«Աշխարհաքաղաքացիություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (23), ։ → ։ (10), ՝ → ՝ (3), → (35), ), → ), , )։ → )։ (2), ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Աշխարհաքաղաքացիություն''' կամ '''կոսմոպոլիտիզմ''' ({{lang-grc|κοσμοπολίτης}}, հունարն ''«աշխարհ»'' և ''«քաղաքացի»'' բառերից), գաղափարաքաղաքական հոսանք, քաղաքական տեսություն, որ քարոզում է հայրենիքի և սեփական ժողովրդի արժեքների, ազգային ավանդույթների, մշակույթի, ազգային պետության կամ ազգային իրավունքների ստորադասումը կամ դրանց համար պայքարից հրաժարումը՝ հանուն «համամարդկային արժեքների» գերակայության, «համաշխարհային պետության» ստեղծման և «համաշխարհային քաղաքացիության» հաստատման։ Մեկ այլ սահմանմամբ՝ «համաշխարհային քաղաքացիության» մասին հետադիմական գաղափարախոսություն, որը քարոզում է հրաժարում ազգային ավանդույթներից և մշակույթից, հայրենասիրությունից, մերժում է պետական և ազգային սուվերենությունը։
=== Կոսմոպոլիտիզմի պատմական զարգացումը ===
Պատմական այլևայլ պայմաններում «Կոսմոպոլիտիզմ» տերմինն ունեցել է տարբեր բովանդակություն։ [[Վերածնունդ|Վերածննդի]] դարաշրջանում կոսմոպոլիտիզմն ուղղված էր ընդդեմ ֆեոդալական մասնատվածության ([[Դանթե Ալիգիերի|Ա.Դանթե]], Թ.Կամպանելլա)։ Կոսմոպոլիտիզմի վերացական-հումանիստական իդեալը [[լուսավորության դարաշրջան|լուսավորականության]] դարաշրջանում արտահայտել է ֆեոդալական ճնշումից անհատի ազատագրության գաղափարը։ [[Գերմանիա]]յում կոսմոպոլիտիզմի գաղափարները, ի հակադրություն ֆեոդալական «հայրենասիրության», զարգացրել են Գ.Լեսինգը, [[Գյոթե|Յո.Գյոթեն]], Ֆ.Շիլլերը, [[Իմանուիլ Կանտ|Ի.Կանտը]], [[Յոհան Ֆիխտե|Յո.Ֆիխտեն]]։ [[Կապիտալիզմ]]ի հաստատումով բուրժուական կոսմոպոլիտիզմը դառնում է հետադիմական և արտացոլում է կապիտալի բնույթը՝ ձգտել այնտեղ, ու սպասվում է առավել շահույթ։ [[Իմպերիալիզմ]]ի փուլում կոսմոպոլիտիզմը, որպես բուրժուական գաղափարախոսության անբաժան մաս, դառնում է ավելի ռեակցիոն և արտացոլում կապիտալիզմի «ինտերնացիոնալացման» հակումը։ Կոսմոպոլիտիզմի գաղափարներ են արտահայտում հումանիստական [[պացիֆիզմ]]ի ներկայացուցիչները (օրինակ, [[ՄԱԿ]]-ը համաշխարհային պետության վերածելու առաջարկը)։ Սակայն նման տեսությունները ուտոպիական են, քանի որ հաշվի չեն առնում սոցիալական տարբեր կարգ ունեցող պետությունների գոյությունն ու ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը։
 
{{cite book|title=Հայկական սովետական հանրագիտարան|chapter=5-րդ հատոր|date=1979թ.|}}