«Արգելափակոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Ein modernes Drahthindernis - CH-BAR - 3238474.tif|մինի|300px|աջից|[[առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին աշխարհամարտի]] տարիների հակահետևակային արգելափակոց անտառում, գյուղ Լարգին, Բոֆոլ, [[Շվեյցարիա]]]]
'''Արգելափակոցը''' կամ ''ինժեներական արգելափակոցը'' զորքերի առաջխաղացմանը խոչընդոտող կառույց է, հարմարանք և ավերածություններ (փլուզումներ)։ Ստեղծվում են հակառակորդին կորուստներ պատճառելու, նրա տեղաշարժը և գործողությունները դժվարեցնելու, զորաշարժը կաշկանդելու կամ սեփական զորքերի հաամար առավել նպաստավոր ուղղություններով նրան շարժվել հարկադրելու նպատակով<ref name="ՄերՀաղթԱ">{{գիրք|հեղինակ = [[Գագիկ Հարությանունյան]], Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.) |մաս = |վերնագիր = Մեր հաղթանակները |հղում = |պատասխանատու = Էդուարդ Լ.Դանիելյան|հրատարակություն = |վայր = Երևան |հրատարակչություն = «Գասպրինտ» ՍՊԸ|թվական = 2010 |հատոր = Ա|էջեր = 259|էջ = |սերիա = |ISBN = 978-9939-90000-2-5 |տպաքանակ = 500}}</ref>: Արգելափակոցները իրականացվում և տեղադրվում են ինչպես հակառակորդի հետ շփման գծում այնպես էլ թիկունքում: Օգտագործվում են սեփական զորքերի դիքերը, տեղակայման վայրերը, հատուկ կարևոր օբյեկտները պաշտպանելու համար: Արգելափակոցներ կարող են տեղադրվել ինչպես միայն հիմնական ճանապարհների, տանկավտանգ ուղղությունների ու հարձակման հնարավոր ուղղութունների վրա, այնպես էլ ամբողջ շփման գծի երկայնքով և [[ամրացված շրջան]]ների տեսքով: Հակառակորդի կողմից սեփական արգելափակոցները վնասազերծելուց, ոչնչացնելուց ու քանդելուց խուսափելու համար կազմակերպվում է արգելափակոցների միշտ պահպանություն են՝ շփման գծի [[դիտորդ]] անձանակազմի ուժերով, կամ հատուկ պարեկային ծառայության կողմից: