«Ծերունին և ծովը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Ծերունին և Ծովը''', վեպ է, որը գրել է ամերիկացի հեղինակ Էռնեստ Հեմինգուեյը...»:
(Տարբերություն չկա)

08:33, 6 Հունիսի 2014-ի տարբերակ

Ծերունին և Ծովը, վեպ է, որը գրել է ամերիկացի հեղինակ Էռնեստ Հեմինգուեյը, 1951 թվականին, Կուբայում։ Քաղվածելու սխալ՝ Closing </ref> missing for <ref> tag [1] Գիրքը ընդգրկվելով "Մանթ Կլաբի" հավաքածույում՝ Հեմինգուեյին դարձնում է հայտնի։ [2] Առաջին անգամ հրատարակվել է 50,000 օրինակով։ [3] Նկարազարդված տարբերակը սև ու սպիտակ էր։ Վեպը արժանացել է պուլիտցերյան մրցանակի 1953 թվականի մայիսին։ [4] Ծերունին և ծովը դասավանդվում է աշխարհի տարբեր մասերի դպրոցներում։ Հեմինգուեյը այս գրքի հերոս ծերունու միջոցով ցանկանում էր ցույց տալ հարգանքը, որը կարող է լինել պայքարի ժամանակ, և աստվածաշնչյան զուգահեռներ անցկացնել իր ժամանակակից աշխարհում։ Հավանաբար հիմնվելով Գրեգորիո Ֆուենտեսի կերպարի վրա՝ Հեմինգուեյը ի սկզբանե պլանավորել էր Սանտիագոյի պատմությունը օգտագործել, որը դարձավ Ծերունին և Ծովը։ Նա նկարագրում է ծերուկ ձկնորսի իրական պատմությունը, որը գրեթե համընկնում էր Սանտիագոյի և մարլինի պատմության հետ։ [5][6]

Գրական նշանակություն և քննադատություններ

Ծերունին և ծովը նոր համբավ բերեց Հեմինգուեյին։ Վեպը ի սկզբանե շատ հանրաճանաչ դարձավ։ Շատ ընթերցողների մոտ այն վերականգնեց Հեմինգուեյի՝ որպես լավ գրողի հեղինակությունը։ Գրքի հրատարակիչը այն համարեց "նոր դասական ոճ", իսկ մի շարք քննադատներ այն համեմատում էին Վիլյամ Ֆոլկների "Արջը" և Հերման Մելվիլսի "Մոբի-Խուզարկու" գրքերի հետ։

Սանտիագոն որպես իսպանացի

"Աչքերը ծովի ալիքների գույնի. Սանտիագոյի արտաքսումը Իսպանիայից և Էթնիկական շրջանները Հեմինգուեյի Ծերունին և Ծովը վեպու" շեշտը դնում է ծերունու ազգության վրա։ [7] Բեյսբոլի մասին հղումները ցույց են տալիս, որ Սանտիագոն ամենաքիչը 22 տարեկան է եղել Իսպանիայից Կուբա տեղափոխվելու ժամանակ։ "Ծնվելով Իսպանիայի Կանարյան կղզիներում՝ Սանտիագոն տեղափոխվում է Կուբա երիտասարդ շրջանում. այս հանգամանքը էական ազդեցություն ունի նրա սոցիալական իրավիճակի վրա"։ [8] Սանտիագոն բավական հասուն էր իսպանական ինքնություն ունենալու համար այն ժամանակ, երբ տեղափոխվեց և որ օտարացի լինելը ազդեցություն կունենար կղզու իր կյանքի վրա։ Իսպանիա վերադառնալու համար նա շատ աղքատ էր, կուբական մշակույթին սովորել էր ինչպես կրոնական արարողությունների, և ձկնորսությամբ էր զբաղվում, նոր երկրին սովորելու համար։ Գրեգորի Ֆուենտասը, որից ոգեշնչվել էր Հեմինգուեյը համաձայն մի շարք քննադատների, կապուտաչյա տղամարդ էր, ով ծնվել էր Կանարյան կղզիներում։ Տաս տարեկան հասակում ծով դուրս գալուց հետո, նա ընդմիշտ տեղափոխվում է Կուբա, երբ արդեն 22 տարեկան է լինում։ 82 տարի անց Կուբայում, նա փորձում է վերականգնել իր իսպանական քաղաքացիությունը 2001 թվականին։ [9]

Կրոնը որպես հիմնական միտք

Ժոզեֆ Վոլդմերի ակնարկը՝ "Confiteor Hominem. Էռնեստ Հեմինգուեյի մարդու կրոնը" վեպի դրական քննադատական ընթերցանություն է։ Ակնարկում առկա պնդումներից ամենահիշարժանը Վելդմերի պատասխանն է "Որն է գրքի մեսիջը" հարցին, "Պատասխանը ենթադրում է 3-րդ մակարդակ, որով պետք է ընթերցվի գիրքը, որպես Հեմինգուեյի նախորդ բոլոր աշխատանքների փոխաբերական մեկնաբանություն, որի միջոցով կարել է ասել, որ Ծերունին և Ծովը գրքի կրոնական մոտեցումները նույնը չեն, ինչ որ հեղինակի նախորդ աշխատանքներում էր և որ Հեմինգուեյը վերջնականապես վճռական քայլ է կատարել իր այսպես կոչված կրոնական մակարդակով մարդկության փիլիսոփայության վսեմացման վերաբերյալ "։ [10] Վոլդմերը ամենանշանավոր քննադատներից մեկն է, ով ամբողջությամբ քննարկել է վեպի Քրիստոնեական պատկերների նշանակությունը։ "‘Ay,′ նա բարձրաձայն ասաց։ Այս բառի համար թարգմանական համարժեք չկա և միգուցե սա մարդու կողմից ինքնաբերաբար արվող ձայն է": [11]

Ծանոթագրություններ

  1. «A Hemingway timeline Any man's life, told truly, is a novel». The Kansas City Star. KansasCity.com. June 27, 1999. Վերցված է 2009-08-29-ին.
  2. Desnoyers, էջ. 13
  3. Oliver 1999, էջ. 247
  4. Meyers 1985, էջ. 489
  5. Old Man and the Sea. Introduction: The Ripening of a Masterpiece. Simon and Schuster. Retrieved September 29, 2012.
  6. Hemingway, Ernest (edited by William White) (1967). By-Line: Ernest Hemingway. Selected articles and dispatches of four decades. New York: Scribner's.
  7. «Eyes the Same Color as the Sea». Վերցված է August 28, 2013-ին.
  8. Herlihy, Jeffrey (2009). «Eyes the same color as the Sea: Santiago's Expatriation from Spain and Ethnic Otherness in Hemingway's The Old Man and the Sea». The Hemingway Review. XXVIII: 25–44. doi:10.1353/hem.0.0030.
  9. «El pescador que inspiró a Hemingway 'El viejo y el mar' recupera la nacionalidad española». Վերցված է June 7, 2013-ին.
  10. *Joseph Waldmeir (1957). «Confiteor Hominem: Ernest Hemingway's Religion of Man». Papers of the Michigan Academy of Sciences, Arts, and Letters. XLII: 349–356.
  11. Hemingway, Ernest (0000). The Old Man and the Sea. New York: Charles Scribner's Sons. hardcover: ISBN 0-684-83049-3, paperback: ISBN 0-684-80122-1

Դասական գրականություն, առցանց Հեմինգուեյի արխիվները, Ջոն Քենեդի գրադարան Ծերունին և Ծովը, Լայֆ ամսագիր Հեմինգուեյը Կուբայում Հեմինգուեյի ձկնորս՝ Ծերունին և Ծովը մահանում է, ԲիԲիՍի Մայքլ Պալինս, Հեմինգուեյի արկածները