«Բարոմետր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6 բայտ ,  6 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: , → , (14), ։ → ։ (9), ՝ → ՝ (3), → (25), ), → ), , )։ → )։ , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: → (6) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: , → , (14), ։ → ։ (9), ՝ → ՝ (3), → (25), ), → ), , )։ → )։ , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Wohnzimmerbarometer.jpg|250px|մինի|Մեխանիկական բարոմետր]]
'''Բարոմետր''', ({{lang-gr|Papog}}, ծանրություն, կշիռ և {{lang-gr|μετρέω}}, չափ), մթնոլորտային ճնշումը չափելու սարք։ Տարածված են հեղուկային (մթնոլորտային ճնշումը հավասարակշռվում է հեղուկի սյան կշռով) և դեֆորմացիոն (աշխատանքը պայմանավորված է թաղանթավոր արկղիկի առաձգական դեֆորմացիայով, բարոմետրերը և հիփսոջերմաչափերը (աշխատում են ճնշումից կախված՝ հեղուկի եռման ջերմաստիճանի փոփոխման երևույթի հիման վրա)։ Առավել ճշգրիտ են ստանդարտ սնդիկային բարոմետրերը, որոնցում սնդիկի մեծ խտության շնորհիվ սյունը համեմատաբար կարճ է լինում։ [[Սնդիկ]]ային բարոմետրը բաղկացած է երկու հաղորդակից անոթներից, որոնցից մեկը վերևից փակ, օդ չպարունակող, մոտ 90 սմ երկարությամբ ապակե խողովակ է։ Որպես մթնոլորտային ճնշման չափ ընդունվում է սնդիկի սյան ճնշումը՝ արտահայտված մմ սնդիկի սյունով կամ բարերով։ Մթնոլորտային ճնշումը հաշվելիս բարոմետրի ցուցմունքների մեջ մտցնում են ճշգրտումներ, հաշվի են առնվում սնդիկի խտության ու սարքի չափերի կախումը ջերմաստիճանից, տեղանքի աշխարհագրական լայնությունից և ծովի մակերևույթից ունեցած բարձրությունից։ Հաղորդակից անոթների ձևից կախված՝ սնդիկային բարոմետրերը լինում են գավաթային, սիֆոնային և սիֆոնագավաթային։ Օդերևութաբանական կայաններում օգտվում են կայանա-գավաթային բարոմետրից։ Բոլոր սնդիկային բարոմետրերը բացարձակ սարքեր են, որովհետև դրանց ցուցմունքներով անմիջականորեն որոշվում է մթնոլորտային ճնշումը։
 
{{ՀՍՀ}}
1 105 242

edits