«Աստղակույտեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (32), ։ → ։ (14), ՝ → ՝ (3), → (49), ), → ), , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:M45 filip.jpg|thumb|250px|[[Պլեյադաներ]], բաց ցրված աստղակույտ, որում գտնվում են կապույտ տաք աստղեր, շրջապատված արտացոլող միգամածությամբ։]]
'''Աստղակույտեր''', [[աստղ]]ային համակարգերի տարածված ձևերից, հանդիպում են ինչպես մեր [[Ծիր կաթին|Գալակտիկայում]], այնպես էլ արտաքին [[գալակտիկա]]ներում։ Աստղակույտերը միմյանց հետ ֆիզիկապես կապված աստղերի համեմատաբար սեղմ խմբեր են, որոնք աչքի են ընկնում աստղային մեծ խտությամբ։ Գոյություն ունեն երկու տիպի աստղակույտեր՝ բաց (ցրված կամ գալակտիկ) և գնդաձև։
 
Բաց աստղակույտերը կազմված են մի քանի տասնյակ կամ հարյուրավոր աստղերից, իսկ գնդաձև աստղակույտերը մի քանի հազար կամ տասնյակ հազարավոր աստղերից։ Հայտնի են շուրջ 600 բաց և 120 գնդաձև աստղակույտեր, որոնց ընդհանուր հավանական թիվը Գալակտիկայում գնահատվում է համապատասխանաբար՝ 30000 և 250։ Աստղակույտերի աստղերը տարածության մեջ շարժվում են միևնույն մեծություն և ուղղություն ունեցող արագություններով։ Այս կարևոր [[կինեմատիկա]]կան առանձնահատկությունը բացահայտվել է մի քանի մոտագույն բաց աստղակույտերի (որոնք ստացել են ''շարժվող աստղակույտեր'' անունը) սեփական շարժումների ուսումնասիրությամբ։ Բաց և գնդաձև աստղակույտերը իրարից խիստ տարբերվում են ինչպես ֆիզիկական առանձնահատկություններով (աստղերի քանակ, զանգված, [[աստղային բնակչություն|աստղային բնակչության]] բնույթ, չափեր և այլն), այնպես էլ տարածական բաշխման բնույթով։
 
Գնդաձև աստղակույտերը Գալակտիկայում կազմում են ոլորտային ենթահամակարգ, մինչդեռ բաց աստղակույտերը, ցուցաբերելով դեպի Գալակտիկայի հարթությունը ուժեղ կուտակման տենդենց, կազմում են հարթ ենթահամակարգ։ Այս վերջիև առանձնահատկության պատճառով էլ նրանց երբեմն կոչում են գալակտիկ աստղակույտեր։
 
==Հայտնաբերումը և դասակարգումը==
Աստղակույտերի, իբրև համակարգերի, զարգացման տեսությունը ստեղծել Է [[Վիկտոր Համբարձումյան]]ը։ Բ. Մարգարյանը ցույց տվեց, որ բաց աստղակույտերի մի զգալի մասը (հետագայում կոչվեցիև Օ տիպի կույտեր) շատ երիտասարդ կազմություններ են և մեծ մասամբ՝ Օ տիպի [[աստղասփյուռներ]]ի կորիզներ։ Բացի այդ, նա առաջարկեց աստղակույտերի նոր դասակարգում և հրատարակեց աստղակույտերի առաջին լուսանկարչական ատլասը։ Աստղակույտերի մորֆոլոգիական, կինեմատիկական, դինամիկական առանձնահատկությունների և նրանց աստղային բնակչության կազմի ու բնույթի ուսումնսւսիրությունները մեծապես նպաստեցին [[աստղերի էվոլյուցիա]]յի մասին բյուրականյան պատկերացման մշակմանը։
 
== Գրականություն ==
* Паренаго П. П., Курс звездной астрономии, 3-е издание, переработанное и дополненное, Москва, 1954
* Амбарцумян В. А., К вопросу о динамике открытых скоплений, Научные труды, т. 1, Ереван, 1960
* Маркарян Б. Е., Атлас открытых звездных скоплений, Москва, 1952
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Աստղաֆիզիկա]]
[[Կատեգորիա:Աստղակույտեր]]