«Բարսեղ Կանաչյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - → - (2), , → , (16), ։ → ։ (22), ՝ → ՝ (3), → (37), ), → ), , )։ → )։ (3), ( → ( (5) oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 1.
'''Բարսեղ Կանաչյան''' ([[1885]] թ. [[Ռոդոսթո]]
== Կենսագրությունը ==
Ծնվել է [[Ռոդոսթո]]յում (այժմ Թեքիրդաղ՝ [[Թուրքիա]]) [[1885]] թվականին։ [[1888]] թվականին ընտանիքը տեղափոխվում է [[Կոստանդնուպոլիս]], որտեղ և նախնական կրթությունն է ստանում Կանաչյանը։ [[1896]] թվականին ընտանիքը գաղթում է [[Վառնա]]։ [[Նաթան-Բեկ Ամիրխանյան]]ից երաժշտության դասեր է վերցնում ([[ջութակ]], երաժշտության տեսություն, խմբավարություն)։ [[1903]] թվականից սովորում է [[Բուխարեստ]]ում ([[դաշնամուր]] և հարմոնիա)։ 1908 թվականի օսմանյան սահմանադրության ընդունումից հետո Կանաչյանների ընտանիքը ապագայի ակնկալիքներով վերադառնում է [[Թուրքիա]]՝ [[Կոստանդնուպոլիս]]։ Կանաչյանը այստեղ կազմում է «Քնար» փողային նվագախումբը, զբաղվում դասավանդմամբ, անում է [[ստեղծագործություն|ստեղծագործական]] առաջին փորձերը։ Կանաչյանի համար որոշիչ է եղել [[Կոմիտաս]]ի հետ հանդիպումը [[1910]] թվականի դեկտեմբերին։ Կանաչյանը հանդես է գալիս [[Գուսան (Կոմիտասի երգչախումբը)|«Գուսան»]] երգչախմբում, նրա «հինգ սաներ»-ի թվում, հարմոնիայի դասեր է առնում, հետևում խմբավարական արվեստին։ [[1919]] թվականին [[Կոմիտաս]]ին նվիրված համերգին հանդես է եկել որպես խմբավար 400 հոգանոց միացյալ երգչախմբով։ «Հինգ սաներ»-ով ներդաշնակում և մշակում են հայրենասիրական երգեր։ [[1920]] թվականից շարունակել է երաժշտական կրթությունը [[Փարիզ]]ում։ [[1922]] թվականից հայկական գաղութներում զբաղվել է խմբավարական գործով։ [[1928]] թվականից դասավանդել է [[Կիպրոս]]ի [[Մելքոնյան կրթական հաստատություն]]ում, [[1933]]-ից [[Նշան Փալանջյան ճեմարան]]ում։ [[1936]] թվականին [[Բեյրութ]]ում հիմնում է [[Գուսան (Կանաչյանի երգչախումբը)|«Գուսան»]] երկսեռ երգչախումբը, այդ խմբի համար մշակում հայկական և մի քանի արաբական ժողովրդական երգեր։ [[1946]] թվականին նշվում է Բարսեղ Կանաչյանի երաժշտական գործունեության 40-ամյակը։ Արաբական մշակույթի զարգացմանը նպաստելու համար Կանաչյանը պարգևատրվել է արաբական և ֆրանսիական շքանշաններով, այդ թվում [[Լիբանան]]ի «Մայրու Առաջին կարգի» պատվո նշանով։
== «Օրօր»-ի տեքստը ==
Տող 15.
Իմ անուշիկիս քունը կը տանի։</poem>|}}
*«Աչերոդ»-ը արևմտեան հայերէն է, իսկ արևելեան հայերն ասում են «աչքերիդ»։
*[[Մեսրոպ Մաշտոց|Մեսրոպեան]] ուղղագրութեան համաձայն, գրում են «գայ» և «վրայ», բայց «յ» տառը այս դէպքում չի արտասանւում։
|