Ըմբշամարտը որոշակի կաննոներկանոններ ունեցող մենապայքարային մարզաձև է, ուր գոտեմարտողների նպատակն է մրցակցի նկատմամբ առավելության հասնել՝ միավորներ ձեռք բերելով կամ մրցակցի թիկունքը դիպցնելով գետնին։ Վաղնջական ժամանակներից, երբ ըմբիշները գոտեմարտում էին, մարտերի տևողությունը սահմանափակված չէր և շարունակվում էր մինչև մրցակիցներից մեկի հաղթանակը։ Ըմբշամարտում չկային [[քաշային կարգ]]եր, և բոլոր մարզիկները անկախ սեփական քաշերի զգալի տարբերությունից պարտավոր էին մարտ վարել միմյանց դեմ։ Առավելությունը ստանում էր ավելի ծանր քաշ ունեցող մարզիկը, և, բնականաբար, նա հաղթանակ էր տանում ավելի հաճախ։ Ըմբշամարտի նման մրցումները տարածված էին բազմաթիվ երկրներում։ Դրանք կազմակերպվում էին հին հունական օլիմպիական խաղերում, հայկական ազգային տոնախմբություններում, այլ երկրների ազգային տոներում և հաճախ ավարտվում էին առավել թեթև քաշ ունեցող մարզիկների պարտությամբ կամ զգալի վնասվածքներով, իսկ երբեմն՝ նույնիսկ մահով։
Գործերի նման վիճակը մտահոգությունների առիթ էր տալիս, և հիմնահարցերը սկսեցին լուծում ստանալ 1912-ից, երբ հիմնադրվեց [[Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա]]ն։ Ֆեդերացիան սահմանեց քաշային կարգեր, ինչը հավասարություն մտցրեց մրցակիցների միջև, պակասեցրեց վնասվածներիքանակը։ Սակայն այդ քաշային կարգերը անփոփոխ չեն։ Ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով դրանք ենթարկվել և շարունակվում են ենթարկվել փոփոխության։