«Երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և, : → ։ (12), → (21) oգտվելով ԱՎԲ
Տող 81.
Երաժշտական տեսությունը պատասխանում է այն հարցին, թե ինչ կանոնների է ենթարկվում երաժշտությունը, ինն է նրա հիմքում և ինչ է պետք սովորել, որպեսզի ոչ միայն գրագետ կատարվի երաժշտությունը, այլև հասկանալի լինի։
Երաժշտության վերլուծության ընթացքում առանձնանում են հետևյալ հիմնական կատեգորիաները՝ [[մեղեդի]], [[Ներդաշնակագիտություն]], [[կոնտրապունկտ]], կառուցվածք։ Կիրառական տեսությունը, հիմնվելով ուսումնասիրությունների վրա, նպատակ է դնում ստեղծել և կատարելագործել երաժշտության ուսուցման մեթոդները, որոնք թույլ են տալիս տիրապետել [[կատարողական արվեստ]]ին, մարզել երաժշտության ընկալումը։ Հիմնական հմտություններն են համարվում [[սոլֆեջիո]]ն՝ երաժշտության ընթերցումը թղթից, [[նոտա]]ների գրառումը լսողությամբ, լսողությամբ վերլուծությունը և այլն, տարբեր տեսակի պարտիտուրաների ընթերցումը, նվագախմբի համար գործիքավորումը, իմպրովիզացիայի արվեստը, կոմպոզիցիայի սկզբնավորումը։<ref name="EK">[http://dic.academic.ru/dic.nsf/enc_colier/6154/%D0%9C%D0%A3%D0%97%D0%AB%D0%9A%D0%98 Երաժշտական տեսություն] Կոլիերի հանրագիտարան «Բաց հասարակություն» 2000</ref>
 
=== Երաժշտական հնչյուն ===
Երաժշտությունը կազմվում է երաժշտական հնչյուններից: Դրանք ունեն հստակ բարձրություն (հիմնական տոնի բարձրությունը սուբկոնտրօկտավայի դո [[նոտա]]յից մինչև հինգերորդ [[օկտավա]]յի ռե նոտան` 16-ից 4000-4500 Հց): Երաժշտական հնչյունի տեմբրը որոշվում է [[օբերտոն]]ների առկայությամբ և կախված է [[ձայն]]ի աղբյուրից: Երաժշտական հնչյունը որոշակի երկարություն ունի։ Նրա ֆիզիկական յուրահատկությունը կայանում է նրանում, որ ձայնային ճնշումը գոյանում է ժամանակի պարբերական ֆունկցիայով: <ref>{{ռուսերեն գիրք|автор=Г. С. Ландсберг|заглавие=Элементарный учебник физики|издание=8|место=Москва|издательство=Наука|год=1972|том=3}}</ref>
 
Երաժշտական հնչյունները կազմակերպվում են երաժշտական համակարգի: Երաժշտության կառուցման հիմքը հանդիսանում է ձայնասանդղակը: Դինամիկական երանգները ենթարկվում են բարձրությունների սանդղակին, որը չունի բացարձակ նշանակություններ: Լայնորեն տարածված սանդղակում հարևան հնչյունները 1:2 հարաբերակցության մեջ են (ությակները վերաբերում են քառորդներին, քառորդները` կեսերին և այլն։
 
== Երաժշտական Արտադրություն ==