«Վարք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Վարք''', հոգեկան [[ակտիվություն|ակտիվությաակտիվության]]ն արտաքին շարժողական դրսևորում, որը բնորոշ է և՛ մարդկանց, և՛ կենդանիներին։ Հոգեբանական գրականության մեջ «վարք», «[[գործողություն]]», «[[ակտիվություն]]», «[[գործունեություն]]» տերմինները ոչ միշտ են օգտագործվում տարբերակված ձևով։
 
Տարբերում են վարքի մի շարք տեսակներ.
Տող 9.
 
== Ադիկտիվ (կախվածությունների հակված) վարք ==
Ադիկտիվ վարքն արտահայտվում է որոշ նյութեր ընդունելով կամ որոշակի առարկաների կամ գործունեության ձևերի վրա կենտրոնանալով` իրականությունից հեռանալու ձգտման մեջ, որն ուղեկցվում է ուժեղ [[զգացում|զգացումներով]]։ներով։ [[Հոգեկան վիճակներ|Հոգեկան վիճակը]] փոփոխող որոշակի նյութերի օգտագործումը, որևէ առարկայից կամ մարդուց կախվածությունը երբեմն այնպիսի չափեր է ընդունում, որ սկսում է կառավարել մարդու կյանքը` դարձնելով նրան անօգնական, զրկում է պայքարելու [[կամք]]ից։ Ադիկտիվ վարքի հակումը հաճախ ի հայտ է գալիս, երբ մարդու կյանքում որոշ բարդություններ են սկսվում (նախկին իդեալների կորուստ, [[հիասթափություն]] մասնագիտությունից, սիրելի աշխատանքի կորուստ, [[ընտանիք]]ի կորուստ, սոցիալական մեկուսացում և այլն)։ Այդ ժամանակ է, որ թույլ մարդիկ սկսում են [[ալկոհոլ]] կամ [[թմրանյութեր]] ընդունել, տարվում են մոլեխաղերով, սկսում են չափից շատ ուտել կամ հակառակը` իրենց սովի են մատնում։ Հնարավոր է, որ չափից ավելի տարվեն որևէ գործունեությամբ։ Ադիկտիվ մոտեցման դեպքում զգացմունքային կապերը ոչ թե մարդկանց հետ են զարգանում, այլ` անշունչ երևույթների։ Այդ ժամանակ է զարգանում «[[մտածողություն]]ն ըստ [[ցանկություն|ցանկության]]»։ Այսինքն` մարդը գիտակցաբար` ինքնապաշտպանության նպատակով, իրական է համարում միայն այն, ինչը համապատասխանում է իր ցանկություններին։ Նման մարդու համար շրջապատի մարդիկ միայն [[մանիպուլյացիա]]յի առարկա են, ինչի հետևանքով էլ նրանց հանդեպ բացասական վերաբերմունք է ձևավորվում։
 
Ադիկտիվ վարքի բազմազան ձևերը միավորում է ընդհանուր ադիկտիվ շղթան` հոգեբանական վիճակի արհեստական փոփոխման ձգտումը։
Տող 120.
# նեգատիվիզմ
 
Հոգեվերլուծական մոտեցումը ագրեսիան դիտարկում է պայքարելու բնազդ , որը վերականգնվում է։ Ագրեսիայի ուսումնասիրման առաջին փորձերը պատկանում են Ֆրոյդին։Ժամանակի ընթացքում անհատի մոտ կուտակված ագրեսիվ էներգիան դուրս է գալիս պայթյունի միջոցով, եթե նախորդ պայթյունից հետո ավելի երկար ժամանակ է անցել, ապա սպասվելիքը հնարավոր է անցնի սպոնտան ձևով և գրգռիչ չլինի։
 
Էթիոլոգիական մոտեցմանը հետևելով Կ. Լորենցը գտնում էր, որ բնածին ագրեսիան գտնվում է սիրո, ընկերական հարաբերությունների ճնշման տակ։
 
Երեխաների մոտ ագրեսիվ վարքը կարող է ունենալ պաշտպանական նշանակություն և [[պաշտպանական մեխանիզմներ|հոգեբանական պաշտպանական մեխանիզմները]] արդարացնում են նրա ագրեսիվ վարքը։ Յուրաքանչյուր տարիքային փուլ ունի զարգացման իր սպեցիֆիկ ձևը։Տարիքային պահանջներին հարմարվելը հաճախ կարող է ուղեկցվել ագրեսիվ ռեակցիաներով։Տարիքային ճգնաժամերը, որոնք ուղեկցվում են ագրեսիայի աճով,կապված են նոր [[Պահանջմունքների տեսությունը|պահանջմունքների]] հայտնվելու հետ,որոնք չեն բավարարվում առկա հարաբերություններում ու կարողություններում։ Փոքր երեխաները ցանկանալով պահպանել ծնողական սերը, հակված են դաժանություն ցուցաբերել փոքր քրոջ կամ եղբոր նկատմամբ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վարք» էջից