«Չենինգ Թաթում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Դերասան | Անուն = Չաննինգ Մեթյու Տատում | Բնագիր անուն = Channing Matthew Tatum | պատկեր = Channing Tatum W...»:
(Տարբերություն չկա)

13:25, 4 Հունիսի 2014-ի տարբերակ

Չաննինգ Մեթյու Տատում, (ծնվել է 1980 թվականի ապրիլի 26-ին)ամերիկացի դերասան, կինոպրոդյուսեր, պարող և մոդել։ Հայտնի է "Քայլ առաջ" (2006),"Կոբրայի վերածնունդը"(2009), "Թանկագին Ջոն"(2010), "Երդում"(2012), "Մաչոն և բոտանը" (2012) և "Մոգական Մայքը" (2012) ֆիլմերում մարմնավորած դերերի համար։ Նկարահանվել է նաև "Նա տղամարդ է"(2006), "Մարտական ակումբ"(2009), "Արծիվը" (2011)և այլ ֆիլմերում։

Չենինգ Թաթում
անգլ.՝ Channing Tatum
Ծնվել էապրիլի 26, 1980 (43 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Կուլլման, Ալաբամա, ԱՄՆ
ԿրթությունԳեյզեր ավագ դպրոց, Գլենվիլի նահանգային քոլեջ և Տամպայի կաթոլիկ ավագ դպրոց (1998)
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան
ԸնտրանիՍմոլֆութ, Կյանքի գիրք, Սա վերջն է (ֆիլմ, 2013), 21 Jump Street, Սպիտակ տան գրոհը, A Guide to Recognizing Your Saints?, Երդում, Սուպեր Մայք և Թանկագին Ջոն
Ամուսին(ներ)Ջեննա Դևան
Համատեղ ապրող(ներ)Ջեսսի Ջեյ և Զոի Քրավից[1]
Երեխա(ներ)1 երեխա
Պարգևներ և մրցանակներ
channingtatumunwrapped.com

Վաղ Կյանք

Տատումը ծնվել է Կուլլմանում, Ալաբամա, Կեյ և Գլենն Տատումների ընտանիքում։ Նա սերում է անգլիացի, շոտլանդացի-իռլանդացի, ֆրանսիացի, գերմանացի և հնարավոր է նաև բնիկ ամերիկացի նախահայրերից։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Միսիսիպի, երբ Տատումը 6 տարեկան էր։ Նրա մանկությունը անցել է Միսիսիպի գետի շուրջ։ Տատումը մարզական վիճակում էր գտնվում դեռևս մանկությունից։ Խաղում էր ֆուտբոլ, բեյսբոլ և այլ խաղեր։ Զբաղվում էր ռազմական մարտարվեստով։ Մանուկ ժամանակ զբաղվել է վուզուքուան քունգ ֆույով։ Տատումը իր դեռահասության տարիները մեծամասամբ անցկացրել է Տամպայի շրջանում, և հաճախել է Գեյթըր ավագ դպրոցը։ Այնուհետև ծնողները նրան հնարավորություն են ընձեռում ընտրել մասնավոր դպրոց կամ հաճախել ռազմական դպրոց. նա ընտրում է Տամպայի կաթոլիկական ավագ դպրոցը։ Դպրոցը նա ավարտում է 1998 թվականին։ Որից հետո ընդունվում է Գլենվիլի պետական քոլեջը(Արևմտյան Վիրջինիա)՝ ֆուտբոլիստի մասնագիտություն ստանալու նպատակով, բայց շուտող թողնում է այն։ Վերադառնում է տուն և սկսում է զբաղվել պատահական գործերով։ "ՅուԷս Ուիկլին" գրում է, որ այս ընթացքում Տատումը թողնելով տանիքագործի իր աշխատանքը սկսում է աշխատել որպես մերկապարող տեղի գիշերային ակումբներից մեկում։ 2010 թվականին Ավստրալիական թերթին տված իր հարցազրույցում նա ասում է, որ ցանկացել է ֆիլմ նկարահանել մերկապարողի իր կարիերայի մասին։ Այս գաղափարը ծնեց "Մոգական Մայք" ֆիլմը։ Ավելի ուշ նա տեղափոխվում է Մայամի, որտեղ էլ նրան նկատում է մի մոդել։

