«Չինգիզ խան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 26.
Նայմաններին նվաճելով` ծանոթացել է նրանց իշխանության տակ գտնվող ույղուրների գրին, վերջիններիս դարձրել է մոնղոլական պետության առաջին պաշտոնյաներ և ուսուցիչներ, իսկ մոնղոլ երիտասարդներին, այդ թվում` իր որդիներին, կարգադրել է սովորել ույղուրների լեզուն ու գիրը:
1207–11 թթ-ին Չինգիս խանը նվաճել է Սիբիրը և Արևելյան [[Թուրքեստանը]], 1215 թ-ին գրավել է չինական Ցզին պետության մայրաքաղաք Յենպինը ([[Պեկին]]): 1220 թ-ին հիմնադրել է [[Կարակորում|Կարակորումը]] (1235 թ-ից` մայրաքաղաք):
1218–23 թթ-ին Չինգիս խանի զորքերը նվաճել են Խորեզմի պետությունը: 1220 թ-ին Ջեբե և Սուբեդեյ զորավարների գլխավորությամբ 30-հզ-անոց բանակ է ուղարկել Ասիայի արևմուտք, որն Իրանի տարածքով մտել է Այսրկովկաս, ջախջախել ալաններին ու ղփչաղներին: Հաղթել է նաև Վրաց թագավոր Գեորգի Լաշայի և ամիրսպասալար Իվանե Զաքարյանի գլխավորած վրաց-հայկական միացյալ բանակին: [[1223]] թ-ին Չինգիս խանը գրավել է [[Ղրիմ|Ղրիմի]] Սուրոժ քաղաքը,
Կալկա գետի մոտ ջախջախել ռուս-ղփչաղական միացյալ բանակը, ապա պարտվելով կամա-վոլգյան բուլղարներից՝ վերադարձել է [[Մոնղոլիա]]:
[[1226]] թ-ին Չինգիս խանը նոր արշավանք է ձեռնարկել Թանգուտյան պետության դեմ, հասել մինչև մայրաքաղաք [[Չժունսինա|Չժունսինայի]] պարիսպները, սակայն այնտեղ մահացել է: