«Հանրահաշվական երկրաչափություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հանրահաշվական երկրաչափություն''', մաթեմատիկայի բաժին, որն ուսումնասիրում է հանրահաշվական բազ...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Մաթեմատիկա ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Հանրահաշվական երկրաչափություն''', [[մաթեմատիկա]]յի բաժին, որն ուսումնասիրում է հանրահաշվական բազմաձևությունները: Այսպես են կոչվում <math>n</math>-չափանի տարածության այն կետերի բազմությունները, որոնց կոորդինատները <math>F_1(x_1,x_2,...,x_n)=0, F_m(x_1,x_2,...,x_n)=0</math> հավասարումների համակարգի լուծումներ են <math>F_1,F_m</math>-երը <x_1,...,x_n</math> փոփոխականների բազմանդամներ են): Յուրաքանչյուր հանրահաշվական բազմաձևություն ունի որոշակի չափողականություն, որը կետը բազմաձևության վրա որոշող անկախ պարամետրերի թիվն է: 1 և 2 չափողականություն ունեցող հանրահաշվական բազմաձևությունները համապատասխանաբար կոչվում են [[հանրահաշվական կոր]]եր և հանրահաշվական մակերևույթներ: Հանրահաշվական կորեր են, օրինակ, կոնական հատույթները: Պատմականորեն հանրահաշվական երկրաչափությունը ծագել է ցածր կարգի կորերի և մակերևույթների ուսումնասիրությունների հիմքի վրա: Երրորդ կարգի կորերը դասակարգել է [[Իսահակ Նյուտոն]]ը ([[1704]]): [[19-րդ դար]]ում հանրահաշվական երկրաչափությունը կորերի և մակերևույթների հատուկ դասերի ուսումնասիրությունից հետզհետե անցավ կամայական բազմաձևություններին վերաբերող առավել ընդհանուր խնդիրների առաջադրմանը: Ընդհանուր հանրահաշվական երկրաչափության տեսությունը կառուցվել է [[19-րդ դար]]ի վերջին և [[20-րդ դար]]ի սկզբին՝ [[գերմանացի]] [[մաթեմատիկոս]] Մ. Նյոթերի, իտալացի մաթեմատիկոսներ Ֆ. Էնրիկեսի, Ֆ. Սևերի և այլոց աշխատանքներում: Հանրահաշվական երկրաչափությունն իր ծաղկումն ապրեց [[20-րդ դար]]ում Ա. Վեյլի, Ա. Լեֆշեցի և այլոց աշխատանքների շնորհիվ: Հանրահաշվական երկրաչափության բնագավառում զգալի ներդրում ունեն խորհրդային մաթեմատիկոսներ Ն. Չեբոտարյովը, Ի. Շաֆարևիչը: Հանրահաշվական երկրաչափությունը մաթեմատիկայի առավել ինտենսիվ զարգացող բաժիններից է, որի մեթոդները մեծ ազդեցություն ունեն շատ փոփոխականների ֆունկցիաների տեսության, [[թվերի տեսություն|թվերի տեսության]], մասնական ածանցյալներով հավասարումների, [[հանրահաշվական տոպոլոգիա]]յի, խմբերի տեսության և մաթեմատիկայի այլ բաժինների վրա:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Մաթեմատիկա]]