«Էյրենե»–ի խմբագրումների տարբերություն
նյութերի ավելացում |
(Տարբերություն չկա)
|
11:42, 31 Մայիսի 2014-ի տարբերակ
Էյրենե ', (հին հունարեն՝ Εἰρήνη, [e ː rɛ ː nɛ ː], հունարենից «խաղաղություն», «խաղաղ կյանք», իսկ հռոմեական դիցաբանության մեջ հայտնի էր Պաքս – Pax անվամբ ) հին հունական դիցաբանության մեջ[1] հորաներից մեկը, մարմնավորում է խաղաղությունը, և պատկերվում էր որպես գեղեցիկ երիտասարդ կին՝ առատության եղջյուրը, գավազանը, ջահը կամ ռիթոնը ձեռքին: Զևսի և Թեմիսի[2] դուստրն է, Դիկեի և Եվնոմիաի քույրն է:
Էյրենե | |
---|---|
Տեսակ | հունական դիացաբանության աստված և անձնավորում |
Դիցաբանություն | Հին Հունաստան |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Pax? |
Հայր | Զևս |
Մայր | Թեմիս |
Քույր/Եղբայր | Եվնոմիա և Դիկե |
Eirene Վիքիպահեստում |
Պատկերը եւ ատրիբուտները
Աթենքի քաղակացիները մեծ սեր էին տածում նրա հանդեպ: Ռազմածովային հաղթանակ տանելով Եվրիմեդոնթեի մոտ (465 մ.թ.ա) և Սպարտայի հետ հաշտություն կնքելով (375 մ.թ.ա), Աթենքում հիմնվում է Էյրենեի պաշտամունքը և նրա պատվին կանգնեցում են զոհասեղաններ:
Աթենացիները նրան պատկերում էին ծաղկամանների և մետաղադրամների վրա:
Էյրենեի երդմնագիր արձանի մոտ, Աթենքում, մատուցվում էր ամենամյա պետական անարյուն զոհեր ի հիշատակ Ընդհանուր Խաղաղության օրվա:
Էյրենեի բրոնզե արձանը քանդակել էր Կեփիսոդոտուս Ավագը, ում հայրը, կամ հորեղբայրը հավանականորեն եղել է հայտնի քանդակագործ Պրաքսիտելես: Արձանը կանգնաց էր Աթենքի շուկայի հրապարակում [3]. , իսկ նրա նկարը՝Պրիտանեայում:
Թեև օրիգինալ արձանը այժմ համարվում է կորաց, գույություն ունի Հռոմեացիների կողմից պատրաստված մարմարյա պատճենը. լավագույն ողջ մնացած պատճեններից մեկը գտնվում է Մյունխենի Glyptothek թանգարանում:
Նրա վրա պատկերված է աստվածուհին և փոքրիկ Պլուտոսը՝ առատության աստվածը, Դեմետրայի՝ հողագործության և բերքատվության աստվածուհու որդի, իր ձախ թևի վրա: Բացակայում է Էյրենեի աջ ձեռքը, որտեղ գտնվում էր նրա գավազանը: Նա մայրական հայացկով է նայում Պլուտոսին, նա էլ վստա հությամբ է լցված նրա հանդեպ:
Արձանը ալեգորիա (այլաբանություն) է իրենից ներկայացնում՝ Պլուտոս- Լիությունը բարգավաճում է Էյրենե- Խաղաղության ներկո:
- Գլխավոր դերն է տանում Արիստոփանեսի «Աշխարհ» կոմեդիայում (անձայն):
- Հիշատակվոմ է Եվրիփիդի [4] կողմիգ:
- Ըստ առասպելի, հենց Թեսևսն էր հիմնել նրա պաշտամունքը՝ Ատիկայի 12 համայքի միավորման կապակցությամբ:
Աստղագիտության մեջ
Նրա պատվին անվանվել է աստերոիդ (14) Իռեն (1851թ):
Ծանոթագրություններ
- ↑ Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.659, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.1. С.509; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1
- ↑ Гесиод. Теогония 902; Орфические гимны XLIII 2; Гигин. Мифы 183
- ↑ Павсаний. Описание Эллады I 8, 3
- ↑ См. Еврипид. Орест 1684 (Тишина)