«Արմեն Զարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: - →  -  (2), , → , (157), ։ → ։ (68), ՝ → ՝ (21), → (188), ), → ), , )։ → )։ (26), ( → ( (27) oգտվելով ԱՎԲ
Տող 16.
}}
 
'''Արմեն Զարյան''' ([[1914]], [[սեպտեմբերի 13]]  -  [[1994]], [[մայիսի 30]]), հայ ճարտարապետ, [[Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ|ՀՀ վաստակավոր ճարտարապետ]] ([[1976]])։
 
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]], գրող [[Կոստան Զարյան]]ի որդին է, ճարտարապետ [[Արա Զարյան]]ի հայրը։
 
Միջնակարգ կրթությունն ստացել է [[Մուրադ-Ռափայելյան վարժարան|Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարան]]ում, որն ավարտելուց հետո երկու տարի սովորել է Վենետիկի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում, ապա շարունակել է ուսումը [[Հռոմ]]ում<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։ 1937-39-ին սովորել է [[Փարիզ]]ի Էկոլ դե Բոզարում, վերադարձել Հռոմ։ 1947-49-ին որպես ճարտարապետ աշխատել է Վիեննայում։ 1950-ին մեկնել է [[Մարոկկո]] իտալական ճարտարապետների մի նախագիծը կենսագործելու համար։ Այնտեղ բաց է արել մի ստուդիա, նախագծել բնակելի տներ, վիլլաների մի ամբողջ թաղամաս։ Մասնակցել է Զոհայո պառլամենտի կահավորման համար հայտարարված մրցանակաբաշխությանը, արժանացել մրցանակի։ 1955-ին վերադարձել է Հռոմ, որտեղ մասնակցել է հանրային մի շարք շենքերի նախագծմանը։ 1963-ին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, շարունակել սիրած զբաղմունքը։ Նախագծել է բնակելի և հանրային օգտագործման մի շարք շենքեր, այդ թվում՝ քսանհարկանի եռաթև բնակելի շենքը Էջմիածնի խճուղու վրա, բնակելի շենք Մաշտոցի պողոտայի վրա։ Կազմել է Ավանի ձորի ամբողջական նախագիծը։ <ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1973|page=էջ 322-323}}</ref>
 
== Մասնագիտական գործունեությունը արտասահմանում (1950 - 1963 թթ.) ==
 
*1950թ. հաղթում է Թանժերում կառուցվելիք՝ 251 մենատներից բաղկացած «Մարոկկինո» բնակելի թաղամասի նախագծման միջազգային մրցանակը և աշխատանքները իրականացնելու նպատակով 4 տարով տեղափոխվում է Թանժեր, ուր աշխատում է ճարտարապետ Մ.Մեսսինայի աշխատանոցում որպես արվեստանոցի ղեկավար։ Ղեկավարում է թաղամասի շինարարությունը և միևնույն ժամանակ հաղթում Տանժերի Պարլամենտի պալատի ներքին հարդարման ու կահավորման նախագծման մրցանակը։
*1956-1959թթ. ճարտարապետ Լ.Մայնարդիի հետ նախագծում և իրականացնում է Հռոմի «Ավտոմոբիլ Կլաբ» շենքի նախագիծը։
*1961-1964թթ. ճարտարապետ Ջ.Ստերբինիի և Լ.Պասսարելլիի հետ նախագծում և իրականացնում է «Սերաֆիկում» Կաթոլիկ համալսարանի համալիրը Հռոմի ԷՈւՌ թաղամասում։
*1961-1963թթ. նախագծում և իրականացնում է «Վիլլա Դ. Կաստելլո» մենատունը ԷՈւՌ-ում։
 
== Մասնագիտական գործունեությունը Հայաստանում, «Երևաննախագիծ» ինստիտուտ (1963-89 թթ.) ==
 
*1963-1964 թթ. Մ. Մաշտոցի պողոտայի վրա բնակելի շենքի նախագիծ։
*1966 թ. Թամանյանի փողոցին կից Գրողների միության բնակելի շենքի նախագիծ։
*1966 թ. շահում է գլխավոր պողոտայի նախագծման մրցանակը և ստանում այդ աշխատանքները իրականացնելու պատվեր։
*1967 թ.-ից սկսած նախագծում և իրականացնում է Ավան խճուղուն կից, 7 մասնաշենքից բաղկացած կոոպերատիվ տեխնիկումի համալիրը (կառուցվել են համալիրի 5 մասնաշենքերը)։
*1969-1970 թթ. Գլխավոր պողոտայի ստորգետնյա արագընթաց ճանապարհի ու թունելների լուծման նախագիծ։
*1974 թ. Երևանի կենտրոնի բարեկարգման և ապագա զարգացման համամիութենական մրցույթում մրցանակ շահած նախագծային խմբի անդամ։
*1980-1983 թթ. Ալավերդյան-Հոկտեմբերյան-Խանջյան-Գլխավոր պողոտա ներփակված տարածքում «30-րդ թաղամասի» նախագիծ։
*1982-1983 թթ. Խանջյան փող. ստորգետնյա անցման նախագիծ։
*1983 թ. Ալավերդյան փողոցի բարեկարգման նախագիծ։
*1983 թ. Աբովյան փողոցի բարեկարգման նախագիծ։
*1983 թ. Մ.Մաշտոցի պողոտայի վրա Արդի արվեստի ստորգետնյա թանգարանի նախագիծ։
*1983 թ. Ժամանակակից արվեստի թանգարանի ստորգետնյա հատվածի նախագիծ։
*1985 թ. "30-րդ թաղամասի" բնակելի շենքերի տիպաբանական հորինվածքների նախագծեր։
*1986 թ. Հանրապետական մարզադաշտին կից բնակելի թաղամասի նախագիծ։
 
== Գրքեր և մենագրություններ ==
 
*''Ամբերդ'', "Արես" հրտ., ՀՓՎ մատենաշար, թիվ 5, 55 էջ, համահեղինակ՝ Մ.Տոկարսկի և Ա.Ա.Նովելլո, Միլան, 1972թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
*"Գոշավանք", "Արես" հրտ., ՀՎՃ մատենաշար թիվ 7, 59 էջ, համահեղինակ՝ Հ.Վահրամեան, Միլան, 1974թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
*"Իտալական արդի ճարտարապետությունը (1927-1960թթ.)", ԳԱ հրտ., 162 էջ, Երևան, 1972թ. (հայերեն)։
*"Արևմտյան Եվրոպայի արդի ճարտարապետությունը", ԳԱ հրտ., 208 էջ, Երևան, 1979թ. (հայերեն)։
*"Սանահին", "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 3, 71 էջ, համահեղինակ՝ Հ.Խալփախչյան և Ա.Ա.Նովելլո, Միլան, 1980թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
*"Անի", "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 12, 103 էջ, համահեղինակ՝ Պ.Կունեո, Միլան, 1984թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
*"Հաղարծին" "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 13, 57 էջ, համահեղինակ՝ Արմեն Մանուկյան, Միլան, 1984թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
*"Ակնարկ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության", ԳԱ հրտ., 192 էջ, Երևան, 1986թ. (հայերեն)։
*"Պտղնի-Առուճ", ՕԷՄՄԵ հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 16, 74 էջ, համահեղինակ՝ Ֆ.Գանդոլֆո, Միլան, 1986թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
*"Հայկական ճարտարապետություն", Դե Լուկա հրտ., 2 հատոր, 923 էջ, համահեղինակ՝ Պ. Կունեո, Տ. Բ. Ֆրատադոկկի, Մ. Հասրաթյան, Մ. Ա. Լ. Կոմնենո, Հռոմ, 1988թ. (իտալերեն)։
*"Հայկական ճարտարապետությունը և Լեոնարդո դա Վինչիի վարկածը", "Ապոլոն" հրտ., Հայ ճարտարապետության ազգային թանգարանի նախաձեռնությամբ, Երևան, 1994թ. (հայերեն)։
*"Հայկական ճարտարապետություն։ Քննական և տեսական հարցեր", Երևան, 1996թ. (հայերեն)։
*"Արվեստի բառարան", Նյու Յորք 1996թ. (անգլերեն)։
*Հրատարակվել են ճարտարապետությանը, արվեստին, պատմությանը, փիլիսոփայությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ, հայաստանյան հայերեն և օտարալեզու մասնագիտական հանդեսներում և պարբերականվներում։
 
