«Աբու ալ-Աթահիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (53), → (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (43), ։ → ։ (53), ՝ → ՝ (5), → (89), ), → ), (2), )։ → )։ , ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
Տող 10.
}}
 
'''Աբու-լ-Աթահիա''' ([[748]] / [[145]] հիջրա – [[825]] / [[213]] հիջրա) ամբողջական անուն՝ {{lang-ar| إسماعيل بن القاسم العنزي}}, {{transl|ar|DIN|''Իսմա'իլ իբն Կասիմ ալ-'Անազի''}}, [[արաբ]] [[մուսուլման]] բանաստեղծ, արաբական նորացման պոեզիայի հիմնադիրներից մեկը՝ [[Աբու Նուվաս]]ի և [[Բաշշար իբն Բուրդ]]ի հետ միասին։
 
== Արաբական գիտության և մշակույթի ծաղկումն ու թարգմանչական շարժումը==
[[750]] թվականին [[արաբ]]ական միջնադարյան պետության [[Քաղաքականություն|քաղաքական]] և [[Մշակույթ|մշակութային]] կյանքում տեղի ունեցան արմատական փոփոխություններ։ Դա կապված էր դինաստիաների փոփոխության հետ։ Գրեթե [[100]] տարի իշխած [[Օմայյաններ]]ը իրենց տեղը զիջեցին [[Աբբասյաններ]]ին։ Օմայան վերջին խալիֆ [[Մրվան II]]-ը փախավ [[Եգիպտոս]] և այնտեղ սպանվեց։ Խալիֆ դարձավ Աբբասյան [[Աբու ալ-Աբբաս Սաֆահ]]ը։ Աբբասյանները իշխել են [[750]]-[[1258]] թվականներին։ 2-րդ Աբբասյան խալիֆ [[Աբու Ջաֆար ալ-Մանսուր|ալ-Մանսուր]]ի օրոք` [[762]] թվականին մայրաքաղաք դարձավ [[Բաղդադ]]ը։
 
Սկզբնական շրջանում պետությունը հենվում էր [[շուուբիներ]]ի և արաբների, մասամբ պարսիկների վրա։ Բայց հետզհետե պարսիկները ներխուժեցին պետական կառավարման ապարատ, նրանցից սկսեցին նշանակել հրամանատարներ, [[վեզիր]]ներ։ Աբբասյանների կառավարման շրջանում մշակույթը նշանակալի վերելք ապրեց, խալիֆները խթանում էին [[Գիտություն|գիտության]] բոլոր ճյուղերի զարգացումը։Այդզարգացումը։ Այդ շամանակ գրականության վրա մեծ ազդեցություն ունեին մաքուր [[Արաբական մշակույթ|արաբական]], [[հունական մշակույթ|հունական]] և [[արևելյան մշակույթ]]ը։ [[Պարսկական մշակույթ]]ը ազդեցություն է ունեցել [[արաբ]]ների և [[պարսիկ]]ների միախառնմանը, [[հնդկական մշակույթ|հնդկականը]]` [[Տնտեսություն|տնտեսության]] և գիտության զարգացմանը: Այդ մշակույթները տարածվեցին դպրոցների և զանազան թարգմանչական գրականության շնորհիվ: Հին գիտությունների ներթափանցման հիմնական եղանակը թարգմանություններն ու արտագրություններն էին: [[Արիստոտել]]ի, [[Պլատոն]]ի, [[Հիպոկրատ]]ի և այլ հույն գիտնականների աշխատությունները նպաստեցին [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] , [[Բժշկություն|բժշկության]], [[Տրամաբանություն|տրամաբանության]] և այլ գիտությունների զրգացմանը:
 
