«Մոսկվայի մեծ իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Մոսկվայի մեծ իշխանություն''', ֆեոդալական պեաություն [[Ռուսաստան]]ում։ Կազմավորվել է մոտ XIV դ․ կեսին։ XIV դ․ սկզբին [[Մոսկվա]]յի իշխանությունն զգալիորեն ընդարձակվել է [[Կոլոմնա]]յի (1301),[[Պերեսլավլ-Զալեսկի]]ի (1302), Մոժայսկի (1305) միացմամբ, Մոսկվայի մեծ իշխանությունյան վերելքն ու ամրապնդումը հետևանք էին առաջին հերթին նրա բարենպաստ դիրքի (այդտեղ էր ձևավորվում ռուս ժողովուրդը, այդտեղ էին հատվում առավել կարևոր ջրային և ցամաքային առևտրական ճանապարհները) և այդ շրջանում երկրագործության,արհեստների և առևտրի արագ զարգացման։ Մոսկվայի մեծ իշխանութ֊յան իշխանները համառ պայքար են մղել ռուս, հողերում քաղ․ գերիշխանության համար։ 1328-ին [[Իվան Կալիտա]]ն դարձել է մեծ իշխան։ Նրա օրոք(1328—40) Մոսկվայի մեծ իշխանությունը զգալիորեն մեծացել է։ Մոնղոլ-թաթարների դեմ հաղթանակից հետո Մոսկվայի իշխան [[Դմիտրի Դոնսկոյ]]ը ավելի է ամրապնդել Մոսկվայի գերիշխոո դիրքը։ Նա առանց Ոսկե հորդայի խաների համաձայնության Մոսկվայի մեծ իշխանության կառավարումը հանձնել է իր որդուն՝ Վասիլի Դմիտրիևիչին։ XIV դ․ վերջին-XV դ․ սկզբին իշխանության տարածքը է՝լ ավելի է ընդարձակվել (նրան են միացվել Կոստրոման, Բելոօզերսկը,1392-ին՝ Նիժնի Նովգորոդը)։ XV դ․ 2-րդ կեսին իշխանության ներսում երկարատև ֆեոդալական պատերազմն ավարտվել է մեծ իշխան [[Վասիլի Տյոմնի]]ի
հաղթանակով։ Այդ ժամանակ Մոսկվայի մեծ իշխանության տարածքը կազմում էր 430 հզ․ քառ. կմ է շուրջ 3 մլն բնակչությամբ։ Մոսկվայի մեծ իշխանությունը դարձավ կազմավորվող ռուս, միասնական պետության հիմնական կորիզը։{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ռուսաստանի պատմություն]]