== Կարևոր հոդվածներ ==
 
*"Եվրոպայում բագարանատիպ կառույցների տարածման շուրջ", ՀՀՀ հմ. 3, Բեյրութ, 1972թ. (հայերեն)։
*"Մատենագիտություն, Հայ ճարտարապետության ուսումնասիրություն" մատենաշար, Միլանո, հտ. 3, 1972 (իտալերեն)։
*"Ձևի պահանջը ճարտարապետության մեջ", ՀՀՀ հմ. 4, Բեյրութ, 1973թ. (հայերեն)։
*"Հայաստանի վաղ միջնադարյան մկրտատները", ՀՀՀ, հտ. 8, Բեյրութ, 1980թ. (ֆրանսերեն)։
*"Գմբեթավոր դահլիճի ձևակերտման շուրջ", ՔԱՌԲ, Ի, էջ 467-491, Բոլոնիա-Ռավեննա, 1973թ. (իտալերեն)։
*"Ուղղահայացության հարաբերության խնդիրը միջնադարյան հայ ճարտարապետության մեջ", Հագ 2, Երևան, 1978թ. (ֆրանսերեն)։
*"Համակարգված քաղաքային կենտրոններ ըստ համակենտրոն և գծային համակարգերի Ժ-ԺԳ դդ. Հայաստանում", ԿԱՄԳ, Դ, էջ 37-38, 203-206, Բերգամո-Վենետիկ, 1979թ. (իտալերեն)։
*"Հայաստանի Թ-ԺԱ դդ. ճանապարհները, ազատ քաղաքներն ու արքայական քաղաքները", ՀԱԳ 3, Վիչենցա-Վենետիկ, 1984թ. (իտալերեն)։
*"Ժայռափոր ճարտարապետության նկատառումներ Հայաստանում", ՎԱԳ 3, Բարի-Լեչչե, 1980թ. (իտալերեն)։
*"Միջնադարյան հայ ճարտարապետության պարզ երկրաչափական ձևերի խորհրդանիշերը", ՀԱԳ 4, էջ 398-400, Երևան, 1985թ. (անգլերեն)։
*"Ստատիկ դինամիկ հետևանքը վաղ միջնադարյան Հայաստանի որոշ կառույցներում", ՀԱԳ, 5, Վենետիկ, Միլան, Բոլոնիա, Ֆիրենցե, 1988թ. (իտալերեն)։
 
== Մասնակցություններ գիտաժողովներին, գիտահավաքներին ==
Տող 85.
*Երևան, 1985թ.
*Վենետիկ, 1988թ.
*Անիի Մայր տաճարի հիմնադրման 1000 &nbsp;- &nbsp;ամյակին նվիրված միջազգային առաջին գիտաժողով, Նյու Յորք, 1989թ.
 
==== Վրացական արվեստի միջազգային գիտաժողովներ ====
Տող 96.
== Պատվո տիտղոսներ ==
 
*1955թ.-ից՝ Իտալիայի քաղաքաշինարարների միության հիմնադիր մասնակից անդամ։
*1964թ.-ից՝ Հայաստանի ճարտարապետների միության անդամ։
*1965թ.-ից՝ Երևանի Քաղաքային խորհրդի անդամ։
*1969թ.-ից՝ ճարտարապետական գիտությունների թեկնածու։
*1976թ.-ից՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ։
*1980թ.-ից՝ Հռոմի Տիբերինա ակադեմիայի անդամ։
*1978թ.-ից՝ ՀՍՀ հանրագիտարանի "Ճարտարապետություն" բաժնի ղեկավար։
*1980թ.-ից՝ ՄԱԿ-ի "Լեգիոն դ'Օրոյի" անդամ։
*1981թ.-ից՝ "Իտալիա-Հայաստան" մշակութային միության փոխնախագահ։
*1982թ.-ից՝ Աախենի RAA ընկերության գիտ. խորհրդի անդամ։
*1982թ.-ից՝ Հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության գիտ. խորհրդի անդամ։
*1988թ.-ից՝ Իտալական ICOMOS-ի անդամ։ <ref>[http://www.mincult.am/3/ru/?module=news&mid=1&id=2217 Ճարտարապետ Արմեն Զարյանի ծննդյան 95 ամյակին]</ref>
 
== Աղբյուրներ ==