[[Գրականություն]]ը, որն անվանվում էր Աբբասյանների շրջանի գրականություն, հասավ բարձր մակարդակի: Գրականության գլխավոր կենտրոնը [[Բաղդադ]]ն էր, ինչպես նաև՝ [[Քուֆա]]ն և [[Բասրա]]ն: Այլ ազգերի գիտությունն ու գրականությունը միախառնվում էին արաբականի հետ փոխառությունների և թարգմանությունների ճանապարհով: Պոեզիայի ժանրերն ու նպատակները նկատելի փոփոխություններ կրեցին: Նոր պոեզիայի հետևորդնորը գնում էին իրենց ճանապարհով: Ժանրերի մեծ մասը մնաց ավանդությանը համապատասխան, սակայն եզակի բացառություններ էին նկատվում: Գրեթե վերացավ քաղաքական պոեզիան: Նոր ուղղություններ և թեմաներ պետք է համարել փիլիսոփայական, [[Սուֆիզմ|սուֆիական]] բանաստեղծությունները, [[հեքիաթ]]ները բանաստեղծությունների մեջ, ծաղրական և հումորային բանաստեղծությունները: Բացի ավանդական թեմաներից նկարագրում էին նաև առօրյա կյանքը: Աբբասյանների սկզբնական շրջանում [[Հռետորություն|հռետորական արվեստը]] տարածված էր: Տարածվեց [[գրագրություն]]ը: Առաջացավ և տարածում ստացան գրավոր փաստաթղթերի ձևերը:
 
==Նոր ժանրերի առաջացում==
Արաբական միջնադարյան գրականության պատմության առաջին փուլը կամ Աբբասյան առաջին շրջանը ներառում է մոտ [[75]] տարի: [[Իրան]]ա-[[սիրիա]]կան, [[Հույներ|հունական]] ծագում ունեցող «նոր» մուսուլմանները, որոնք [[իսլամ]] էին ընդունել, մավալինելրի կարգավիճակում էին` չունեին լիարժեք իրավունքներ։ Սակայն նրանք սկսեցին մեծ դեր խաղալ [[Արաբական խալիֆայություն|խալիֆայության]] կյանքում և սկսեցին պայքար իրենց իրավունքները [[արաբ]]ների իրավունքների հետ հավասարեցնելու համար։ Այս պայքարը ստացավ շուուբիական ({{lang-ar| شعب-شعوب}}, շուուբ` ազգեր) անվանումը։ [[Քաղաքականություն|Քաղաքական]] և [[կրոն]]ական բնույթ կրող պայքարը անդրադառնում էր նաև արաբական գրականության բնույթի վրա։ Օմայյան պալատական ձոներգուները սերտորեն կապված էին իրենց ցեղերի հետ և նրանց ստեղծագործության գնահատման չափանիշ էր հաճախ համարվում այս կամ այն ցեղին պատկանելությունը, ոչ թե վարպետությունը։
 