Կարիերա

2000 թվականին նա ընտրվում է որպես պարող և նկարահանվում է Ռիկի Մարտինի "Նա պայթեցնում է" երաժշտական տեսահոլովակում՝ Օռլանդոյում (Ֆլորիդա) անցկացրած լսումներից հետո։ Նրան վճարում են 400 դոլլար։ Նրա մոդելի կարիերան սկսվել է այնպիսի նորաձևության տների ցուցադրություններին մասնակցելով, ինչպիսիք են Արմանին և Աբերկրոմբի Ընդ Ֆիտչ։ Այնուհետև Տատումը սկսում է աշխատել հեռուստատեսային գողվազդներում նկարահանվելով (Պեպսիի գովազդ, 2002 թվական)։ Ապա նա մոդելի պայմանագիր է կնքում Մայամիում գտնվող մի մոդելային գործակալության հետ (Պեյջ 305), սակայն ավելի ուշ հաջողություն է ունենում՝ ընտրվելով Վոգ ամսագրի համար և շուտով հայտնվում է Աբերկրոմբի Ընդ Ֆիտչի, Դոլչե ընդ Գաբբանայի, Արմանիի և այլ հայտնի բրենդերի նորաձևության արշավներում։ "Թիըր Շիթ" ամսագիրը 2001 թվականի հոկտեմբերին նրան ընդգրկում է "50 ամենագեղեցիկ դեմքեր" շարքում։ Նա նաև պայմանագիր է կնքում Միլանում գործող "Բեատրիչէ" մոդելային գործակալության, Իտալիայում և "Ֆորդ Մոդելներ" Նյու Յորքում գործող գործակալությունների հետ։

2008 թվականից առ այսօր

2008 թվականին Տատումը նկարահանվում է Կիմբերլի Պիրսի "Վերջ կորուստներին" (Stop-Loss) ֆիլմում, որը մի զինվորականի մասին է, ով վերադառնում է Իրաքի պատերազմից, և Ստյուարտ Թաունսենդի "Պատերազմ Սիեթլում" ֆիլմում, որը 1999 թվականի Սիեթլում տեղի ունեցող Համաշխարհային առևտրային կազմակերպության բողոքի մասին է։ Նա նաև խաղացել է կարճամետրաժ "Ծուղակ" ֆիլմում. ռեժիսոր Ռիտա Վիլսոն։ Տատումը և Դիտո Մոնտիելը, որոնք միասին նկարահանվել են "Ինչպես ճանաչել սեփական սրբերիդ" ֆիլմում, նորից վերամիավորվում են "Մարտական ակումբ" ֆիլմում։ Ավելի ուշ Տատումը երևում է Մայքլ Մաննի 2009 թվականին նկարահանված "Հասարակության թշնամիները" ֆիլմում՝ մարմնավորելով 1930-ականների գանգստեր Բոյ Ֆլոյդին։ Նույն տարվա ընթացքում նա նկարահանվում է "Կոբրայի վերածնունդը" ֆիլմում։ Նա սկզբում դժկամությամբ ընդունեց դերը, քանի որ վախենում էր, որ ֆիլմը կարող է փառաբանել պատերազմը։ Սակայն սցենարը ընթերցելուց հետո, նա իր միտքը փոխում է։ Զինվորականի դեր է խաղացել "Թանկագին Ջոն" ֆիլմում։ "Դիթեյլս" ամսագրի հարցազրույցում նա ասել է, որ ցանկանում է արտադրել այն բոլոր ֆիլմերը, որտեղ կնկարահանվի. ես այլևս չեմ ցանկանում լինել այն ֆիլմերում, որոնք ես չեմ արտադրելու։ Բացի այն տաս ռեժիսորների ֆիլմերից, որոնց ես իրականում ցանկանում եմ աշխատել "։ Տատումը, իր կինը՝ Ջեննա Դյուանը և նրանց գործընկեր Ռեյդ Քերըլինը 2010 թվականին 2 տարվա պայմանագիր են կնքում "Ռելատիվիտի Մեդիայի" հետ, այդ ընթացքում միասին աշխատելու նորաստեղծ ֆիլմերի վրա։ 2012 թվականին Տատումը հյուրընկալվեց "Սեթըրդի Նայթ Լայվ"-ին (Saturday Night Live) և հայտնվեց 4 ֆիլմերում։ Նա նկարահանվեց Ստիվեն Սոդերբերգի "Խորտակիչ հարված", "Երդում"՝ Ռաշել Մքադամսի հետ և "Մաչոն և բոտանը" ֆիլմերում։ Նա նաև նկարահանվեց "Մոգական Մայք" ֆիլմում, որը պատմում է Տատումի 8 տարվա մերկապարողի կարիերային մասին։ 2012 թվականի նոյեմբերին Տատումին "Փիփլ" ամսագիրը անվանեց "Տարվա ամենասեքսուալ տղամարդը"։

