«Մոն-քխմերի լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մոն-քխմերի լեզուներ''', մոնք մեր լեզուներ, ցեղակից լեզուների խումբ, մտնում է ավստրալա-ասիական լեզ...»:
(Տարբերություն չկա)

07:14, 4 Հունիսի 2014-ի տարբերակ

Մոն-քխմերի լեզուներ, մոնք մեր լեզուներ, ցեղակից լեզուների խումբ, մտնում է ավստրալա-ասիական լեզվաընտանիքի մեջ։ Խոսվում է Հնդկաչի թերակղզում, Չինաստանի հարավում, Հնդկաստանի հյուսիս-արևելքում և Նիկոբարյան կղզիներում։ Տրոհված է 4 ճյուղի՝ հարավ-արևելյան (Կամպուչիա, Վիետնամ, Թաիլանդ, Լառս, Բիրմա)՝ քմերերեն, մոներեն, պոար, ստիենգ, մնոնգ, սրեմա, տրաու և այլն: Հյուսիս-արևմուտքում (Լաոս, Թաիլանդ, Բիրմա, Չինաստան)՝ պալաունգ, քմու, լամետ և այլն, հյուսիս-արմտյան (Հնդկաստանի Ասամ նահանգ)՝ քասի, հարավ-արմուտք (Նիկոբարյան կղզին)՝ նիկոբարերեն։ Մոն-քխմերի լեզուներին բնորոշ է ձայնավորական համակարգի հարստությունը, երկբարբառների առատությունը, վանկակազմության սահմանափակ հնարավորությունը, ուժեղ և թույլ վանկերի առկայությունը, ածանցումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։