«Արտեմիզիա Ջենտիլեսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (27), ։ → ։ (30), ՝ → ՝ , → (53), ), → ), , )։ → )։ , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 16.
}}
 
'''Արտեմիզիա Ջենտիլեսկի''' ({{lang-it|Artemisia Gentileschi, Artemisia Lomi}}, [[հունիսի 8]] [[1593]], [[Հռոմ]]  -  մոտ. [[1653]], [[Նեապոլ]]), իտալացի նկարչուհի։
 
== Կենսագրություն ==
Արտեմիզիա Ջենտիլեսկին նկարչի աղջիկ էր։ Նրա հայրը Հորացիո Ջենտիլեսկին, [[Կարավաջո]]յի դպրոցի նկարիչ էր։ Մայրը մահացել էր, երբ աղջիկը տասներկու տարեկան էր։ [[1612]] թվականին Արտեմիզիային պատվազրկում է հոր հետ աշխատող ֆլորենտացի նկարիչ Ագոստինո Տասսին, յոթամսյա դատավարությունից հետո նա մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց մեկ տարվա բանտարկության։ Նկարչուհու հոգեկան ապրումները տեղ են գտել նրա հայտնի «Հողոփեռնեսին գլխատող Հուդիթը» ([[1612]]-[[1613]]) նկարում։ Այս սյուժեին նա անդրադարձել է ոչ մեկ անգամ։ Նմանատիպ կրկնվող կերպարներն են [[Շեբա թագուհի|Շեբայի թագուհին]], Լուկրեցիան և [[Կլեոպատրա]]ն։ [[Պատկեր:GENTILESCHI Judith.jpg|աջից|մինի|200px| «Հողոփեռնեսին գլխատող Հուդիթը» , [[1614]]-[[1620]], [[Ուֆֆիցի պատկերասրահ]], [[Ֆլորենցիա]]<ref>[http://www.artcyclopedia.com/artists/gentileschi_artemisia.html Աշխատանքները աշխարհի թանգարաններում]</ref>]]
1612 թվականին հոր միջնորդությամբ ամուսնանում է Պիեռանտոնիո Ստիատեսիի հետ և նույն թվականին մեկնում է [[Ֆլորենցիա]]։ Աշխատում է [[Կոզիմո II Մեդիչի]]ի հովանավորության ներքո։ Ընկերություն էր անում [[Գալիլեո Գալիլեյ]]ի հետ։ 1621 թվականին աշխատել է [[Ջենովա]]յում, հետո տեղափոխվել է [[Վենետիկ]], ուր ծանոթացել է [[Անտոնիս Վան Դեյկ]]ի հետ։ Հետո վերադարձել է [[Հռոմ]], իսկ [[1626]] և [[1630]] թվականների արանքում տեղաղափոխվել է [[Նեապոլ]]։ Նեապոլյան շրջանում [[ֆրեսկո]]յի պատվեր է ստանում և ձևավորում է Նեապոլի մոտ, Պացուոլի փոքր քաղաքի եկեղեցին։ [[1638]]-[[1641]] թվականներին հոր հետ ապրել և աշխատել է [[Լոնդոն]]ում, որտեղ վայելել է [[Կարլ I Ստյուարտ]]ի հովանավորությունը։ Հետո վերադարձել է Նեապոլ ուր և ապրել է մինչև կյանքի վերջ<ref>[http://www.ic.arizona.edu/ic/mcbride/ws200/gentil.htm Արտեմիզիայի կենսագրականը www.ic.arizona.edu կայքում]</ref>։
 
Տող 25.
Եվրոպայի առաջին գեղարվեստական ակադեմիայի՝ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի առաջին կին անդամն է։
 
[[1944]]-[[1947]] թվականներին իտալացի գրող Աննա Բանտին վեպ գրեց Արտեմիզիայի մասին, որը վերջնական տարբերակում օրագրի տեսք ստացավ։ Վեպը մեծ հաջողություն ունեցավ և թարգմանվեց մի քանի լեզուներով։ Հետո Արտեմիզիայի կենսագրությունը հիմք հանդիսացավ ամերիկացի գրող Վենդի Բասերշտայնի «Հեյդիի քրոնիկները» դրամայի ([[1988]]) և կանադացի գրող Սալլի Կլարկի «Կյանք առանց հուշումների» պիեսի համար (բեմադրվել է [[1988]], [[1989]], [[1990]], [[1991]] թվականներին)։
 
[[1997]] թվականին ֆրանսիացի ռեժիսոր Անյես Մեռլեն նկարահանել «Արտեմիզիա» կինոնկարը (գլխավոր դերում [[Վալենտինա Չերվի]]ն)<ref>[http://www.efn.org/~acd/Artemisia.html Արտեմիզիան կինոյի պատմության մեջ] {{ref-en}}</ref><ref>[http://www.imdb.com/title/tt0123385/ Էջ IMDB կայքում]</ref><ref>[http://www.imdb.com/title/tt0103722/ Էջ IMDB կայքում]</ref>։ [[1998]] թվականին նկարչուհու մասին վեպ է գրել ֆրանսիացի վիպասան Ալեքսանդրա Լապյերը։ [[2002]] թվականին ամերիկացի գրող Սյուզեն Վրիլենդի «Կրքեր ըստ Արտեմիզիայի» վեպը դարձավ տարվա բեսթսեյլեր, այն թարգմանվել է ավելի քան 20 լեզուներով։
 
== Պատկերասրահ ==