«Արևելյան Աֆրիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (10) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: մ →  մ , , → , (16), ։ → ։ (10), ՝ → ՝ (4), → (28), ), → ), , )։ → )։ , ( → ( (19) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Africa-countries-eastern.png|մինի|200px|Արևելյան Աֆրիկան]]
'''Արևելյան Աֆրիկան''' բնաշխարհ Աֆրիկայում։ Տարածվում է Աֆրիկայի արևելյան մասի հասարակածային և մերձհասարակածային լայնություններում՝ Եթովպական սարահարթի, Կոնգոյի իջվածքի, [[Զամբեզի]]ի ստորին հոսանքի և Հնդկական օվկիանոսի միջև։ Բացառությամբ ծովափնյա նեղ շերտի, ընդգրկում է ավելի քան 1000  մ բարձրություն ունեցող Արևելա-Աֆրիկական սարահարթը։ Ռելիեֆին բնորոշ են տեկտոնական խզվածքները, բեկորային և հրաբխային բարձրավանդակները, լավային սարավանդները և մեկուսի հրաբխային կոները։ Այստեղ են գտնվում մայրցամաքի հանգած խոշոր հրաբուխներ [[Կիլիմանջարո]]ն (5895 մ), Քենիան (5199 մ) և Ռուվենզորին (5109 մ)։ Կլիման հասարակածա-մուսոնային է, շոգ, սեզոնային խոնավ։ Արևելա-Աֆրիկական սարահարթը ջրբաժան է [[Նեղոս]], [[Կոնգո (գետ)|Կոնգո]], Զամբեզի և [[Հնդկական օվկիանոս]] թափվող գետերի ավազանների համար։ Տեկտոնական իջվածքներում են գտնվում Տանգանիկա, Նյասա, Վիկտորիա, Ռուդոլֆ խոշոր լճերը։ Բուսածածկույթում գերակշռում են սավաննաների զանազան տիպերը և նոսր անտառները, լեռներում՝ բուսականության ուղղաձիգ գոտիականությունը, [[օվկիանոս]]ի ափերին՝ մանգրովային թփուտները։ Կենդանական աշխարհը հարուստ է, բազմազան և բնորոշ Եթովպական կենդանաբանական մարզի Արևելա-Աֆրիկական ենթամարզին։
 
Արևելյան Աֆրիկայում են հետևյալ երկրները՝
 
* [[Բուրունդի]] (մայրաքաղաքը [[Բուժումբուրա]]ն է)
* [[Ջիբութի]] (մայրաքաղաքը [[Ջիբութի]]ն է)
* [[Քենիա]] (մայրաքաղաքը [[Նայրոբի]]ն է)
* [[Կոմորյան կղզիներ]] (մայրաքաղաքը [[Մորոնի]]ն է)
* [[Մադագասկար]] (մայրաքաղաքը [[Անտանանարիվու]]ն է)
* [[Մավրիկիոս]] (մայրաքաղաքը [[Պորտ Լուի]]ն է
* [[Մոզամբիկ]] (մայրաքաղաքը [[Մապուտու]]ն է)
* [[Ռեյունիոն]] (մայրաքաղաքը [[Սեն Դենի]]ն է)
* [[Ռուանդա]] (մայրաքաղաքը [[Կիգալի]]ն է)
* [[Սեյշելյան կղզիներ]] (մայրաքաղաքը [[Վիկտորիա]]ն է)
* [[Սոմալի]] (մայրաքաղաքը [[Մոգադիշո]]ն է)
* [[Սուդան]] (մայրաքաղաքը [[Խարթում]]ն է)
* [[Տանզանիա]] (մայրաքաղաքը [[Դոդոմա]]ն է)
* [[Ուգանդա]] (մայրաքաղաքը [[Կամպալա]]ն է)
* [[Էրիթրեա]] (մայրաքաղաքը [[Ասմարա]]ն է)
* [[Եթովպիա]] (մայրաքաղաքը Ադիս Աբեբան է)
 
{{ՀՍՀ}}