«Ագաթանգեղոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և (3), : → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (205), ։ → ։ (65), ՝ → ՝ (17), → (264), ), → ), (3), )։ → )։ (3), ( → ( (14) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Agathangelos.JPG|tuhmb|աջից|300px|մինի|Ագաթանգեղոսի պատկերը Մոսկվայի ՀԱԵ առաջնորդարանի Սուրբ Պայծառակերպության եկեղեցու պատին]]
[[Պատկեր:Girk vipasanutyan.jpg|մինի|Ագաթանգեղոսի «Պատմության» առաջին տպագիր հրատարակության շապիկը ([[1709]]թ.)]]
'''Ագաթանգեղոս''' (IV կամ [[V դար]]) հայ գրականության [[Ոսկեդար]]ի պատմիչ, «Պատմություն Հայոց» երկի (հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով) հեղինակ։
 
Ագաթանգեղոս անունը հունական ծագում ունի, նշանակում է «բարի հրեշտակ», «բարի լրաբեր», տիրոջ կողմից ուղարկված ավետաբար (հունարեն՝ αvγαϑοvς – բարի, αjγγελος – հրեշտակ, լրաբեր)։
 
== «Պատմություն Հայոց» ==
Տող 25.
Հայկական բնագրի և նրա տարալեզու խմբագրությունների հրատարակումը հնարավորություն տվեց համեմատական վերլուծության միջոցով մանրակրկիտ ուսումնասիրել Ագաթանգեղոսի երկասիրությունը։ Օտարազգի և հայ բանասերներ, տեքստաբաններ փորձեցին լուծել Ագաթանգեղոսի առեղծվածը։ Նորայր Բյուզանդացին, ելնելով «Պատմութիւն Հայոց»–ի լեզվա–ոճական առանձնահատկություններից, եզրակացրեց, որ Ագաթանգեղոսը եղել է հույն, և որ [[Կորյուն]]ը, ի թիվս այլ երկերի, Ագաթանգեղոսի երկը ևս թարգմանել է հայերեն։
 
Նորայր Բյուզանդացին այդ երկերը անվանեց առանձին «դաս»։ Հայագետ Թոռնյանը Ագաթանգեղոսին է վերագրում այդ «դասի» բոլոր գրական հուշարձանները։ Ագաթանգեղոսի ֆրանսերեն թարգմանիչ Վ. Լանգլուան հանգեց այն կարծիքին, որ նա չէր կարող ապրել IV դարում և լինել աշխարհիկ գործիչ (քարտուղար), սակայն չփորձեց ժխտել Ագաթանգեղոսի բնագիրը հունարեն գրված լինելու վարկածը։
 
Բանասերների մի այլ խումբ (Հերման Ալֆրեդ Գուտշմիդ և ուրիշներ) կասկածի ենթարկեց Ագաթանգեղոսի անունը, որ զոյություն ունի միայն հայկական խմբագրության մեջ։ Այդ խումբը «Ագաթանգեղոս» անունը համարում է ոչ թե հատուկ անուն, այլ մի բառ, որի ստուգաբանական իմաստը պետք է համապատասխաներ Հայաստանում տեղի ունեցած պատմա–քաղաքական իրադարձության իմաստին, այսինքն Agatangelos – բարի հրեշտակ, ըստ ֆունկցիոնալ նշանակության՝ բարի հրեշտակություն, ինչպես՝ evangelia  -  ավետարան և այլն։ Բայց Գուտշմիդը տարբեր խմբագրությունների համեմատական ուսումնասիրությամբ հաստատեց, որ Ագաթանգեղոսի բնագիրը հայերեն է, իսկ հունարենը՝ նրա թարգմանությունը։
 
Ըստ [[Նիկողայոս Մառ]]ի, Գրիգորի լուսավորչական գործունեության մասին IV դարում եղել են զանազան զրույցներ, որոնք վերապատմել, վերամշակել է [[Մեսրոպ Մաշտոց]]ը՝ կոչելով երկը Ագաթանգեղոս՝ Αγαθάγγελος, որ բառացի նշանակում Է՝ լավ, բարի լուր տվող, լրատու կամ լրաբեր, կամ բարի հրեշտակություն բերող։ Ա–ի ուսումնասիրությամբ զբաղվել են նաև Հ. Տաշյանը, Գ. Զարբհանալյանը, Գր. Խալաթյանցը, Բ. Սարգիսյանը, Գ. Տեր–Մկրտչյանը, Մ. Աբեղյանը, Ն. Ադոնցը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ժ. Գարիտը, Ա. Տեր–Ղևոնդյանը, Պ. Մուրադյանը։ Այժմ իշխում է այն տեսակետը, որ Ա. հայ պատմագիր է, որ նրա երկը գրվել է V դարի առաջին կեսի հյութեղ ու կենդանի հայերենով։
 
