«Ըմբշամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
Գործերի նման վիճակը մտահոգությունների առիթ էր տալիս, և հիմնահարցերը սկսեցին լուծում ստանալ 1912-ից, երբ հիմնադրվեց [[Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա]]ն։ Ֆեդերացիան սահմանեց քաշային կարգեր, ինչը հավասարություն մտցրեց մրցակիցների միջև, պակասեցրեց վնասվածներիքանակը։ Սակայն այդ քաշային կարգերը անփոփոխ չեն։ Ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով դրանք ենթարկվել և շարունակվում են ենթարկվել փոփոխության։
 
Փոփոխվել են նաև գոտեմարտի տևողությունը, մրցամասերի քանակը, մարտերի ընթացքում տրվող ընդմիջումների քանակն ու տևողությունը և այլն։ Այսպես, մինչև 1924-ը գոտեմարտերը շարունակվում էին մինչև մարզիկներից մեկի հաղթանակը։ 1924 թ-ին գոտեմարտի տևողությունը սահմանվեց 40 րոպե, որը բաժանվում էր 20 րոպեանոց երկու մրցամասի։ 1928-ին գոտեմարտի տևողությունը կիսով չափ կրճատվեց, և ըմբիշները մարտը վարում էին 10 րոպե կանգնած դրությունում, այնուհետև՝ 3-ական րոպե՝ ծնրադիր վիճակում և վերջին 4 րոպեն՝ նորից կանգնած դրությունում։ 1933-ին գոտեմարտի տևողությունը դարձավ 10 րոպե, ըստ որում ըմբիշները գոտեմարտում էին միայն կանգնած դրությունում։
 
1945-ին ազատ ոճի ըմբիշների գոտեմարտը սահմանվեց 15 րոպե՝ առաջին վեց րոպեին կանգնած դրությունում, 3-ական րոպե՝ ծնկադիր և վերջին 3 րոպեն՝ կանգնած դրությունում։ 1950-ին այս կարգը սահմանվեց նաև հունահռոմեական ըմբշամարտի համար։ 1956-ին գոտեմարտի տևողությունը դարձավ 12 րոպե, որից առաջին 6 րոպեն՝ կանգնած դրությունում, 2-ական րոպե՝ ծնրադիր, վերջին 2 րոպեն՝ կանգնած դրությունում։