«Արգելափակոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
'''Արգելափակոցը''' կամ ''ինժեներական արգելափակոցը'' զորքերի առաջխաղացմանը խոչընդոտող կառույց է, հարմարանք և ավերածություններ (փլուզումներ)։ Ստեղծվում են հակառակորդին կորուստներ պատճառելու, նրա տեղաշարժը և գործողությունները դժվարեցնելու, զորաշարժը կաշկանդելու կամ սեփական զորքերի հաամար առավել նպաստավոր ուղղություններով նրան շարժվել հարկադրելու նպատակով<ref name="ՄերՀաղթԱ">{{գիրք|հեղինակ = [[Գագիկ Հարությանունյան]], Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.) |մաս = |վերնագիր = Մեր հաղթանակները |հղում = |պատասխանատու = Էդուարդ Լ.Դանիելյան|հրատարակություն = |վայր = Երևան |հրատարակչություն = «Գասպրինտ» ՍՊԸ|թվական = 2010 |հատոր = Ա|էջեր = 259|էջ = |սերիա = |ISBN = 978-9939-90000-2-5 |տպաքանակ = 500}}</ref>: Արգելափակոցները իրականացվում և տեղադրվում են ինչպես հակառակորդի հետ շփման գծում այնպես էլ թիկունքում: Օգտագործվում են սեփական զորքերի դիքերը, տեղակայման վայրերը, հատուկ կարևոր օբյեկտները պաշտպանելու համար: Արգելափակոցներ կարող են տեղադրվել ինչպես միայն հիմնական ճանապարհների, տանկավտանգ ուղղությունների ու հարձակման հնարավոր ուղղութունների վրա, այնպես էլ ամբողջ շփման գծի երկայնքով և [[ամրացված շրջան]]ների տեսքով: Հակառակորդի կողմից սեփական արգելափակոցները վնասազերծելուց, ոչնչացնելուց ու քանդելուց խուսափելու համար կազմակերպվում է արգելափակոցների մշտական պահպանություն են՝ շփման գծի [[դիտորդ]] անձանակազմի ուժերով, կամ հատուկ պարեկային ծառայության կողմից:
 
[[Պատկեր:Pevnostni areal Slavonice (6).JPG|մինի|300px|ձախից|[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիների հակատանկային ոզնիներ, գյուղ ՍլավոնիցՍլավոնիցե, [[Յինդրիխուվ Հրադեցի շրջան]], [[Չեխիա]]]]
== Տեսակները ==
Լինում են ծովային և ցամաքային: Ծովային արգելափակոցները տեղադրվում են ծովում և նախատեսված են հակառակորդի ռազմածովային ուժերի դեմ պայքարելու համար: Կան նաև օդային արգելափակոցներ, որորնք լայնորեն կիրառվել են [[առաջին համաշխարհային պատերազմ|առաջին]] և [[երկրորդ համաշխարհային պատերազմ|երկրորդ]] համաշխարհային պատերազմների տարիներին: Օգտագործվում էին հակառակորդի ինքնաթիռների թռիչքները կասեցնելու, խոչընդոտելու, ռմբակոծմանը խանգարելու համար: Օդային արգելափակոցների ամենատարածված օրինակ է օդապարիկը(աերոստատ):