«Բազալտ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 34 բայտ ,  7 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: մ →  մ , կմ² →  կմ², , → , (30), ։ → ։ (6), → (29), ), → ), (5), )։ → )։ , ( → ( (11), : → ։ (2) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզեր|...
չ (clean up, փոխարինվեց: մ →  մ , կմ² →  կմ², , → , (30), ։ → ։ (6), → (29), ), → ), (5), )։ → )։ , ( → ( (11), : → ։ (2) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզեր|...)
[[Պատկեր:BasaltUSGOV.jpg|մինի|208x208px|Բազալտ]]
'''Բազալտ''', ({{lang-lat|basaltes}}` փորձաքար), հրաբխային հիմնային [[ապար]]՝ կազմված [[պլագիոկլազ]], [[պիրոքսեն]], ձիթակն, մագնետիտ, ավելի քիչ՝ տիտանիտ, ապատիտ [[միներալ]]ներից։ Երկրի ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է: Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ: Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ: Այն նաև կայուն է ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչպիսիք են [[թթու]]ները և [[ալկալի]]ները, ծովային [[աղը]]: Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500°C ջերմաստիճանում:
 
== Անվան ծագում ==
Բազալտ բառը ծագել է [[եթովպերեն]] «բազալ» բառից, որը նշանակում է «եռացած»: ։
 
== Բազալտի հատկություններ ==
Բազալտն ունի հետևյալ հատկությունները`
* ճնշման նկատմամբ բարձր դիմացկունություն,
* ամորտիզացիայի նկատմամբ դիմացկունություն,
* բարձր քիմիական կայունություն,
* գրեթե զրոյական ջրի կլանում,
* ցրտի նկատմամբ կայունություն,
* էկոլոգիական և հիգիենիկ անվտանգություն,
* բնական հումքը ունի անսովոր և յուրահատուկ արտաքին տեսք և այլն:այլն։
 
== Հայաստանում ==
[[Հայկական լեռնաշխարհ]]ում տարածված են նաև [[դոլերիտ]]ային բազալտները, որոնք 300-400  մ հաստության ծածկոցով (ավելի քան 3 000  կմ²) տարածված են [[Կարս]]ի, [[Աշոցք]]ի, [[Ախալքալաք]]ի, [[Լոռու սարահարթ]]երում, [[Եղվարդի սարավանդ|Եղվարդի]] ու [[Կոտայքի սարավանդ]]ներում, [[Կուր]], [[Խրամ (գետ)|Խրամ]], [[Ախուրյան (գետ)|Ախուրյան]], [[Հրազդան (գետ)|Հրազդան]], [[Դեբեդ]], [[Ձորագետ]], [[Արգիճի (գետ)|Արգիճի]] գետերի ավազաններում։ Բազալտն ամուր, դիմացկուն ու հեշտ մշակվող է։ Օգտագործվում է [[շինարարություն|շինարարության]] և [[Քանդակագործություն|քանդակագործության]] մեջ։ [[Հայաստան]]ում բազալտի տարատեսակները շինարարության մեջ օգտագործվել են հնագույն ժամանակներից (կիկլոպյան ու մեգալիթյան կառույցներ)։ Բազալտով են կառուցվել [[Արին-Բերդ|Արինբերդ]]ը, [[Կարմիր բլուր]]ը (մ․ թ․ ա․ VII-VI դդ․), [[Գառնիի հեթանոսական տաճար]]ը (1-ին դար), [[Տաթևի վանք]]ը (9-19-րդ դարեր), [[Սանահինի կամուրջ]]ը (12-րդ դար) և այլն։ Բազալտից կանգնեցվել են [[խաչքար]]եր, կերտված են [[Մատենադարան]]ի շենքը (1945-1957) և գլխավոր ճակատի արձանները, կառուցվել են [[Երևանի գինու կոմբինատ]]ի պահեստարանը (1938, 1945-1963), [[Հաղթանակ կամուրջ]]ը (1945), Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված [[Ծիծեռնակաբերդ|հուշակոթող]]ը (1967) և այլն։
 
== Տես նաև ==
*[[Դոլերիտ]]
{{ՀԲ}}
 
[[Կատեգորիա:Ապարներ]]
1 105 242

edits