«Անիի տիպի տուֆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (11), ։ → ։ (9), ՝ → ՝ (4), → (23), ( → ( oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Ani 3.jpg|մինի|աջից|Անիի տուֆե պարիսպը]]
'''Անիի տիպի տուֆ''', պեմզային տուֆ, հրաբխային [[ապար]], [[տուֆ]]ի տարատեսակ։
 
Առաջացել է [[Հրաբուխ|հրաբխի]] իգնիմբրիտային ժայթքման ժամանակ՝ [[մոխիր|մոխրի]], [[ավազ]]ի, [[պեմզա]]յի և [[լապիլ]]ների խտացումից ու ջերմազոդումից։ Կազմված է հիմնականում ապակե ոչ բյուրեղային (ամորֆ) մանրաբեկորներից՝ [[պլագիոկլազ]]ի, [[պիրոքսեն]]ի ու հանքային [[միներալ]]ների բյուրեղներից և հին [[լավա]]ների կտորներից։ Գույնը դեղին է, երբեմն՝ դեղնաշագանակագույն, վարդադեղնագույն, ծակոտկենությունը՝ 35-44%։ Ջերմաձայնամեկուսիչ է։ Տարածված է [[Արագած]] լեռնավահանում։ Շահագործվում է [[Անիպեմզայի տուֆի հանքավայր]]ը։ Օգտագործվում է [[շինարարություն|շինարարության]] մեջ։ Անիի տիպի տուֆից են կառուցվել [[Անի]]ի [[եկեղեցի]]ները, շենքերը, [[Երևան]]ի երկաթուղային կայարանի և բազմաթիվ բնակելի ու վարչական շենքեր։
 
{{ՀԲ}}