային ցավեր]]ի, [[արգանդի բորբոքում]]ների, [[աղեփքանք]]ի, [[մարսողության խանգարում|մարսողության խանգարման]], [[ականջացավ]]ի, [[թոքաբորբ]]երի, [[սննդախանգար խոցեր]]ի, [[աչքի սպիտակափառություն|աչքի սպիտակափառության]], [[դաշտանի խանգարում|դաշտանի խանգարման]], [[երիկամի բորբոքում]]ների, [[ջղացավություն|ջղացավության]] և [[ձվաբջջի թերզարգացում|ձվաբջջի թերզարգացման]] բուժման համար։ <ref>{{cite book|author=Հ.Ս.Հարությունյան|title=Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր|publisher=«Լույս»|location=Երևան|year=1990|page=էջ 36}}</ref>
 
== Ծանոթագրություններ ==
 
{{ՀԲ}}
 
[[Կատեգորիա:Հովանոցավորներ]]
[[Կատեգորիա:Դեղաբույսեր]]
1 097 979

edits