«Արցախի լեռնաշղթա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (16), ։ → ։ (8), ՝ → ՝ (4), → (26), )։ → )։ , ( → ( oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Արցախի լեռնաշղթա''', [[Փոքր Կովկաս]] լեռնահամակարգի արևելյան մասը [[Արցախ|Արցախի Հանրապետությունում]], ձգվում է գրեթե միջօրեականի ուղղությամբ՝ [[Թարթառ]]ից մինչև [[Արաքս]]ի հովիտը։ Կազմված է յուրայի և կավճի նստվածքային ու հրաբխային ապարներից, տեղ-տեղ՝ ուլտրահիմքային ներժայթուկներից։
 
Ամենաբարձր հատվածը միջին մասում է՝ [[Շուշի]]ի մոտ (Մեծ Քիրս, 2725 մ)։ Լեռնաշղթայի կատարային մասը հյուսիսում ժայռոտ է, միջին մասում՝ նեղ և սրածայր, հարավում մի քանի լեռնաբազուկներով աստիճանաբար ցածրանում է դեպի Արաքսի հովիտը։ Արևմտյան լանջերը կարճ են, չոր և էրոզիոն մասնատված, կան կարստային, սողանքային երևույթներ։ Հայտնի է [[Ազոխի քարայր]]ը [[նեանդերթալյան մարդ]]ու բրածո մնացորդներով։ Բուսականությունը ստորին գոտում ներկայացված է ֆրիգանային տիպով, շիբլյակի համակեցություններով և տափաստաններով։ Միջին բարձրությունները, հատկապես արևելյան լանջերը, ծածկված են կաղնու, հաճարի, բոխու անտառներով, որոնք հարավում փոխվում են չորասեր նոսր անտառների, 2100  -  2300 մ-ից բարձր ենթալպյան և ալպյան մարգագետիններ և այլն։
 
{{ՀՍՀ}}