== «Պատմություն Հայոց»-ի բովանդակությունը ==
Ագաթանգեղոսի Պատմությունն ընդգրկում է III դարի և IV դարի սկզբի անցքերը՝ սկսած Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց (226) մինչև Հայոց Տրդատ Գ թագավորի գահակալության վերջին տարիները և բաղկացած է առաջաբանից ու երեք մասից։ Առաջաբանում Ագաթանգեղոսը տվյալներ է հաղորդում իր մասին, նշում Պատմությունը գրելու շարժառիթները։
 
'''Առաջին''' մասը՝ «Վարք և պատմութիւն ս. Գրիգորի», նվիրված է հայ–պարսկական պատերազմներին, [[Տրդատ Գ]]–ի գահակալությանը, [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] «չարչարանքներին» և Հռիփսիմյան կույսերի հետ կապված հրաշապատում անցքերին։ '''Երկրորդ''' բաժինը՝ «Վարդապետութիւն ս. Գրիգորի», քրիստոնեության հիմունքները պարունակող քարոզ է, ծավալով ավելի ընդարձակ, քան Պատմության մնացած մասերը միասին վերցրած։ Այն բացակայում է հունական, արաբական թարգմանություններում և հայերեն խմբագրության մի քանի ձեռագրերում։ '''Երրորդ''' մասում՝ «Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան», նկարագրվում է քրիստոնեության տարածումը Հայաստանում։
Տող 38.
Ագաթանգեղոսի սկզբնաղբյուրները գրավոր են և բանավոր։ Գրավորներից են՝ Աստվածաշունչը, վարքաբանական–վկայաբանական, աստվածաբանական և պատմագրական երկեր։ Բանավոր աղբյուրներ են բանահյուսական նյութերը՝ ժողովրդական զրույցներն ու վեպերը. «Արտավան և Արտաշիր» վեպը, Խոսրովի ու Անակի վիպական զրույցը, հայրենական գահին տիրանալու համար Խոսրով թագավորի ժառանգ Տրդատի տենչերն ու սխրանքները, «Տրդատ և Հռիփսիմե» վիպական դրվագը և ժողովրդական զրույցներում պահպանված «Լուսավորչի վեպը»։
 
Ագաթանգեղոսի երկում իրադարձությունների և դեպքերի պատճառականությունն ու վերլուծությունն անտեսված են։ Պատմության առաջ մղիչ ուժը հրաշքն ու հրաշագործությունն Է։ Ամեն ինչ բացատրվում Է աստծո միջամտությամբ և գերբնական ուժերի մասնակցությամբ։ Կյանքը պայքար է լույսի ու խավարի, աստծո և սատանայի, հավատացյալի և անհավատի միջև, այսպես, մեհյանները կործանվում են խաչի զորությամբ, մկնդավոր, մարդակերպ հրեշներն ու դևերը ([[քրմեր]]) ցրվում են լուսավորչի միջոցով՝ խաչի ազդեցությամբ, խոզ–խոզակերպ Տրդատն ու անհավատ» հայ իշխաններն ընկճվում են և փրկություն գտնում լուսավոր աստծո միջնորդությամբ և այլն։ Գործող անձերն այդ հակամարտ գերբնական ուժերի մարմնացումներն ու կրողներն են միայն։ Ագաթանգեղոսը նաև ձգտում է հիմնավորել հայ եկեղեցու ազգային ինքնուրույնությունը, «առաքելական ծագումը» և «գերապատիվ արժանիքը»։ Ագաթանգեղոսի Պատմությունն ունի նաև գեղարվեստական արժեք։
 
Ագաթանգեղոսի երկը, որպես [[Հայաստանի պատմություն|Հայաստանի պատմության]] աղբյուր, իր տեսակի մեջ թերևս միակն է, որ տալիս է [[Հայաստան]]ի դարձը, նյութեր [[հայ հեթանոսական կրոն]]ի և ժողովրդական հավատալիքների մասին, արտացոլում է նոր և հին կրոնների՝ քրիստոնեության ու հեթանոսության պայքարի աստիճանական զարգացումը, առաջինի վերջնական հաղթանակը։ Վերջապես, Ագաթանգեղոսը հաղորդում է բավական հարուստ տեղեկություններ Հայաստանի նախարարական կազմի, ներքին կյանքի, աշխարհագրության և տնտեսության մասին։
Տող 49.
 
== Թարգմանություններ ==
Ագաթանգեղոսի Պատմությունը միջնադարում թարգմանվել է [[հունարեն]], [[արաբերեն]], [[վրացերեն]], հաբեշերեն, [[լատիներեն]] և ունեցել մի քանի խմբագրություն։ Առաջին և ամենակարևոր թարգմանությունը հունականն Է, որն ամբողջությամբ հայտնի է միայն մեկ ձեռագրում և գտնվում Է Ֆլորենցիայի Լավրենտյսւն մատենադարանում (Լareոtianus, VII, 25)։ Ագաթանգեղոսի Պատմության հունարեն թարգմության ժամանակը բանասերները համարում են [[VI դար]]ը։ Սիմեոն Մետափրաստեսը [[X դար]]ում ամփոփեց հունարեն թարգմանությունը և տվեց մի համառոտ խմբագրություն, որը [[XI դար]]ում թարգմանվեց վրացերեն։ Հունարենից է ամփոփված նաև [[XII դար]]ի լատինական համառոտ խմբագրությունը։
 