2013 թվականի նախագծեր

Տատումը նկարահանվել է "Սիրո հակառակ կողմը" ֆիլմում՝ Ռունի Մարայի և Ջուդ Լոի հետ միասին։ Տատումը Ստիվ Կարելլիի հետ նկարահանվում է "Աղվեսների որսորդը" ֆիլմում, որը Ջոն դյու Պոնտի մասին է, ով տառապում է պարանոյիկ շիզոֆրենիայից և սպանել է Օլիմպիական ըմբշամարտի չեմպիոն՝ Դեյվ Շուլցին։ Նա նաև կնկարահանվի "Մաչոն և բոտանը 2"-ում, որը լույս կտեսնի 2014 թվականի հունիսի 13-ին։ Նա նաև "Իքս Մարդիկ" ֆիլմում կմարմնավորի Գամբիթի կերպարը։

33ԸնդԱութ Պրոդաքշըն

Մի քանի ընկերների և իր կնոջ՝ Ջեննա Դյուանի հետ հիմնել է երկու ֆիլմարտադրության ընկերություններ՝ 33ԸնդԱութ Պրոդաքշըն և Այրն Հորս Ինթերթեյնմընթ։ Նրանց առաջին ֆիլմը վավերագրական ժանրի ֆիլմ էր՝ "Ապակե երկիրը", որը պատմում է Ռուանդայի նախագահ Պոլ Կագամի և ցեղասպանություն վերապրած Ժան Պիեռ Սագահութու մասին։ Ֆիլմը ընտրվել է 2010 թվականին Տրիբեկա կինոփառատոնի բացման համար։

Անձնական կյանք

2006 թվականին Չայնինգ Տատումը հանդիպում է Ջեննա Դյուանին՝ "Քայլ առաջ" ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Ֆիլմի ավարտից անմիջապես հետո նրանք սկսում են հանդիպել։ 2008 թվականին Մայամիում նշանադրվում են, իսկ արդեն 2009 թվականի հուլիսի 11-ին տեղի է ունենում նրանց ամուսնությունը Մալիբույում (Կալիֆոռնիա)։ Նրանց միակ երեխան՝ Էվերլին ծնվել է 2013 թվականի մայիսին Լոնդոնում։ Տատումը խոսել է իր ուշադրության պակասի խանգարման և դիսլեքսիայի մասին։ 2014 թվականի մայիսին նա "ՋիՔյու" ամսագրին խոստովանել է, որ շատ է օգտագործում ալկոհոլ և որ ինքն իրեն համարում է հարբեցող։

 
Չ.Տատումը կնոջ Ջեննա Դյուանի հետ
  1. https://www.msn.com/en-us/entertainment/entertainment-celebrity/channing-tatum-and-zo-c3-ab-kravitz-debut-their-1st-halloween-couples-costume/ar-AAQeMqz
  2. https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177792/channing-tatum/