«Մոնոքրոմատիկ լույս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մոնոքրոմատիկ լույս''' ( մոնո․․․ և հուն.— գույն), մեներանգ լույս, աչքով անմիջականորեն ընկալե...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Սպեկտրասկոպիա ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Մոնոքրոմատիկ լույս''' ( մոնո․․․ և հուն.— [[գույն]]), մեներանգ [[լույս]], աչքով անմիջականորեն ընկալելի հաճախականությունների տիրույթի մեջ մտնող որոշակի և խիստ հաստատուն [[Հաճախականություն (հավանականությունների տեսություն)|հաճախականության]] էլեկտրամագնիսական [[ալիք]]։ «Մոնոքրոմատիկ լույս» տերմինի ծագումը պայմանավորված է նրանով, որ տարբեր հաճախականության լուսային ալիքները մարդն ընկալում է իբրև տարբեր գույներ։ Սակայն տեսանելի տիրույթի էլեկտրամագնիսական ալիքները ֆիզիկական բնույթով չեն տարբերվում այլ տիրույթների ([[ինֆրակարմիր]], [[ուլտրամանուշակագույն]], ռենտգենյան և այլն) ալիքներից, և դրանց համար նույնպես կիրառում են «մոնոքրոմատիկ» («մեներանգ») տերմինը, թեև այդ ալիքները գույնի զգացողություն չեն առաջացնում։ «Մոնոքրոմատիկ լույսն», առհասարակ, «մոնոքրոմատիկ ճառագայթում» հասկացությունները վերացական են։ Տեսական վերլուծությունը ցույց է ավել, որ խիստ մեներանգ ալիքի առաքումը պետք է շարունակվի անվերջ երկար, մինչդեռ [[ճառագայթում|ճառագայթ]]ման իրական պրոցեսներն ըստ ժամանակի սահմանափակ են, այդ պատճառով միաժամանակ առաքվում են որևէ միջակայքի պատկանող բոլոր հաճախականությունների ալիքներ։ Որքան նեղ է այդ միջակայքը, այնքան «մոնոքրոմատիկ» է ճառագայթումը։ Քանի որ իդեալական մոնոքրոմատիկ ճառագայթում գոյություն չունի, ապա ցանկացած ճառագայթման ինտենսիվությունն ունի որոշակի բաշխում ըստ հաճախականությունների։ Սպեկտրային գծի Дсо լայնությունը (հաճախականությունների այն միջակայքը, որտեղ լույսի ինտենսիվությունը 2 անգամ պակաս է со0 հաճախականության դեպքում ունեցած առավելագույն ինտենսիվությունից) պայմանավորված է գրգռված վիճակում ատոմի կյանքի տևողությամբ, ատոմների բախումներով, ջերմային շարժումով և այլն։ Ոչ մոնոքրոմատիկ լույս քվագիմոնո-քրոմատիկ դարձնելու համար օգտագործում են տարբեր մոնոքրոմատորներ։ Խիստ մոնոքրոմատիկ ճառագայթման աղբյուր կարող են ծառայել նաև [[լազեր]]ների որոշ տեսակներ։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Սպեկտրասկոպիա]]