«Արևելյան հարց»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 9 բայտ ,  6 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: , → , (13), ։ → ։ (10), ՝ → ՝ (5), → (22), ), → ), , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: , → , (13), ։ → ։ (10), ՝ → ՝ (5), → (22), ), → ), , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ)
'''Արևելյան հարց''', [[Եվրոպա]]կան դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։
 
«Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի ([[Ռուսական կայսրություն]], [[Ավստրիա]], [[Պրուսիա]], [[Ֆրանսիա]] և այլն) երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ [[Հունաստան]]ի մղած անկախության պատերազմի առիթով։
Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–18 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը։ Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը։
1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված [[Սան Ստեֆանոյի պայմանագիր|Սան Ստեֆանոյի]], ապա՝ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «[[Հայկական հարց]]» հասկացությունը և դարձել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը։
Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտության հետևանքով Օսմանյան կայսրությունից անջատվել են առանձին ազգապատկան տարածքներ։ Սևրի հաշտության պայմանագրով (1920 թ.) ճանաչվել է նաև անկախ և [[միացյալ Հայաստան]]ի գոյությունը։ Սակայն Թուրքիայում ծավալված ազգայնամոլական շարժումը, քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը խոչընդոտել են Սևրի պայմանագրի իրագործումը. Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան մնացել են թուրքական տիրապետության տակ։
1922–23 թթ-ի [[Լոզանի կոնֆերանս]]ում ճանաչվել են Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց, և «Արևելյան հարց» հասկացությունը դուրս է եկել ասպարեզից։ Արևելյան հարցը լուծվել է, սակայն Հայկական հարցը շարունակում է մնալ չլուծված։
 
1 105 242

edits