Ագաթանգեղոսի Պատմության հունարեն թարգմանության երեք նոր գրչագրեր [[1943]]–[[1946]] թ.-ին հրապարակեց բելգիացի հայագետ Ժ. Գարիտը։ Ագաթանգեղոսի երկի արաբերեն մեկ խմբագրություն հայտնաբերել է [[Նիկողայոս Մառ]]ը [[1902]] թ.-ին, Եգիպտոսի Սինայի անապատի Ս. Կատարինեի վանքում։ Դա բոլորովին ինքնուրույն, ըստ Մառի, մեզ չհասած հայերեն նախօրինակից թարգմանված հունարեն մի կորած խմբագրության թարգմանությունն է։
 
[[1946]] թ.-ին ժ. Գարիտը հրատարակեց Մադրիդի հունարեն գրչագրերից մեկում (1107) գտնվող Ագաթանգեղոսի Պատմության մի նոր խմբագրություն, որը կոչեց «Վարք» (Գրիգոր Լուսավորչի) և ցույց տվեց, որ վերոհիշյալ արաբ, խմբագրությունը ծագում է հունական այս «Վարք»–ից։ Այսպիսով Ժ. Գարիտը հաստատեց Մառի այն ենթադրությունը, թե բացի մեզ հայտնի հայերեն ընդարձակ խմբագրությունից գոյություն է ունեցել նաև հայերեն այլ խմբագրություն։ [[1950]] թ.-ին Ժ. Գարիտը հրատարակեց Ս. Կատարինեի վանքում հայտնաբերած մի արժեքավոր արաբերեն ձեռագիր ևս, որը, անկախ Մառի հայտնաբերածից, թարգմանված է Ագաթանգեղոսի Պատմության հունարեն օրինակից։
 
== Աղբյուրներ ==
Տող 60.
== Երկեր ==
* Հայերեն հրտ. Գիրք վիպասանութեան որ կոչի հոմանունակի Ագաթանգեղոս..., ԿՊ, 1709։ Այլ հրտ., Կ.Պոլիս, 1822, Վնտ., 1835, 1862, 1930, Թ., 1882, 1914 Թրգմ.
* Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, աշխատ. Գ. Տեր–Մկրտչյան և Ս. Կանայանց, Տփղիս, 1909 (քննական հրտ.)։
* Storia di Agatangelo. Versione italiana, Illustrata dai monaci armeni Mechitaristi, riveduta quato allo stile da N. Tomaseo, Venezia, 1843
* Agatange. Historie du regne de Tiridate et de la predication de Saint Gregoire I Jlluminateurl traduite..., V. Langloism, նրա Collection des bistoriends anciens et modernes de I'Armenie. t. 1, P., 1867
* Марр Н., Крещение Армян, Грузии, Абхазов и Аланов Святым Григорием (Арабская версия), СПБ, 1905 (հայերեն հրտ., Վաղ–պատ, 1911)
* Acta auctore Agathangelo; ex Bibliotheca Medicaea Florent. S. Laurentii, interprete J. Stiltingo, «Acta Sanctorum», Septemberis, 1762, t. 8;
* Vida de S. Gregorio, patriarca da Armenia. Conversao dos Armenios ao cristianisimo. Versao etiopica, publ. por Francisco Maria Esteves Pareira, Liboa, 1903.
 
== Գրականություն ==
* Սարգիսեան Բ., Ագաթանգեղոս և իւր բազմադարեան գաղտնիքը, Վենետիկ, 1890։
* [http://s2w.hbz-nrw.de/ulbbn/content/pageview/76586 Յակովբոս Տաշեան, Ագաթանգեղոս առ Գէորգայ Ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ագաթանգեղեայ գրոց, Վիեննա, 1891։]
* Տէր–Մկրտչեան Գ., Ագաթանգեղոսի աղբիւրներից. Յիշատակ դատակնքաց Գորիա և Շմոնի վկայից, որ վկայեցին Ուռհա, Վաղարաշապատ, 1896։
* Նորայր Բիւզանդացի, Կորիւն վարդապետ և նորին թարգմանութիւնք, Տփղիս, 1900։
* Անասյան Հ. Մ., Հայկական մատենագիտություն, հտ. Ա, Երևան, 1959, էջ 161–213։
* Մելիք–Օհանջանյան Կ., Ագաթանգեղոսի պատմությունն ու նրա ժողովրդական բանավոր սկզբնաղբյուրները, «Մառը և հայագիտության հարցերը» [ժողովածու], Ե., 1968։
* Տեր–Ղևոնդյան Ա., Ագաթանգեղոսի արաբական նոր խմբագրությունը (արաբերեն, բնագիր և ուսումնասիրություն), Ե., 1968։
* Адонц Н., Армения в эпоху Юстиана, СПБ, 1908
* Gutshmid A., Agathangelos, Lpz., 1877