«Բաղդասար Արզումանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (40), ։ → ։ (14), ՝ → ՝ (3), → (43), ), → ), (4), )։ → )։ (3), ( → ( (9) oգտվելով ԱՎԲ
Տող 16.
}}
 
'''Բաղդասար Արզումանյան''' ([[1916]], [[հունվարի 1]], գյուղ Մազրա (հետագայում՝ Բարձրավան, այժմ՝ [[Մուցք]])  -  [[2001]], [[նոյեմբերի 19]], [[Երևան]]), հայ ականավոր ճարտարապետ։
 
== Կենսագրություն ==
Սովորել է գյուղի դպրոցում, ապա ավարտել Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը և աշխատանքի անցել N 3 ճարտարապետական արվեստանոցում (ղեկավարներ՝ Մ. Մազմանյան և Հ. Մարգարյան)։
 
[[1938]] թ. ընդունվել է [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ի շինարարական ֆակուլտետը։ [[Հայրենական պատերազմ]]ի հենց սկզբին զորակոչվել է բանակ, եղել հրետանու վաշտի, մարտկոցի հրամանատար, մասնակցել Կալինինի, Բելոռուսիայի, Մերձբալթիկայի ազատագրմանը, Քյոնիգսբերգի գրավմանը, պարգևատրվել մի շարք շքանշաններով, [[1946]] թ. զորացրվել է և շարունակել ուսումը պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։
Տող 28.
Բաղդասար Արզումանյանն իր ստեղծագործական փառավոր ուղին սկսել է [[1950]]-ից։ Հենց այդ տարիքում նա ակադեմիկոս Հ. Մարգարյանի հետ նախագծել է [[Երևանի կոնյակի գործարան]]ի մասնաշենքերը, [[Կիրովական]] քաղաքի կենտրոնը և «Գուգարք» հյուրանոցը։ [[1959]] թ. նրա նախագծով իրականացվել է Երևանի ՄՄԳԻ-ի համալիրի շինարարությունը, իսկ 1968 թ.` [[«Էրեբունի» թանգարանը]] (Շ. Ազատյանի հետ)։
 
Բ. Արզումանյանը հսկայական ներդրում ունի [[Էջմիածին|Էջմիածնի]] [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ]]ում նոր ճարտարապետական կոթողների նախագծման և կառուցման ասպարեզում։ Վանատուն-հյուրանոցը ([[1966]]), «Սփյուռք» հուշակոթողը ([[1988]]), խաչքար ([[1991]]) և այդ ամենի մեջ` հայ ճարտարապետության գանձ ներկայացնող [[Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը]] ([[1980]])։ Նա հեղինակ է [[Սանկտ Պետերբուրգ]]ում կառուցված նահատակաց հուշարձանի և [[Սուրբ Կատարինե եկեղեցի (Սանկտ Պետերբուրգ)|Ս. Կատարինե եկեղեցու]] Ս. Սեղանի ([[1993]])։
 
Բ. Արզումանյանը Մայր Աթոռի զարդը կազմող գեղարվեստական և կիրառական մի շարք հազվագյուտ գործերի հեղինակ է։ Դրանցից հնարավոր չէ չառանձնացնել [[Մեսրոպյան ոսկե այբուբենը]], Ոսկե մեծ խաչը, Հայաստանի ոսկե զինանշանները, Մայր տաճարի ոսկե մանրակերտը։ Նրա կողմից են ձևավորվել կաթողիկոսական պանագեները, լանջախաչերը, գավազանները, կաթողիկոսարանի սրահները, հրատարակվաած մի շարք գրքեր, ալբոմներ և այլն։
 
Բ. Արզումանյանի նախագծով են կառուցվել Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանները Սիսիանի [[Բարձրավան]], Գորիսի [[Վերիշեն]] գյուղերում, [[Սամարղանդ]] քաղաքում, [[Մեսրոպ Մաշտոց]]ի դամբարանը (վերակառուցում), Երևանի կոնյակի գործարանի լցման արտադրամասի նոր մասնաշենքը (որի համար արժանացել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալին), [[Սպիտակ]]ի եկեղեցին, [[Օշական]]ի հայ դպրության թանգարանը, [[Օդեսա]]յի Ս. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին և [[Ամենայն Հայոց կաթողիկոս]] [[Վազգեն Ա]]-ի տապանաքարը<ref>Շ.Բ. Դավթյան «Ականավոր սյունցիներ. Սիսիան», Երևան, «Տնտեսագետ», 1998, էջ 94-95</ref>։
 
Բաղդասար Արզումանյանի նախագծով են կառուցվել նաև.
* Երևանի Նոր Նորք թաղամասի [[Սուրբ Սարգիս եկեղեցի (Երևանի Նոր Նորք թաղամաս)|Սուրբ Սարգիս եկեղեցի]]ն,
* [[Ներքին Դվին]]ի Սուրբ Հարություն եկեղեցին,
* [[Սպիտակ]]ի Սուրբ Հարություն եկեղեցին,
* [[ԼՂՀ]] [[Քաշաթաղի շրջան]]ի Սրբոց Նահատակաց եկեղեցին,
* [[Գյումրի]]ի Սուրբ Հակոբ եկեղեցին,
* [[Սևան (քաղաք)|Սևան]]ի Վազգենյան դպրանոցի Սուրբ Հակոբ մատուռը,
* Երևանի [[Սուրբ Երրորդություն եկեղեցի (Երևան)|Սուրբ Երրորդություն եկեղեցի]]ն<ref>Վ. Հարությունյան «Նորօրյա Ոսկեձեռիկը. ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի կյանքն ու ստեղծագործական վաստակը», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2004</ref>։