«Ալեքսանդր Ծատուրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ clean up, փոխարինվեց: , → , (61), ։ → ։ (32), ՝ → ՝ (6), → (90), ), → ), (5), )։ → )։ (7), ( → ( (15) oգտվելով ԱՎԲ
Տող 35.
| Պաշտոնական Վեբ-կայք =
}}
'''Ծատուրյան Ալեքսանդր Հովսեփի''' ([[ապրիլի 28]], [[1865]]թ, [[Զաքաթալա]] – [[մարտի 31]], [[1917]]թ, [[Թիֆլիս]]), հայ բանաստեղծ, թարգմանիչ։
 
== Կենսագրություն ==
Ալեքսանդր Ծատուրյանը սովորել է ծննդավայրի դպրոցում, աշակերտել [[Արշակ Ագապյան]]ին, ավարտել ([[1881]]թ) քաղաքային երեքդասյան ուսումնարանը։ Ուսումը շարունակելու համար [[1881]] թվականի աշնանը մեկնել է [[Թիֆլիս]]՝ [[Ներսիսյան դպրոց]] ընդունվելու երազանքով, որը չի իրականացել։ Բանվորություն է արել խճուղու շինարարությունում, աշխատել որպես «դուքնի աշկերտ», գործակատար։ [[1883]] թվականին ընդունվել է Թիֆլիսի արհեստագործական դպրոցը, հիվանդության պատճառով կիսատ թողել։ Անհաջողությամբ է ավարտվել նաև [[1885]] թվականին [[Էջմիածին|Էջմիածնի]] [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան|Գևորգյան ճեմարան]] ընդունվելու փորձը։
 
Մինչև [[1902]] թվականը ուսուցչություն է արել [[Նիժնի Նովգորոդ]]ի և [[Մոսկվա]]յի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայել բանկային և առևտրական գրասենյակներում։ Եղել է Մ. Բարխուդարյանի՝ [[1888]] թվականից Մոսկվայում հրատարակված «Հանդես գրական և պատմական»–ի հիմնական աշխատակիցը, իսկ Մ. Բարխուդարյանի բացակայությամբ՝ նաև հրատարակիչը։ Նա միաժամանակ աշխատակցել է [[Մուրճ (ամսագիր)|«Մուրճ»]]–ին։ Հայ պարբերականներում հանդես է եկել Սնար, Ալաքյան, Արծիվյան, Շիտակյան ծածկագրերով։ [[1902]] թվականին դարձել է Մոսկվայի գրական–գեղարվեստական խմբակի անդամ, ծավալել մշակութային գործունեություն։
 
== Ստեղծագործական կյանք ==
[[1891]] թվականին [[Մոսկվա]]յում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, [[1898]] թվականին՝ երկրորդը։ Ծատուրյանը ժողովրդա-դեմոկրատական հայեցակետից արտացոլել է «կյանքի խորթ զավակների» վիշտն ու տառապանքը, ձաղկել բուրժուական էգոիզմը, դարաշրջանի արատները («Դարուս զավակը», «Մեր դարը», «Դարավերջի բարքերից»)։ Ժամանակի բարքերի մերկացումները նրա քնարերգության մեջ միահյուսվում են ազգային վշտի ու տառապանքի, ազգային–ազատագրական պայքարի մոտիվներին («Տուր ձեռքդ, ընկեր», «Ո՛ւր ես, հայ բլբուլ...», «Դարեր եկան...», «Զինվորի երգը»)։
 
Ծատուրյանի աշխատանքային երգերում ռեալիստական գույներով պատկերված է դառը քրտինքով իր ապրուստը հոգացող աշխատավորի կյանքը («Սերմնացան», «Երկրի մշակներ», «Այ սև ամպեր», «Գիր»)։ Աշխատանքի փառաբանումն է «Նավավար» բանաստեղծությունը։ Նրա պոեզիային հատուկ հումանիզմն ու ազատասիրական ձգտումները ավելի են խորացել ռուսական առաջին հեղափոխության մթնոլորտում։ Նա տեսել է «աշխատանքի և ոսկու մեծ կռիվը», երգել «բանվոր գնդերի» հերոսամարտը («Բանվորուհու օրորը»)։ Հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին Ծատուրյանի պոեզիայում դրսևորվել են հակադիր, հաճախ իրարամերժ տրամադրություններ։ Ծատուրյանի սիրո քնարերգության մեջ բուրժուական աշխարհում տիրապետող բարոյա-էթիկական ըմբռնումներին հակադրվում է անհատի ազատության ու երջանկության երազանքը։ Բանաստեղծի բնության երգերը մեծ մասամբ սոցիալ-հասարակական կյանքն արտացոլող այլաբանական պատկերներ են։ Դրանց պսակն է «Ղրիմի ալբոմից» ([[1896]]-[[1898]]) շարքը։
 
[[1901]] թվականին լույս է տեսել «Գրչի հանաքներ» երգիծական բանաստեղծությունների ժողովածուն՝ [[Վարդգես Սուրենյանց|Վ.Սուրենյանցի]] նկարչական ձևավորումով։ Երգիծանքն ուղղված է ագահ ու տգետ բարեպաշտների դեմ («Բարեպաշտը», «Փրկության ուղի», «Մեղա քեզ, աստված»)։
Ծատուրյանը մասնակցել է [[Յուրի Վեսելովսկի|Յուրի Վեսելովսկու]] և [[Մինաս Բերբերյան]]ի կազմած «Армянские беллетристы» ([[1893]]) ժողովածուի նյութերի ընտրության ու թարգմանության գործին, Յու. Վեսելովսկու հետ ռուսերեն է թարգմանել [[Գաբրիել Սունդուկյան|Գ. Սունդուկյանի]] «[[Պեպո]]»–ն։ [[1905]] թվականին թարգմանել և հրատարակել է «Ռուս բանաստեղծներ» ժողովածուի առաջին հատորը ([[Ալեքսանդր Պուշկին|Ա. Պուշկին]], [[Միխայիլ Լերմոնտով|Մ. Լերմոնտով]]), [[1906]] թվականին՝ երկրորդը (Ա. Նեկրասով, Ա. Կոլցով, Ի. Նիկիտին, Ա. Պլեչեև)։ Նրա երկերը [[ռուսերեն]] են թարգմանել Յու. Վեսելովսկին, [[Վալերի Բրյուսով|Վ. Բրյուսովը]], [[Կոնստանտին Բալմոնտ]]ը, Ե․ Պոլոնսկին, [[Բորիս Սադովսկի]]ն։
 
Ծատուրյանի տեքստերով երգեր են գրել [[Ալեքսանդր Սպենդիարյան|Ա. Սպենդիարյանը]] («Այ վարդ», «Մի լար, բլբուլ»), [[Անուշավան Տեր-Ղևոնդյան|Ա. Տեր–Ղևոնդյանը]] («Արի ընկեր», «Սերմնացան»), Ե․ Բաղդասարյանը («Սիրուն գարուն», «Վերջին անգամ»)։ Ժողովրդական ճանաչում ունեն նրա խոսքերով գրված «Նավավար», «Հայ մայրենին» երգերը։
 
== Երկեր Ալ. Ծատուրյանի և նրա ստեղծագործության մասին ==
 
* [[Արամ Ինճիկյան]], Ծատուրյանի կյանքը, Երևան, 1940, 115 էջ։
* [[Արսեն Տերտերյան]], Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 4, Ա. Ծատուրյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 72 էջ։
 
{{վիքիքաղվածք}}