«Ստրկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
 
=== Ստրուկի կարգավիճակը ===
 
Ըստ փիլիսոփա [[Մարկ Վարրոն]]ի տեսակետի, ստրուկն իրենից ներկայացնում է լոկ «խոսող զենք», շնչավոր սեփականություն, բեռնակիր անասուն (հռոմեական օրենքի լեզվով` res, այսինքն` իր): Ստրուկները սովորաբար օգտագործվում են որպես աշխատուժ` գյուղատնտեսական և այլ արտադրության մեջ, որպես ծառաներ, կամ տիրոջ այլ կարիքները հոգալու համար: [[Ստրուկ]]ի իրային էությունը, նախևառաջ, կայանում է նրանում, որ ստրկական աշխատանքի ողջ արդյունքը դառնում է տիրոջ սեփականությունը, չնայած ստրուկներին կերակրելու և նրանց մնացած կարիքները հոգալու հոգսը նույնպես դրված է տիրոջ վրա: Ստրուկը չունի սեփականություն, նա կարող է տնօրինել միայն այն, ինչ տերը կցանկանա նրան տալ: Ստրուկը չի կարող օրինական ամուսնանալ առանց տիրոջ թույլտվության: Ամուսնական կապի տևողությունն էլ, եթե այն թույլատրվել է, կախված է ստրկատիրոջ քմահաճույքից, որին պատկանում են նաև ստրուկի երեխաները: Ինչպես ունեցվածքի ցանկացած մաս, ստրուկը կարող է դառնալ ամենատարբեր առևտրային գործարքների առարկա:
 
Տող 32 ⟶ 31՝
 
Ստրուկը, որպես անհատ, իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում: Ո՛չ տիրոջ, ո՛չ երրորդ անձի հետ հարաբերություններում ստրուկը, որպես ինքնուրույն անձ, պաշտպանված չէ [[օրենք]]ով: Տերը կարող է վարվել ստրուկների հետ իր հայեցողությամբ: Ստրուկի սպանությունը տիրոջ կողմից վերջինիս օրինական իրավունքն է, իսկ մեկ ուրիշի կողմից` դիտվում է որպես [[ունեցվածք]]ի հանդեպ ոտնձգություն, այլ ոչ որպես անձի դեմ ուղղված [[հանցագործություն]]: Շատ դեպքերում երրորդ կողմին ստրուկի կողմից հասցրած վնասը ևս հատուցում է ստրուկի տերը: Ստրկատիրական հասարակարգի գոյության միայն վերջին շրջանում ստրուկները որոշակի իրավունքներ ստացան, բայց շատ աննշան:
[[Պատկեր:Ruslavery.jpg|thumb|right|330px|«Առևտուրըն արևմտյան սլավոնների երկրում», [[Սերգեյ Իվանով]]ի նկարը<ref>[http://rosdesign.com/design_materials4/istor_rus5.htm Картины по русской истории, Торг в стране восточных славян]</ref>]]
 
 
== Ծանոթագրություններ ==