«Աբգար Հովհաննիսյան (պատմաբան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (14) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (22), ։ → ։ (14), ՝ → ՝ (2), → (35), ), → ), (6), )։ → )։ (3), ( → ( (11) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Աբգար Ռուբենի Հովհաննիսյան''' ([[1908]], [[մայիսի 30]], [[Թիֆլիս]] ― [[1991]]), հայազգի սովետական պատմաբան։
 
== Զբաղեցրած դիրքն ու պաշտոնները ==
 
Պատմական գիտությունների դոկտոր (1938 թ.), պրոֆեսոր (1938 թ.), [[ՀԽՍՀ]] գիտությունների վաստակավոր գործիչ (1940 թ.), [[ՀԽՍՀ]] գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1947 թ.)։ ՍՄԿԿ անդամ [[1944]] թվականից։ Ավարտել է [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարան]]ի պատմագրական ֆակուլտետը ([[1928]] թվական)։ [[1931]]—[[1960]] թվականներին մանկավարժական աշխատանք է կատարել Երևանի համալսարանում ([[1938]] թվականից նոր պատմության ամբիոնի վարիչ, ապա գիտության գծով պրոռեկտոր), ռուսական մանկավարժական ինստիտուտում։ [[1947]]—[[1953]] թվականներին եղել է [[ՀԽՍՀ]] ԳԱ պատմության ինստիտուտի դիրեկտոր, [[1949]]—[[1960]] թվականներին՝ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ [[1960]] թվականից, փոքր ընդմիջումով, վարում է [[ՀԽՍՀ]] ԳԱ փոխպրեզիդենտի պաշտոնը։ Հովհաննիսյանի գիտական ուսումնասիրությունները նվիրված են [[Ֆրանսիա]]յի և հայ ժողովրդի պատմության նոր շրջանի պրոբլեմների լուսաբանմանը։
 
== Գործունեությունը ==
 
Եվրոպական լեզուների իմացությունը, պատմագիտական լայն ա խոր պատրաստությունը հնարավորություն են տվել նրան ստեղծելու [[Ֆրանսիական մեծ հեղափոխություն|Ֆրանսիական մեծ հեղափոխության]] գաղափարախոսության, ուտոպիստ սոցիալիստների հասարակական-քաղաքական ուսմունքին նվիրված մեծարժեք մենագրություններ։ Այդ աշխատությունները գրված են աղբյուրագիտական հարուստ նյութերի, այդ թվում Ֆրանսիայի տարբեր արխիվներից քաղված նորահայտ փաստաթղթերի հիման վրա։ Հովհաննիսյանի «Կոմունիստական գաղափարները Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին» ուսումնասիրությունը ([[1966]] թվական, [[ռուսերեն]]) արժանացել է [[ԽՍՀՄ]] ԳԱ վ. Պ. Վոլգինի անվան մրցանակի ([[1974]] թվական)։ Հովհաննիսյանի գիտական աշխատությունների մյուս շարքը նվիրված է XVIII դ. 2-րդ կեսի և XIX դ. 1-ին տասնամյակների հայ ազատագրական շարժումներին, հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը, [[Անդրկովկաս]]ն ու [[Արևելյան Հայաստան]]ը [[Ռուսաստան]]ի օգնությամբ ազատագրելու հարցում [[Անգլիա]]յի ու [[Ֆրանսիա]]յի՝ երկրամասի ժողովուրդների շահերին հակասող քաղաքականության և հարակից խնդիրների բացահայտմանը։ Հովհաննիսյանը մասնակցել է հայ ժողովրդի, ԽՍՀՄ ժողովուրդների, համաշխարհային պատմության, Սովետական պատմական հանրագիտարանի բազմահատոր աշխատությունների ստեղծմանը, բազմիցս ներկայացրել սովետական պատմագիտությունը պատմաբանների միջազգային հավաքներում։ Պարգրատրվել է [[Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան|Աշխատանքային կարմիր դրոշի]] (2), [[Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան|Հոկտեմբերյան հեղափոխության]] և «[[Պատվո նշան շքանշան|Պատվո նշան]]» (2) շքանշաններով։
 
== Արտաքին հղում ==