«Անտոնիո Գաուդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
տեղեկաքարտ
չ clean up, փոխարինվեց: օր →  օր , - →  -  (28), կմ →  կմ, , → , (40), ։ → ։ (29), ՝ → ՝ (17), → (74), ), → ), (3), )։ → )։ , ( → oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
Տող 16.
}}
[[Պատկեր:Firma Gaudí.jpg|մինի|աջից|Ստորագրությունը]]
'''Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի-ի-Կորնետ''' (առավել հայտնի է որպես '''Անտոնիո Գաուդի''' {{lang-ca|Antoni Plàcid Guillem Gaudí i Cornet}}; {{lang-es|Antonio Plácido Guillermo Gaudí y Cornet}}; [[1852]]թ. [[հունիսի 25]], [[Ռեուս]], [[Կատալոնիա]]  -  [[1926]]թ. [[հունիսի 10]], [[Բարսելոնա]]), [[Կատալոնիա|կատալոնացի]] [[ճարտարապետություն|ճարտարապետ]], իսպանական (կատալոնական) [[մոդեռն]]ի բարձրագույն ներկայացուցիչ։ Նրա նախագծած ֆանտաստիկ և տարօրինակ գործերի մեծ մասը կանգնեցվել է [[Բարսելոնա]] քաղաքում։ Հանդիսանում է [[Սագրադա Ֆամիլիա|Սագրադա ֆամիլիա]]յի, Բալիոյի տան, Միլայի տան, Գուելի զբոսայգու և այլ շինությունների ճարտարապետը։
 
== Կենսագրություն ==
=== Ընտանիքը ===
 
Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի-ի-Կորնետը ծնվել է [[1852]] թ. [[հունիսի 25]]-ին [[Կատալոնիա]]յի Ռեուս քաղաքում։ Այլ աղբյուրները հաղորդում են, որ նրա ծննդավայրը Ռիդումոսն է, որը գտնվում է Ռեուսից 4  կմ հեռավորության վրա։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր՝ կաթսայագործ Ֆրանսեսկ Գաուդի-ի-Սերրայի և Անտոնի Կուրնետ-ի-Բերտանի հինգերորդ երեխան։ Հենց հոր արհեստանոցում, ճարտարապետի համոզմամբ, իր մեջ արթնացավ տարածության զգացումը։
 
Գաուդիի երկու եղբայրները մանկահասակ մահացան, իսկ երրորդը մահացավ [[1876]] թ.-ին, այնուհետև հաջորդեց մոր մահը։
Տող 29.
=== Ապագա ճարտարապետը ===
 
[[1870]]-[[1882 թվական]]ներին Անտոնի Գաուդին ճարտարագետներ Էմիլիո Սալայի և Ֆրանցիսկո Վիլյարայի ղեկավարությամբ աշխատել է որպես գծագրիչ՝ մասնակցություն ցուցաբերելով բազմաթիվ մրցույթների։ Ուսումնասիրել է տարբեր արհեստներ՝ կատարելով մեծ թվով մանր աշխատանքներ (պարիսպներ, լուսարձակներ և այլն), ինչպես նաև սեփական տան համար նախագծել է կահույք։
 
Այդ ժամանակ Եվրոպայում նկատվում էր նեոգոթական ոճի վերելք, և երիտասարդ Գաուդին հետևում էր նրանց՝ ֆրանսիացի ճարտարապետ և գրող Վիոլե-լե-Դյուկին և անգլիացի քննադատ Ջոն Ռյոսկինին։
 
Ստեղծագործական վաղ շրջանում կառուցվում են իր առաջին, հարուստ ձևավորված, վաղ մոդեռնին վերաբերող նախագծերը՝ Էլ Կապրիչոն (Կոմիլյաս, կանտաբրիա), Կոլվերտի տունը (Բարսելոնա)։
 
=== Փառք ===
 
Շուտով Գաուդին դուրս է գալիս գերակշռող պատմական ոճերից՝ ընդմիշտ տեղափոխվելով անհարթ մակերևույթների աշխարհ՝ կազմելու իրեն հատուկ ոճը։ Գուելի դղյակի կառուցումը ավարտելով՝ Անտոնիո Գաուդին դադարեց լինել անհայատ կառուցող՝ դառնալով ամենանորաձև ճարատարապետը Բարսելոնայում։ Բարսելոնայի բուրժուազիայի համար նա կառուցում էր տներ՝մեկըտներ՝ մեկը մյուսից անսովոր։
 
=== Մահ ===
Տող 43.
[[1926]] թ. [[հունիսի 7]]-ին 73-ամյա Գաուդին դուրս եկավ տանից՝ ուղևորվելու Սեն-Ֆիլիպ-Ների եկեղեցի։ Անցնելով Գրան-Վիա-դե-լաս-Կորտես-Կատալանես փողոցը՝ նա ուշաթափ եղավ տրամվայի հարվածից։ Կառապանները չէին համաձայնում անհայտ ծերունուն տանել հիվանդանոց՝ վախենալով չվճարված լինել։ Վերջիվերջո Գաուդին հայտվեց աղքատների հիվանդանոցում, որտեղ նրան հատկացրին տարրական բուժօգնություն։ Միայն հաջորդ օրը նրան հայտնաբերեց Սագրադա-Ֆամիլիա տաճարի կապելլա Մոսեն Խիլ Պերս-ի-Վիլացուն։ Բայց Գաուդիի դրությունը այնքան էր վատթարացել, որ նույնիսկ լավագույն բուժումը չէր օգնի։
 
Գաուդին մահացավ [[1926]] թ. [[հունիսի 10]]-ին, և թաղվեց երկու  օր հետո իր՝ թերկառուցված տաճարի գետնադամբարանում։
 
=== Կառույցների ժամանակագրություն ===
Տող 49.
Գաուդիին համարում են մոդեռնի հետևորդ։ Սակայն նա օգտագործել է տարատեսակ ոճեր՝ յուրաքանչյուրն ենթարկելով մշակման։
 
* 1883  -  1888  -  Վիսենիսի տուն, Բարսելոնա
* 1883  -  1885  -  Էլ Կապրիչո, Կոմիլյաս
* 1886  -  1889  -  Գուելի դղյակ, Բարսելոնա
* 1888  -  1894  -  Սուրբ Թերեզայի դպրոց, բարսելոնա
* 1889  -  1893  -  Եպիսկոպասի դյակ Աստորգում, կաստիլիա
* 1891  -  1892  -  Բոտինեսի տուն, Լիոն
* 1898  -  1900  -  Կալվերտի տուն, Բարսելոնա
* 1900  -  1914  -  Գուելի այգի, Բարսելոնա
* 1903  -  1910  -  Արտրգասի այգիներ, Բարսելոնայից 130կմ հեռավորության վրա
* 1902  -  Կատլլարասի վիլլա, Լա Պոբլա դե Լիլյետ վիլլա
* 1904-1906  -  Բալյոյի տուն
* 1905 մայիս  -  «Attraction» հյուրանոցի նախագիծ (չիրագործված)
* 1904  -  1919  -  Կաթողիկե տաճարի վերակառուցում, Պալմա դե Մալյորկա
* 1906  -  1910  -  ՄԻլայի տուն, Բարսելոնա
* 1909  -  1910  -  Սուրբ ընտանիքի փրկագնման ծխական դպրոց, Բարսելոնա
 
== Պատկերասրահ ==
 
<gallery widths="240" heights="240">
Պատկեր:Casabatllo2.jpg|[[Բալիոյի տունը]] (1906)
Պատկեր:Casamila.jpg|[[Միլայի տունը]] (1910)
</gallery>