«Հեռախոսություն»–ի խմբագրումների տարբերություն

ավելացվեց Կատեգորիա:Հեռախոսակապ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
(ավելացվեց Կատեգորիա:Հեռախոսակապ ՀոթՔաթ գործիքով)
{{վիքիֆիկացում}}
'''Հեռախոսություն''', գիտության և տեխնիկայի բնագավառ, ընդգրկում է հեռախոսային կապի սկզբունքների ուսումնասիրումը և դրանց իրականացման համար անհրաժեշտ սարքավորման մշակումը: Հեռախոսության խնդիրներն են ձայնական ղաշաի հատկությունների և բնութագրերիուսումնասիրումը, տրված պարամետրերով հեռախոսային ապարաաների և փոխակերպիչների հաշվարկն ու նախագծումը, հեռախոսային բազմանցուղի կապի տեխնիկական միջոցների մշակումը, հեռախոսայինցանցերի, դրանց կոմուտացիոն ու կառավարող սարքավորման նախագծումը, կոմուտացիոն սարքավորման հուսալիության բարձրացման ու վերահսկման մեթոդների մշակումը: Հեռախոսային տեխնիկայի կատարելագործումը կապված էբազմակապուղի համակարգերի մշակման,ինչպես նաև ավտոմատ [[հեռախոս]]ակայանների (ԱՀԿ) համար կոմուտացիոն ու կառավարող արագագործ սարքավորմաններդրման հետ: էլեկտրոնիկայի և հաշվողական տեխնիկայի նվաճումների հիման վրա ստեղծվում են հեռախոսայինկապի նոր, արդյունավետ տեխնիկական միջոցների համալիրներ՝ կոմուտացման քվազիէլեկտրոնային և էլեկտրոնային միջոցներ, այդ թվում նաև՝ կոմուտացմածրագրային կառավարումով ԱՀԿ: [[Տեխնիկա]]կան բազմազան պրոբլեմների լուծման համար կիրառվում են էլեկտրադինամիկական նմանակությունների տեսության մեթոդներն ու սկզբունքները, գծային և ոչգծային շղթաների տեսությունները, հավանականությունների տեսությունը, մասսայական սպասարկման տեսությունը:{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հեռախոսակապ]]
171 988

edits