«Հերաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Հերաթ''', քաղաք [[Աֆղանստան]]ի հյուսիս-արևմուտքում, [[Հերաթ նահանգ]]ի վարչական կենտրոնը: Մոտ 109 հազար բնակիչ ([[1973]]): Ավտոճանապարհների հանգույց է, ունի [[օդանավակայան]]: Արևմտյան [[Աֆղանստան]]ի տնտեսական կենտրոնն է: Կան բամբակազտիչ, տեքստիլ, սննդի արդյունաբերության ոչ մեծ ձեռնարկություններ: Զարգացած է տնայնագործական արտադրությունը (բրդե և մետաքսե կտորներ, [[Գորգ|գորգեր]], կարպետներ), կարակուլի մորթու, [[Հացահատիկային բույսեր|հացահատիկի]], մրգերի և գյուղատնտեսական այլ արտադրանքի առևտուրը: Հերաթի հիմնադրումը վերագրվում է [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացուն]]: Հերաթում պահպանված ճարտսրսպետական հուշարձաններից են՝ միջնաբերդը ([[15-րդ դար]]), մզկիթը ([[1201]]-[[14-րդ դար]], վերականգնվել է [[1498]]-[[1500]] թվականներին՝ [[երկրաշարժ]]ից հետո, վերակառուցվել է [[1936]]-[[1944]] թվականներին), [[Մուսսալա անսամբլի Գաուհարշադ դամբարան]]ը և մինարեթները (Հերաթից հյուսիս-արմուտք), [[Աբդուլլա Անսարի դամբարան]]ը (բոլորն էլ [[15-րդ դար]], ճարտարապետ Կավամադդին Շիրագի): Հերաթը [[միջնադարյան մանրանկարչություն|միջնադարյան մանրանկարչության]] և դեկորատիվ-կիրառական արվեստի նշանավոր կենտրոն էր:
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Աֆղանստանի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Աֆղանստանի աշխարհագրություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հերաթ» էջից