«Մաքսատուրքեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (26) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մաքսատուրքեր''', պետական դրամական տուրքեր, որ գանձվում են տվյալ երկիր ներմուծվող ապրանքներից, ունեցվածքից և այլ արժեքներից:արժեքներից։ Մաքսատուրքերի դրույքները սահմանվում են մաքսային տարիֆով:տարիֆով։ Առաջացել են որպես վաճառականներին մատուցվող ծառայությունների վարձ՝ [[նավահանգիստ|նավահանգստ]]ային շինություններից, պահեստներից, ինչպես նաև [[կշեռք]]ներից օգտվելու համար:համար։ [[Կապիտալիզմ]]ի ժամանակ մաքսատուրքերը փոխարկվել են ներքին առևտրի և ազգային տնտեսության որոշ ճյուղեր արտասահմանյան ապրանքների մրցակցությունից պաշապանելու միջոցի:միջոցի։ Ըստ հարկման օբյեկտի մաքսատուրքերը լինում են ներմուծման, արտահանման և տրանզիտային:տրանզիտային։ Վերջին երկուսը ժամանակակից կապիտալիստական երկրներում գրեթե չեն օգտագործվում:օգտագործվում։ Տիրապետող են ներմուծման մաքսատուրքերը, որոնք [[մոնոպոլիա]]ների համար առևտրական [[պատերազմ]]ների, դեմպինգի, տնտեսապես կախյալ երկրների կողոպուտի, ազգային արտադրությունն արտասահմանյան մրցակցությունից պաշապանելու միջոց են:են։ Զարգացող երկրները մաքսատուրքերը օգտագործում են ազգային տնտեսության ամրապնդման, զարգացման և [[պետական բյուջե]]ի եկամուտներն ավելացնելու նպատակով:նպատակով։ Ըստ գանձման եղանակի լինում են առանձնահատուկ մաքսատուրքեր, որի դեպքում գանձումը կատարվում է կայուն դրույքներով՝ ներմուծվող ապրանքների հատից, միավորից, չափից, կշռից են, և գնային մաքսատուրքեր, երբ գանձումը կատարվում է տոկոսներով՝ ապրանքների գներից:գներից։ Երբեմն օգտագործվում են խառը (առանձնահատուկ-գնային) և նույն ապրանքի նկատմամբ տարբեր մաքսատուրքեր:մաքսատուրքեր։ Ըսա մաքսային տարիֆի կառուցվածքի մաքսատուրքերը լինում են տարբերական, հովանավորական, արտոնյալ, հակադեմպինգային և այլն:այլն։ Առաջին դեպքում նույն ապրանքի համար սահմանվում են մաքսատուրքերի մի քանի դրույքներ (անվանական, արտոնյալ, նվազագույն, միջին, առավելագույն):։ Օգտագործվում է որպես տնտեսության պետական մոնոպոլիստական կարգավորման, ինչպես նաև արտաքին սանտրում տարբեր երկրների միջև խտրականություն դնելու միջոց:միջոց։ Հովանավորական մաքսատուրքերը կիրառվում են արտասահմանից որոշ ապրանքների ներմուծումը, ինչպես նաև սեփական հումքի ու կիսաֆաբրիկատների արտահանումը խոչնդոտելու, հայրենական արդյունաբերության համար լավագույն պայմաններ ստեղծելու, մենաշնորհային բարձր գներ սահմանելու և այլ նպատակներով:նպատակներով։ Արտոնյալ մաքսատուրքերը սահմանվում են մեկ կամ մի քանի երկրների համար հատուկ բարենպաստ մաքսային կարգ ստեղծելու նպատակով:նպատակով։ Հակադեմպինգային մաքսատուրքերը, որպես լրացուցիչ, սովորականից բարձր տուրքեր, ներմուծող երկրներում կիրառում են այն դեպքում, երբ արտահանողներն արտաքին շուկաներում ապրանքները վաճառում են ներքին շուկայի գներից ցածր գներով, ներքին շուկայի և արտասահմանյան գների տարբերությունն է:է։
 