[[8-րդ դար]]ում իրավիճակը փոխվեց։ Իշխանության եկած Աբբասյանները հիշում էին, թե երկրին ինչ վնաս հասցրին ցեղային հակամարտությունները, դրա համար փորձում էին վերացնել ցեղային տարանջատվածությունը։ Խալիֆայության ընդհանուր մշակույթային կյանքի մեջ ներառված նախկին [[քրիստոնյա]]ներին, այլադավաններին խորթ էին բեդվինական թեմատիկան, հին արաբական կասիդաների քարացած ձևերն ու բնույթը։ Ուստի նոր պոետների բանաստեղծությունների մեջ են թափանցել իսլամին հակասող գաղափարներ։ Սակայն գնալով պոետների ստեղծագործություններում նկատվում էին տխուր նոտաներ։ Նրանց գիտակցության մեջ աստիճանաբար վերանում էր վստահությունը մուսուլմանական կայսրության անսասան հզորության նկատմամբ, քանի որ արաբների նվաճողական շրջանը մարել էր և խալիֆայության սահմանները չէին ընդարձակվում, բացի այդ [[Բաղդադ]]ից անջատվում են [[Իսպանիա]]ն և [[Մարոկկո]]ն։ Իսլամի ներսում ևս չկար միասնություն։ Միմյանց դեմ պայքարում էին [[Սուննի իսլամ|սուննիները]], [[Շիա իսլամ|շիաները]], [[Մութազիլիականություն|մութազիլիները]]։
Տող 26.
Միջնադարյան պալատական մշակույթի ծաղկումը փոխում է պոետի դիրքը արքունիքում։ Յուրաքանչյուր ազնվական դեմք ցանկանում էր ունենալ ձոներգու, որը կգովերգեր իր բարեգործությունները և կծաղրեր իր մրցակիցներին։ Վերջանականապես ձևավորվում է պալատական ձոներգուի կերպարը, ով ի տարբերություն հին արաբական պոետների իր գործունեությունը դիտում էր լոկ որպես ապրուստի միջոց վաստակելու եղանակ։ Այժմ պոեզիայի գնահատականը կախված էր մեկենասի՝ հովանավորի կամքից։ Կախվածության մեջ ընկնելով հովանավորից պոետը չէր մտածում գովերգվող անհատի իրական արժանիքների մասին։ Պոետից պահանջվում էր ոչ թե ասվածի ճշմարտացիություն, այլ պարզապես վարպետություն։ Հենց այս միջավայրից դուրս եկան պոետներ, ովքեր նորացրին դասական կանոնները, որոնք դժվարությամբ էին իրենց տեղը զիջում։ Հատկապես պահպանողական էր ձոներգության մադհը։
 
Արաբական պոեզիայում «նորը» նախ և առաջ ի հայտ է գալիս նախաիսլամական ավանդույթի հետ թույլ կապված կամ հին արաբներին ընդհանրապես անծանոթ ժանրերում` գինու և զվաևճությունների մասին՝ խամրիյաթ ({{lang-ar|خمرية}}), փիլիսոփայական ասկետիկ բովանդակությամբ` զուհդիյաթ ({{lang-ar|زهدية}}), որսորդության մասին` տարդիյաթ ({{lang-ar| طردية}})։ Այսպիսով ձևավորվում է այն, ինչը կոչվեց բադի ({{lang-ar|بديع}})՝ բանաստեղծական նոր ոճ։
 
== Աբու-լ-Աթահիա ==
Նորացման 3-րդ խոշոր ներկայացուցիչ Աբու-լ-Աթահիան փիլիսոփայական ճգնավորական ուղղության ներկայացուցիչ էր։ Ընդունված է նրան համարել զուհդիյաթ ժանրի հիմանդիր։ Զուհդիյաթ տերմինը (ճգնավոր, ինքնազսպում) միայն մասամբ է արտահայտում այս ժանրի բովանդակությունը։Հաճույքներիցբովանդակությունը։ Հաճույքներից զերծ մնալը զուհդիյաթում միայն չնչին տեղ է գրավում, այս ժանրին են վերագրվում նաև հոռետեսական խոհեր երկրայինի անցավորության, մարդկային կյանքի ունայնության մասին։
 
Աբու-լ-Աթահիայի կյանքը հանգիստ է անցել, խնվել է Անբար քաղաքի մերձակայքում։ Նա աչքի է ընկել իր վաղ արտահայտված տաղանդով և կյանքի մեծ մասը նացկացրել [[Հարուն ալ-Ռաշիդ]] և [[Ալ-Ամին]] խալիֆաների արքունիքում`որպես նրանց պալատական ձոներգու։ Կենսագիրները պատմում են նրա ողբերգական սիրո մասին խալիֆ [[ալ-Մահդի]]ի ամենասիրելի կնոջ` Ուրբայի նկատմամբ։ Նրանք գտնում են, որ հենց սիրային անհաջողությունները պատճառ դարձան նրա մշտական հոռետեսության համար, որն արտահայտվում է նրա բանաստեղծություններում։ Նա նա և մի անգամ 100 մտրակի հարված է ստացել հայտնի պաշտոնյայի ծառայողուհուն գովերգելու համար։