«Արդահան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 21 բայտ ,  7 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: , → , (58), ։ → ։ (33), ՝ → ՝ (6), → (89), ), → ), (4), )։ → )։ (2), ( → ( (12) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: մ →  մ , - →  -  oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: , → , (58), ։ → ։ (33), ՝ → ՝ (6), → (89), ), → ), (4), )։ → )։ (2), ( → ( (12) oգտվելով ԱՎԲ)
}}
 
'''Արդահան'''՝ Արտահան, Արտան, Արտան (ի), Արտատաքան Հուր, Քաջատուն, Քաշաց բերդ, Քաջաց ցիխե, Քաջաց քաղաք, Քաջթաքալաքի - [[Քաղաք]] [[Մեծ Հայք]]ի [[Գուգարք]] աշխարհի Արդահան գավառում, հետագայում՝ [[Արևելյան Հայաստան]]ում, [[Կարսի մարզ]]ի [[Արդահանի գավառ]]ում, [[Կուր]]ի վերին հոսանքի շրջանում մի լայնատարած դաշտի արևելյան ծայրամասում, բարձրաբերձ լեռների ստորոտում, մոտ 1800 մ բարձ վրա։ Ունի լեռնային ցուրտ [[կլիմա]], ձմեռը տևում է 7-8 ամիս։ Հարավային մասում կա արհեստական լճակ, շրջակայքում՝ [[կաղնի|կաղնու]] անտառներ։
 
== Պատմություն ==
[[IX դար]]ում մտել է Արտանուջի Բագրատունյաց իշխանության մեջ։ IX—XI դարերում Արդահանն առևտրական հանգույց էր արաբական խալիֆայության մեջ մտնող երկրներից դեպի Մերձսևծովյան երկրամասերը ձգվող առևտրաուղու վրա։ Արաբ պատմիչ Յահյա Անտիոքացու (XI դար) վկայությամբ, բյուգանդական զորքերը [[1021]] թ.-ին ավերել են [[Արդահանի գավառ]]ը, կոտորել բնակչությանը։ 1230-ական թթ․ քաղաքը գրավել են թաթար-մոնղոլները։ [[1266]] թ.-ից Արդահանը մտել է Սամցխե- Սաաթաբագո վրացական իշխանության մեջ։ [[1555]] թ.-ից, երբ Սամցխե-Սաաթաբագոն նվաճվեց [[օսմանյան Թուրքիա]]յի կողմից, Արդահանը մտավ Չըլդըրի (Ախալցխայի) փաշայության Արդահան սանջակի մեջ։ Թուրք ուղեգիր էվլիյա Չելեբին (1611—1679) անձամբ եղել է Արդահանում (1640-ական թթ․) և գրել, որ Ա-ի «բերդն անառիկ մի ժայռի վրա է․ ունի քառակուսի ձև և ամրակուռ է․․․ Այս բերդը ցուրտ կլիմա ունի և այդ պատճառով այգիներ ու պարտեզներ չկան։ Պտուղները ստացվում են Աջարա բերդից և Թորթումից» (էվլիյա Չելեբի, 1967, էջ 113)։ Այնուհետև նշում է, որ Արդահանի բնակիչները կրոնասեր և պանդխտասեր մարդիկ են, զբաղվում են հիմնականում երկրագործությամբ, մի մասն էլ վաճառականներ են։
 
[[1828]]—[[1829]] թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից առաջ Արդահանն ուներ մոտ 400 տուն բնակիչ, մեծ մասը՝ [[հայեր]]։ Նրանց զգալի մասը գաղթեց [[Ռուսաստան]]։ [[1877]]—[[1878]] թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Արդահանը [[Կարսի մարզ]]ի հետ անցավ [[Ռուսաստան]]ին։ [[1897]] թ.-ի մարդահամարի տվյալներով Արդահանում ապրում էր 815 բնակիչ (136 տուն), մեծամասնությունը՝ [[հայեր]], մնացածը՝ [[թուրքեր]], [[ռուսներ]], [[հույներ]] և [[հրեաներ]]։
 
[[1918]] թ.-ի մարտի 3-ին Արդահան շրջապատեցին թուրքական զորքերը։ Քաղաքը պաշտպանում էին փոքրաթիվ հայ կամավորներ։ Թուրքական զորքին հաջողվեց կտրել Կարսի և Օլթիի հետ Արդահանի պաշտպանների հաղորդակցությունը։ [[Մարտի 6]]-ին Արդահանում իշխանությունն անցավ քաղաքի մահմեդականներին։ [[1918]] թ.-ի վերջերից Արդահանը ենթարկվեց անգլիական օկուպացիոն զորքերի իշխանությանը, ապա վերամիացվեց [[Հայաստան]]ին։ [[1920]] թ.-ի մայիսին Արդահանում եղան բնակչության հեղափոխական զանգվածային ելույթներ, որոնք սակայն չհանգեցին ապստամբության։ 1920 թ.-ի նոյեմբերին Արդահանը գրավեցին քեմալականները, և քաղաքի հայ բնակչությունն ստիպված եղավ գաղթել Արևելյան Հայաստան ու Վրաստան։ 1986 թ.-ի դրությամբ Արդահանը փոքրիկ քաղաք է, [[1960]] թ.-ի տվյալներով ուներ 7228 բնակիչ (թուրքեր ու քրդեր)։ Կա կաշվի, կոշիկի, բրդյա գործվածքների և գյուղատնտ․ գործիքների արհեստագործական արտադրություն։
 
== Տնտեսություն ==
[[XX դար]]ի սկզբին Արդահանում կար հինգ [[գործարան]] և [[ֆաբրիկա]] (աղյուսագործական, կաշեգործական են), 145 [[արհեստանոց]], որոնցից 30-ը միավորված էր համքարային կազմակերպությունների մեջ։ Արդահանի հայ բնակչությունը զբաղվում էր հիմնականում արհեստներով, առևտրով և գյուղատնտեսությամբ։ Արդահանում վաճառահանում էր ցորեն, մրգեր, ոչխարի ապխտած միս, փայտանյութ։ Արդահանի կաթոլիկ հայերն ունեին 2 եկեղեցի (Ս․ Աստվածածին և Ս․ Գրիգոր) և 2 ուսումնարան։ Արդահանը Ռուսաստանին անցնելուց հետո բարգավաճեց։ Անցկացվեցին նոր ճանապարհներ, քաղաքը կապվեց հարևան շրջանների հետ։ Մինչև 1904 թ.-ը կառուցվեցին Արդահան—Ախալքալաք, Արդահան—Օլթի և Կարս—Արդահան ճանապարհները, որոնք ունեին նաև ռազմավարական նշանակություն։ Բացվեցին Արդահանից դեպի Յազգուլիմյան լեռնանցքը տանող և Արդահան— Ախալցխա ճանապարհները։ <ref name=Arm_soviet_encyclopedia>ՀՍՀ, հտ 2, էջ 7, Արդահան</ref>
 
== Աղբյուրներ ==
* «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
* [http://www.arevmdahaiastan.net/am/ Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն]
 
 
== Գրականություն ==
* Էվլիյա Չելեբի, Ե․, 1967 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 4․ Թուրքական աղբյուրներ, 3)
* Կյուրեղյան Լ․, Կարս և Արտահան, Վնտ․, 1949
* Երեմյան Ս․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։
1 105 242

edits