[[ԽՍՀՄ]]-ում և խորհրդային մյուս երկրներում մաքսատուրքերն արտաքին առևտուրը կարգավորելու, կապիտալիստական և զարգացող երկրների հետ տնտեսական փոխշահավետ հարաբերություններ ստեղծելու և ընդլայնելու, խորհրդային էկոնոմիկան համաշխարհային կապիտալիստական շուկայի տարերային ներգործությունից պաշապանելու միջոց են:են։ [[ԽՍՀՄ]]-ում սահմանվում են ներմուծվող ապրանքներից գանձվող մաքսատուրքերի նվազագույն և առավելագույն դրույքներ:դրույքներ։ Նվազագույնը կիրառվում է այն երկրների նկատմամբ, որոնք ներմուծվող խորհրդային ապրանքների համար ապահովում են աոավել բարենպաստ կարգ, առավելագույնը՝ այն պետությունների նկատմամբ, որոնք այդպիսի կարգ չեն ապահովում կամ խախտում են առևտրական պայմանագրերը:պայմանագրերը։ Արտահանման տուրքեր [[ԽՍՀՄ]]-ում սովորաբար չեն կիրառվում, բացառությամբ հնարժեք և արվեստի այն գործերից, որոնք կարող են արտահանվել [[ԽՍՀՄ]] [[կուլտուրա]]յի մինիստրության հատուկ թույլտվությամբ:թույլտվությամբ։ Ներմուծման մաքսատուրքեր են գանձվում միջազգային փոստով [[ԽՍՀՄ]] առաքվող, ինչպես նաև ուղեբեռների և ձեռնածանրոցների իրերից, եթե դրանք ենթակա են մաքսատուրքով հարկման:հարկման։
 
==Հայաստանում==
 
Հայաստանում մաքսատուրքեր գանձվել են անցահարկի, մաքսի նաև բաժի ձևով:ձևով։ Միջին դարերում մաքսատուրքերին համապատասխանել է անցահարկը կամ [[մաքս]]ը, որ սկզբում գանձվում էր վաճառականներից՝ որոշակի տերիտորիայի սահմանագլխին, կամուրջների, գետանցների մոտ և այլն, հետագայում՝ իրացված ապրանքից (վաճառավայրերում):։ [[Կիլիկիա]]յի հայկական պետությունում օտարերկրյա առևտրականները մաքսատուրքեր էին վճարում տեղափոխվող կամ վաճառվող ապրանքներից՝ որոշակի տոկոսներով (սովորաբար՝ 4, արտոնությունների դեպքում՝ 1-2% կամ առանց տուրքի):։ Բացի տոկոսային հաստատուն մաքսատուրքերից կիրառվում էին մասնակի մաքսատուրքեր, որոնք գանձվում էին որոշ ապրանքներից ([[գինի]], [[յուղ]], [[անասուններ]], [[ոսկի]], թանկարժեք [[քար]]եր, [[պղինձ]], [[երկաթ]], [[բամբակ]], [[կտորեղեն]] և այլն):։ Մաքսատուրքեր էին գանձվում նաև կիրճերով, լեռնանցքներով, կամուրջներով, գետանցներով, ֆեոդալների կամ ամբողջ Կիլիկիայի տերիտորիայի վրայով կատարվող փոխադրումների, շուկայում վաճառասեղան ունենալու համար, նավահանգիստներում խարսխվող [[նավեր]]ից, օտարերկրյա վաճառականների անձնական իրերից:իրերից։ [[14-րդ դար|14-]][[18-րդ դար]]երում [[Հայաստան]]ում մաքսատուրքերն եղել են տարատեսակ և կամայական։ Յուրաքանչյուր նվաճող կիրառում էր որոշակի մաքսային տարիֆ՝ փոփոխում դրանք իր շահերից ելնելով։ Մաքսատները ցրված էին բոլոր առևտրական ճանապարհների վրա և այնքան շատ էին, որ մաքսատուրքեր գանձելու իրավունքը հաճախ կապալով տրվում էին մասնավոր անձանց։ [[19-րդ դար]]ի սկզբից եվրոպական և ասիական երկրներից ապրանքները նպաստավոր պայմաններով ներմուծվում էին [[Անդրկովկաս]], ապա արտահանվում [[Պարսկաստան]] և [[Թուրքիա]]։ Անդրկովկաս ներմուծվող ապրանքներից գանձվում էին 5% մաքսատուրքեր, իսկ [[Պարսկաստան]] առաքվող ապրանքները չէին հարկվում։ Ընդլայնվել էր առևտուրը [[Ռուսաստան]]ի և [[Պարսկաստան]]ի միջև, կարգավորվել մաքսային համակարգը։ Նախկին տարատեսակ և կամայական մաքսերի փոխարեն սահմանվել էին ընդհանուր մաքսատուրքեր՝ ապրանքի արժեքի 5%-ի չափով։ [[1821]] թվականից [[Ռուսաստան]]ում սահմանվեց մաքսատուրքերի հովանավորական տարիֆ, որը հետագայում կիրառվեց նաև [[Անդրկովկաս]]ում։ Մաքսատուրքերի 5% դրույքն ուժի մեջ թողնվեց միայն ասիական երկրներից ներմուծվող ապրանքների համար։ Եվրոպական երկրների ապրանքներից գանձվում էին բարձր մաքսատուրքեր, իսկ [[ռուս]], և տեղական ապրանքները թույլատրվում էին Անդրկովկասից արտահանել առանց հարկման։ Մինչև [[20-րդ դար]]ի սկիզբը ցարական [[Ռուսաստան]]ի մաքսային քաղաքականությունն [[Անդրկովկաս]]ում բազմիցս փոփոխվել է։
{{ՀՍՀ}}