«Ալավերդու պղնձի հանքավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: մ →  մ , կմ →  կմ, , → , (39), ։ → ։ (17), ՝ → ՝ (3), → (54), ( → ( oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ալավերդու պղնձի հանքավայր''', հանքավայր [[ՀՀ]] [[Լոռու մարզ]]ում, [[Ալավերդի]] քաղաքից 3  կմ հյուսիս։ Միջին և ցածր ջերմաստիճանների, փոքր խորության ջրաջերմային հանքավայր է։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են 1300-1400  մ հաստության յուրայի հրաբխանստվածքային [[ապար]]ներ, [[տուֆեր]] և դրանց մեջ ներդրված տարբեր կազմերի [[դայքեր]]։ Հանքավայրը հարում է Ալավերդու կամարածալքի հյուսիս-արևմուտքով անցնող տեկտոնական բեկվածքին։
 
== Նկարագրություն ==
Հանքանյութի տեղայնացման համար կարևոր նշանակություն են ունեցել տարբեր ուղղությունների խզումնային խախտումները, ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները և քիմիական կազմը։ Հանքավայրում հայտնաբերվել ու շահագործվել են 40-ից ավելի հանքամարմիններ՝ [[շտոկներ]], [[ոսպնյակ]]ներ, երակներ, երակիկացանավոր հանքագոտիներ և այլն։ Հանքանյութը կազմված է հիմնականում [[պիրիտ]], [[խալկոպիրիտ]], [[սֆալերիտ]], [[գալենիտ]] միներալներից։ Խառնուրդների ձևով հանդիպում են նաև [[ոսկի]], [[արծաթ]], [[սելեն]], [[թելուր]], [[բիսմութ]], [[կադմիում]]։ Հանքանյութում պղնձի պարունակությունը 0, 7-3% է։ Առանձնացվում են պիրիտային, պիրիտ-խալկոպիրիտային, գալենիտ-սֆալերիտ-պիրիտային, բարիտ-գիպսային հանքատեսակները։
 
1886 թվականին ֆրանսիացի երկրաբան Ժ․ Մորգանը հանքախորշերի մոտ հայտնաբերել է [[պղնձադրամ]]ներ, որոնք վկայում են դեռևս մ․թ․ա․ 9-8-րդ դարերում հանքավայրի հայտնի լինելու և մասամբ շահագործվելու մասին։ Հայտնաբերվել են նաև բրոնզեդարյան [[կացին|կացնի]] կաղապարներ։
Տող 9.
 
== Շահագործում ==
Ալավերդու պղնձի հանքավայրը եղել է [[Հայաստան]]ի պղնձի արդյունահանման հիմնական տեղամասը, որտեղից կորզվել են նաև [[կապար]], [[ցինկ]], արծաթ, ոսկի և այլն։ [[1955]] թվականին հանքադաշտի հարավ-արևմուտքում հայտնաբերվել են արդյունաբերական նշանակության զգալի պաշարներ։ 18-րդ դարում պղինձը պարզունակ եղանակով ձուլել են տեղում, այնուհետև ընդհատումներով հանքանյութն արդյունահանել են ռուս, իսկ [[19-րդ դար]]ի 1880-ական թթ-ից՝ ֆրանսիացի ձեռնարկատերերը, 19-20-րդ դարերի սահմանագլխին [[Ալավերդի]]ում ֆրանսիացիները կառուցել են [[«Մանես» պղնձաձուլվածքային գործարան]]ը, որը խորհրդային իշխանության տարիներին կատարելագործվել, ընդարձակվել և գործել է մինչև 1989 թվականը։ 1997 թվականից վերագործարկվել է «Մանես և Վալլեքս» (2001 թվականից՝ «Արմինիըն Քափըր Փրոգրամ») ընկերության կողմից, շահագործվում է էկոլոգիապես մաքուր եղանակով։
 
 
{{ՀԲ}}