«Արյունաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (51), ։ → ։ (11), ՝ → ՝ (2), → (61), ), → ), , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Արյունաբանություն''', հեմատոլոգիա, գիտություն [[արյուն|արյան]], արյունաստեղծ օրգանների կառուցվածքի ու գործունեության, նրանց [[հիվանդություն]]ների և բուժման մեթոդների մասին։ Արյունաբանությունը սկիզբ է առել [[17-րդ դար]]ի երկրորդ կեսին, [[մանրադիտակ]]ի հայտնադործումից հետո, երբ իտալական [[անատոմ]] [[Մալպիգին]] ([[1661]]) և հոլանդական [[կենսաբան]] [[Լևենհուկ]]ը ([[1673]]) [[մարդ]]ու և [[կենդանի]]ների արյան մեջ առաջին անգամ նկարագրել են արյան կարմիր մարմնիկները՝ [[էրիթրոցիտ]]ները։ Արյունաբանությունը բաղկացած է մի քանի հիմնական բաժիններից, '''մորֆոլոգիական արյունաբանություն''', ուսումնասիրում է արյան ձևավոր տարրերի և արյունաստեղծ օրգանների ([[ոսկրածուծ]], [[փայծաղ]], [[ավշային հանգույցներ]]) կառուցվածքն ու ձևաբանությունը։ '''Շիճուկաբանական արյունաբանություն''', ուսումնասիրում է [[արյան պլազմա]]յի և շիճուկի բաղադրությունը և հատկությունները։ '''Կլինիկական արյունաբանություն''', ուսումնասիրում է արյան հիվանդությունների առաջացման պատճառները, ընթացքը, կանխարգելումը և բուժումը, ինչպես նաև այլ հիվանդությունների ժամանակ արյան կազմության և արյունաստեղծ օրգանների կրած ախտանշական փոփոխությունները։ '''Փոխներարկումային արյունաբանություն''', ուսումնասիրում է մի անհատի արյունը մեկ ուրիշին փոխներարկելու, ինչպես նաև ներարկման համար վերցրած արյունը երկար ժամանակ պահելու (արյան կոնսերվացում) հնարավորությունները։
 
Արյունաբանությունյան նորագույն ուղղություններից են՝
'''հեմոկոագուլոլոգիան''', որը հետազոտում է արյան մակարդման պրոցեսը և դրա խանգարումներից առաջացող հիվանդությունները, '''իմունոհեմատոլոգիան''', որը հետազոտում է արյան ձևավոր տարրերի և պլազմայի իմունոլոգիական բնութագիրը և արյան մի շարք իմունոլոգիական հիվանդությունների առաջացման գործոններն ու մեխանիզմները, '''լեյկոզոլոգիան''', որն ուսումնասիրում է լեյկոզների առաջացումը, զարգացումը։ Արյունաբանության մեջ լայնորեն օգտագործում են [[օպտիկա]]կան, [[էլեկտրոն]]ային, [[ֆլուորեսցենտա]]յին, [[ֆազոկոնտրաստ]]ային, [[մանրադիտակ]]ային, ինչպես նաև հյուսվածաբանական-հյուսվածաքիմիական, կենսաքիմիական, ռադիոլոգիական (իզոտոպային), իմունոլոգիական և մի շարք այլ մեթոդներ։
 
[[ԽՍՀՄ]]-ում արյունաբանական հետազոտություններ և աշխատանքներ կատարվել են արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտներում, արյան փոխներարկման կայաններում, մասնագիտացված լաբորատորիաներում և բժշկական ինստիտուտների կլինիկաներում։ [[1947]] թվականին [[Երևան]]ում հիմնադրվել և գործում է [[ՀԽՍՀ]] առողջապահության մինիստրության պրոֆ․ [[Ռ․Յոլյան]]ի անվան հեմատոլոգիայի և արյան փոխներարկման ինստիտուտը։ Հայ արյունաբաններից իրենց կլինիկական և փորձառական ուսումնասիրություններով հայտնի են Ռ․Յոլյանը, [[Թ․Իստամանովա]]ն, [[Հ․Մարկոսյան]]ը, [[Ռ․Հարությունյան]]ը, [[Ս․Հակոբյան]]ը, [[Է․Անդրեասյան]]ը, [[Մ․Գրիգորյան]]ը, [[Հ․Պողոսյան]]ը։