«Չինգիզ խան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 20.
}}
 
'''Չինգիզ խան''' ([[1162]]-օգոստոս [[1227]]), ծննդյան անունը` '''Թեմուչին'''։ Ծնվել է Բահաթուր (քաջազուն) Եսուգեյի ընտանիքում:Աշխարհի ամենաերկար գոյատևած, ամենամեծ` [[Մոնղոլական կայսրություն|Մոնղոլական կայսրության]] հիմնադիրը։ Մոտ 1170 թ-ին՝ հոր մահից հետո, քայքայվել է վերջինիս ստեղծած ցեղային միությունը: 1175–1205 թթ-ին մերկիտների, կիրայիտների, նայմանների, թաթարների դեմ տևական պայքարից հետո Չինգիս խանին հաջողվել է Մոնղոլական տափաստանի քոչվոր ցեղերին միավորել իր իշխանության տակ:
 
== Պատմություն ==
Չինգիզ խանը եկավ իշխանության միավորելով բազմաթիվ մոնղոլական քոչվոր ցեղեր։ Մի քանի տարվա ընթացքում նա նվաճեց [[Եվրասիա]]յի մեծագույն մասը։ Շատ դեպքերում նվաճումներն ուղեկցվում էին համատարած սպանություններով և ավերածություններով։
[[1186]] թ-ին նա արդեն ուներ իր ուլուսը (կալվածք) և 3 թուման (30 հզ.) զորք: [[1196]] թ-ին Չինգիս խանը մասնակցել է թաթարների դեմ պայքարին, որի համար ստացել է Ջաութհուրի ([[ռազմական կոմիսար]]) տիտղոսը: [[1203]] թ-ին գրավել է [[Մոնղոլիա|Մոնղոլիայի]] արևելյան շրջանները: [[1206]] թ-ին մոնղոլական ավագանու ղուռուլթայում (համաժողով) հռչակվել է մոնղոլական և թաթարական ցեղերի մեծ խան և ստացել Չինգիս (ուժեղ, հզոր տիրակալ) տիտղոսը: Նույն թվականին սովորութային իրավունքի փոխարեն հրապարակել է մոնղոլների քաղաքացիական և զինվորական իրավունքների ժողովածու՝ Յասա: Չինգիս խանը հաստատուն իրավակարգի և ամուր պետության կողմնակից էր: Նրա օրոք հողը դարձել է պետության սեփականությունը, զգալի հողատարածքներ՝ իբրև բաժնեկալվածք, շնորհվել են նրա ազգականներին և համակիր ավատատերերին` նոյոններին:
Նայմաններին նվաճելով` ծանոթացել է նրանց իշխանության տակ գտնվող ույղուրների գրին, վերջիններիս դարձրել է մոնղոլական պետության առաջին պաշտոնյաներ և ուսուցիչներ, իսկ մոնղոլ երիտասարդներին, այդ թվում` իր որդիներին, կարգադրել է սովորել ույղուրների լեզուն ու գիրը:
1207–11 թթ-ին Չինգիս խանը նվաճել է Սիբիրը և Արևելյան [[Թուրքեստանը]], 1215 թ-ին գրավել է չինական Ցզին պետության մայրաքաղաք Յենպինը ([[Պեկին]]): 1220 թ-ին հիմնադրել է [[Կարակորում|Կարակորումը]] (1235 թ-ից` մայրաքաղաք):
1218–23 թթ-ին Չինգիս խանի զորքերը նվաճել են Խորեզմի պետությունը: 1220 թ-ին Ջեբե և Սուբեդեյ զորավարների գլխավորությամբ 30-հզ-անոց բանակ է ուղարկել Ասիայի արևմուտք, որն Իրանի տարածքով մտել է Այսրկովկաս, ջախջախել ալաններին ու ղփչաղներին: Հաղթել է նաև Վրաց թագավոր Գեորգի Լաշայի և ամիրսպասալար Իվանե Զաքարյանի գլխավորած վրաց-հայկական միացյալ բանակին: [[1223]] թ-ին Չինգիս խանը գրավել է [[Ղրիմ|Ղրիմի]] Սուրոժ քաղաքը,
Կալկա գետի մոտ ջախջախել ռուս-ղփչաղական միացյալ բանակը, ապա պարտվելով կամա-վոլգյան բուլղարներից՝ վերադարձել է [[Մոնղոլիա]]:
[[1226]] թ-ին Չինգիս խանը նոր արշավանք է ձեռնարկել Թանգուտյան պետության դեմ, հասել մինչև մայրաքաղաք [[Չժունսինա|Չժունսինայի]] պարիսպները, սակայն այնտեղ մահացել է:
Չինգիս խանի պետությունը մինչ այդ ստեղծված տերություններից ամենամեծն էր: Նրա մահից հետո լայնածավալ պետությունը բաժանվել է իր ժառանգների միջև:
 
==Ծանոթագրություններ==