«Մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Նկարչություն ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:Matenadaran, MS 6792.jpg|300px|մինի|Մոմիկ.«Համբարձում» մանրանկար «Պատերազմի Ավետարանից»։]]
[[Պատկեր:Malnazar - Canon Table Page - Google Art Project (6845337).jpg|300px|մինի|Խորան` 1637 - 1638թթ. հայկական ձեռագիր Ավետարանից (նկարիչը` Մալնազար)]]
'''Մանրանկարչություն''', մինիատյուր ({{lang-fr|miniature}} , {{lang-it|miniatura}} ,{{lang-lat|minium}}-ծիրանի պիգմենտ, կինաբար, [[կարմիր]] ներկ, որով հնում զարդանկարում էին ձեռագիր [[մատյան]]ները), ոչ տպագիր գրքի պատկերազարդում, [[կերպարվեստ]]ի ստեղծագործություն, որն առանձնանում է փոքր չափերով և գեղարվեստական հնարքների նրբությամբ: Մանրանկարչության առանձնահատուկ տեսակ է նաև գեղանկարչական (երբեմն փորագիր) պատկերը (հատկապես դիմանկարային): Մանրանկարչության մեկ այլ հատուկ տարատեսակը [[լաք]]ով, [[յուղաներկ]]ով կամ տեմպերայով ստեղծված նկարներն են՝ լաքե ոչ մեծ առարկաների մակերեսին: Գործածությունից դուրս եկող «մինիատյուր» տերմինի փոխարեն գրական, երաժշաական, թատերական, կրկեսային, էստրադային ստեղծագործությունների վերաբերյալ, որպես «փոքր ձևերի» [[երկ]]եր, կիրառվում է «մանրապատում»-ը՝ նշելով կարճ պատմվածք, պիես, վոդևիլ, պարարվեստի, էստրադային, ծաղրածուական փոքր տեսարան, երաժշտական մանրանվագ և այլն: Նուրբ, փոքրաչափ երկերից է կազմվում մանրապատումների թատրոնների խաղացանկը: Մանրանկարչության հիմնական բնագավառներից մեկը գրքի մանրանկարչությունն է (ծաղկումը), գրքարվեստը՝ գրչագիր մատյաններում ձեռքով կատարված գծանկարներ, [[գուաշ]]ով, սոսնձաներկերով, [[ջրաներկ]]երով կամ այլ ներկերով գունանկարված պատկերներ, ինչպես նաև այդ գրքերի ձևավորումը՝ անվանաթերթեր, խորաններ, լուսանցազարդեր, բուսական և կենդանական մոտիվներով տեսարաններ: Գրքի մանրանկարչության հնագույն օրինակներ պահպանվել են [[Հին Եգիպտոս]]ում (Նոր թագավորության շրջանի «Մեռյալների գրքերը»): [[Հին հույներ]]ը պատկերազարդել են ամբողջ տեքստը (հատկապես [[Հոմերոս]]ի գրվածքները): Պապիրուսագալարների նկարները միմյանց են հաջորդել կինոկադրերի նման: Քրիստոնեական համայնքների ծաղկման ժամանակաշրջանից (II դարից սկսած) [[մագաղաթ]]յա մատյանները հետզհետե դուրս են մղել պապիրուսագալարները: Գրքի ձևը թելադրել է էջի պատկերազարդման սկզբունքը: Մեզ հասած հնագույն մագաղաթյա մանրանկար ձեոագիրը Հոմերոսի «Իլիականն» է (մոտ 500, Ամբրոզիանա գրադարան, [[Միլան]]): [[Հելլենիստական շրջան]]ում մանրանկարչության գլխավոր կենտրոններ են եղել [[Ալեքսանդրիա]]ն, [[Հռոմ]]ը. նշանավոր էին նաև [[Բյուզանդիոն]]ը, [[Պերգամոն]]ը, [[Անտիոք]]ը, [[Եփեսոս]]ը: [[Բյուզանդական մանրանկարչություն]] ժառանգել է [[Ալեքսանդրիա]]յի հունա-հռոմեական դասական և ասորական արևելյան ավանդույթները: Պատկերամարտության շրջանում ([[726]]-[[843]]) մանրանկարչությունն անկում է ապրել: [[9-րդ դար]]ի 2-րդ կեսին նկատելի է մանրանկարչության զարգացման երկու միտում, ա) դեպի հելլենիստական [[Ալեքսանդրիա]]ն կողմնորոշված արքունի ոճ, բ) ասորապաղեսաինյան կամ կապադովկիական ավանդներից սնվող «վանական ոճ», որն ավելի անմիջականորեն է արձագանքել կյանքին: Առաջին ոճը առկա է «Գրիգոր Նազիանզացու քարոզներում», ուր պատկերված է նաև [[Վասիլ I|Վասիլ Ա]] և նրա ընտանիքը ([[880]]-[[886]], Ազգային գրադարան, [[Փարիզ]]), «Եսայի մարգարեի մեկնություններում» (11-րդ դար, [[Վատիկանի գրադարան]], [[Հռոմ]]), «[[Վասիլ II|Վասիլ Բ]]-ի մենոլոգիայում» ([[Վատիկան]]ի գրադարան, [[Հռոմ]]) և այլն: Երկրորդ ոճի փայլուն օրինակն է «Խլուդովյան սաղմոսարանը» ([[9-րդ դար]], [[Պատմության թանգարան]], [[Մոսկվա]]):[[10-րդ դար]]ում երևան են եկել նոր ազդեցություններ՝ պարսկական և մահմեդական, որոնք արտահայտվել են սիմվոլիկ պատկերներում (խորաններում, անվանաթերթերում, բուսական և կենդանական, ինչպես նաև ճարտարապետական մոտիվներում): Ռիթմը և պատկերագրական մոդելները սկսել են էական դեր խաղալ: Ուշ շրջանի մանրանկարչությունն հաճախ սահմանափակվել է կանոնական սյուժեներով: [[Ասորիք]]ում և [[Պաղեստին]]ում ([[Եդեսիա]], [[Մծբին]], [[Անտիոք]] կենտրոններով) 5-րդ դարից սկսած [[ասորի]] վանականները քրիստոնեական թեմատիկայի պատկերման տարբերակներում նոր միջոցների են դիմել, որ իր կնիքն է դրել բյուգանդական և հայկական, ղպտիական, արաբական, ինչպես և արևմտաեվրոպական մանրանկարչության վրա: Արևելյան մանրանկարչությունը հելլենիստական արվեստից վերցրել է ուրվագիծը՝ առավել ուժեղացնելով զգայականը: [[6-րդ դար]]ի ասորական նշանավոր ձեռագրերն են [[Վիեննա]]յի «Ծննդոցը» (Ազգային գրադարան, [[Վիեննա]]), «Ռոսանոյի ծիրանի Ավետարանը», «Ռաբուլայի Ավետարանը» (Լաուրենցիանա գրադարան, [[Ֆլորենցիա]]) և այլն: Արևմուտքի մանրանկարչությունն օգտվել է ինչպես արևելյան, այնպես էլ բյուգանդական ձևերից: [[7-րդ դար|7]]-[[8-րդ դարերդար]]ումերում իռլանդա-սաքսոնական մանրանկարչությունը միահյուսել է կելտական, միջերկրածովյան և արևելյան ամենատարբեր մոտիվներ՝ վերարտադրելով կենդանակերպ, առավել հազվադեպ՝ [[մարդ]]կային ֆիգուրներ: Պատկերազարդման բնորոշ գիծը ոլորուն մոտիվների խճճված համակարգն է՝ էջը բռնոդ զարդարուն գլխատառով: [[10-րդ դար]]ից իռլանդասաքսոնական ոճը տարածվել է [[Եվրոպա]]յում: Մինչև այդ մայր ցամաքում [[8-րդ դար]]ի կեսերից սկսվել էր «Կարոլինգյան վերածնունդը» : Ակներև էր վերադարձը դեպի դասական ակունքները, բայց դրա հետ մեկտեղ դեկորատիվ հարդարանքում զարգացվել են մերովինգյան և իռլանդա-սաքսոնական մանրանկարչության սկզբունքները: Կարոլինգների թագավորության տրոհման հետ [[10-րդ դար]]ի վերջում [[Եվրոպա]]յի երկրների մանրանկարչության մեջ զարգացել են ազգային գծերը, ստեղծվել են տեղական բազմաթիվ [[դպրոց]]ներ: Ռոմանական արվեստում մանրանկարչությունը կազմվել է բարդ ֆիգուրատիվ հորինվածքի ռիթմական կապերից: Ռոմանական արվեստի ծաղկման հետ ուժեղացել է գծա-հարթապատկերային, նախշազարդային ոճը: Ուշ ռոմանական շրջանում մանրանկարչության մեջ ներգրավվել են աշխարհիկ թեմաներ, շարժում, հուզականություն, պլաստիկա, տարածական և բնանկարային տարրեր ([[քաղաք]]ների, [[խաչակրաց արշավանք]]ների պատկերներ): [[13-րդ դար]]ում [[Իտալիա]]յում մարմնի և տարածության կերպավորման նոր միտումներ են երևան եկել, որը մասամբ նկատելի է նաև [[Ֆրանսիա]]յում, ուր կիրառվել են զարդարվեստի նոր ձևեր, լուսանցքներում հաճախ պատկերվել կրկեսային զավեշտական տեսարաններ: Մեծացել է հետաքրքրությունը լանդշաֆտի և ճարտարապետական պատկերի նկատմամբ: Ազնվականության և հոգևորականության հետ պատվիրատուներ են դարձել բյուրգերները և համալսարանականները: Դրա շնորհիվ ընդլայնվել է աշխարհիկ [[Գրականություն|գրականության]] պատկերազարդումը: [[13-րդ դար]]ի վերջին [[Արևմտյան Եվրոպա]]յում գոթական մանրանկարչությունը հասել է զարգացման բարձրակետին, ուժեղացել է ռեալիստական պատկերումը, հեռանկարի, բնության խորքի, ֆիգուրների իրական համամասների ն նյութականության պատկերման ձգտումը՝ կանխանշելով նոր ժամանակների արվեստը: Մինչև [[14-րդ դար]]ի վերջը և [[15-րդ դար]]ի սկիզբը մանրանկարչությունը զարգացել է [[Ֆրանսիա]]յում և [[Ֆլանդրիա]]յում: [[Գերմանիա]]յում հատուկ դեր են խաղացել, այսպես կոչված, ժողովրդական ձեռագրերը՝ ազատ, հոսուն, սրամիտ գրչանկարների շարքով: [[15-րդ դար]]ում արեմտաեվրոպական բոլոր երկրներում մանրանկարչությունը սկսել է կրել հաստոցային նկարչության ազդեցությունը (օրինակ, [[Լիմբուրգ և Վան էյք եղբայրներ]]ի մանրանկարչությունը): [[15-րդ դար]]ում տպագրության գյուտի հետևանքով մանրանկարչությունն աստիճանաբար դուրս է մղվել: [[11-րդ դար]]ում [[Հին Ռուսիա]]յում մանրանկարչությունը հիմնականում հետևել է բյուգանդական օրինակներին («Օստրոմիրի Ավետարան», [[1056]]-[[1057]], [[Սալտիկով-Շչեդրին]]ի անվան հանրային գրադարան, [[Լենինգրադ]]): [[12-րդ դար|12]]-[[15-րդ դարերդար]]ումերում [[որմնանկար]]ներ ու սրբապատկերներ հիշեցնող մանրանկարների կողքին («Խիտրովո Ավետարան», [[14-րդ դար]]ի վերջ-[[15-րդ դար]]ի սկիզբ, [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ի անվան գրադարան, [[Մոսկվա]]), ստեղծվել են կենդանի ու անմիջական ընկալումով կատարված լուսանցազարդեր ([[12-րդ դար|12]]-[[15-րդ դարերդար]]ումերում [[նովգորոդյան ձեռագրեր]]ի հրաշապատում և իրապատում ֆիգուրներով հյուսածո գլխատառերը): [[15-րդ դար]]ի վերջում մանրանկարչության մեջ թափանցել են աշխարհիկ (գլխավորապես պատմական և կենցաղային) սյուժեներ ([[1540]]-[[1560]]-ական թվականներին Պատկերազարդ տարեգրությունների ժողովածուն [[ԽՍՀՄ]] տարբեր գրադարաններում): [[9-10րդ դար|9]]-[[1-րդ դարերդար]]ումերում վրացական մանրանկարչությունը կապված լինելով տեղական ավանդներին՝ աչքի է ընկնում գծայնությամբ և գույների պայծառությամբ («Մցխեթի սաղմոսարան», [[10-րդ դար]]): Մանրանկարչության մեջ բյուզանդամետ ուղղությունն ունեցել է բազմաշերտ նկարչական տեխնիկա՝ [[Ոսկի|ոսկու]] կիրառումով («Գելաթի Քառավետարանը», [[11-րդ դար]], երկուսն էլ Վրացական ԽՍՀ ԳԱ ձեռագրերի ինստիտուտ, [[Թբիլիսի]]): [[17-րդ դար]]ում պատկերազարդվել են աշխարհիկ գրքեր (հատկապես Շ. Ռուսթավելու «Վագրենավորը»): Մանրանկարչությունն էական դեր է խաղացել մահմեդական աշխարհում: Բացի [[Ղուրան]]ից, որը չէր պատկերազարդվում ֆիգուրատիվ նկարներով, զարդարվել են [[վեպ]]երի («Շահնամեի» տիպի), սիրավեպերի և գիտական տրակտատների էջերը: Սկզբնական շրջանում (արաբական մանրանկարչության Մոսուլի և Բաղդադի դպրոցներ) նկատելի է պարսկական և [[Ասորիք]]ի հելլենիստական արվեստի ազդեցությունը: Մոնղոլական նվաճումների հետ մանրանկարչությունը զարգացել է [[Հուլավյաններ]]ի իշխանության տարածքում, հարստացել չինական արվեստին բնորոշ տարրերով (բնանկարային և կենդանական-բուսական հարդարանքում): [[Թեմուրյաններ]]ի ժամանակ (Հերաթի մանրանկարչության դպրոց, [[Շիրազ]]ի մանրանկարչության դպրոց) պարսկական մանրանկարչությունը հասել է զարգացման բարձրակետին, դարձել ծայրահեղ դեկորատիվ, քնարական: [[Սեֆյան Իրան]]ում ([[16-րդ դար|16]]-[[17-րդ դարերդար]]եր ) մեծացել են մանրանկարչության [[գորգ]]ային էֆեկտները: Աֆղանական, միջինասիական ու ադրբեջանական մանրանկարչության մեջ (ծաղկումը՝ [[15-րդ դար]]ի 1-ին կեսին) զարդարուն ճոխ մակերեսները, քնարական բնապատկերները, գծային նուրբ ռիթմը, մեղմ գունահարարերումները կազմում են նկարի դեկորատիվ պատկերահամակարգը: [[16-րդ դար|16]]-[[17-րդ դարերդար]]ումերում [[Իրան]]ում և այլուր տարածվել է դիմանկար-մանրանկարը: Վաղ հնդկական շրջանի մանրանկարչության մեջ ոճավորված հարթ պատկերները, հստակ գեղագիր գիծը [[16-րդ դար|16]]-[[17-րդ դարերդար]]ումերում փոխվել է առանձին մանրամասների ճշգրիտ արձանագրությամբ, մարդկային դիմագծերի մանրակրկիտ պատկերմանը, միաժամանակ պահպանելով ավանդական հարթապատկերայնությունը, սխեմատիզմը և դեկորատիվությունը: Հաճախ հանդիպում են պատմահերոսական սյուժեներ («Բաբուր-Նամե», [[16-րդ դար]]ի վերջ, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, [[Մոսկվա]]): Զարգացել են դիմանկարի և անիմալիստական ժանրերը (Գուջարաթի դպրոց, Մողոլների դպրոց): Մանրանկարչությունը (գրչանկարներ արմավատերևների վրա) հայտնի է նան [[Ինդոնեզիա]]յում և [[Հարավ-Արևելյան Ասիա]]յի այլ երկրներում: [[Ացտեկներ]]ի, [[մայաներ]]ի, [[միշտեկներ]]ի [[մշակույթ]]ում պահպանվել են պատկերագրեր հիշեցնող համարձակ, հյութեղ գույնով հագեցած նկարներ: Դիմապատկերային մանրանկարչությունը, ծխախոտատուփերի, [[ժամացույց]]ների, [[մատանի]]ների, մեդալիոնների են վրա կատարված, փոքր չափի (1,5-ից մինչև 20 սմ) գեղանկարչական (երբեմն փորագիր) դիմապաակերի տեսակ: Այդօրինակ մանրապաակերներն ստեղծվել են գուաշով և ջրաներկերով՝ [[մագաղաթ]]ի, սավարաթղթի, փղոսկրի վրա, երբեմն մետաղի վրա՝ յուղաներկով, ճենապակու վրա՝ խեցեգործական ներկերով, ինչպես և արծնի տեխնիկայով: Որպես գեղանկարչության հատուկ ժանր դիմապատկերային մանրանկարչությունն ձևավորվել է Վերածննդի շրջանում: Դիմապատկերային մանրանկարչությունը տարածված էր [[Իտալիա]]յի, [[Ֆրանսիա]]յի, [[Գերմանիա]]յի, [[Անգլիա]]յի, [[Ռուսաստան]]ի և այլ երկրների [[16-19-րդ դար]]երի [[արվեստ]]ում: [[19-րդ դար]]ի կեսից այն իր տեղը զիջել է դագերոտիպությանը (լուսանկարում՝ հատուկ քիմիական եղանակով նախապատրաստված մետաղի վրա) և [[լուսանկարչություն|լուսանկարչության]]ը :
== Հայկական մանրանկարչություն ==
[[Հայկական մանրանկարչություն]]ը աչքի է ընկնում ոճերի և դպրոցների բազմազանությամբ; Ամենից շատ պատկերազարդվել են [[Ավետարան]]ները, ապա՝ [[Աստվածաշունչ]]ները և ծիսական-կրոնական մյուս ժողովածու-մատյանները: Մեզ հասած առաջին մանրանկարները [[6-րդ դար|6]]-[[7-րդ դարերիդար]]երի նմուշներ են: Դրանցում պերսոնաժների տիպերը, գեղանկարչությունը և այլն հիշեցնում են [[Լմբատ]]ի, [[Արուճ]]ի [[7-րդ դար]]ի որմնանկարները: «Մչքե թագուհու Ավետարանը», «Կարսի Ավետարանը», «Տրապիզոնի Ավետարանը» մեզ են հասել [[Բագրատունիներ]]ի և [[Արծրունիներ]]ի թագավորությունների շրջանից: Այս ձեռագրերում կան հայկական մանրանկարչության հետագա զարգացման հիմնական գծերը, ա. սյունազարդ [[խորան]]ներ, բ. ոսկետառ անվանաթերթեր՝ գլխազարդերով և տիտղոսազարդերով, գ. տերունական նկարներ ([[Քրիստոս]]ի կյանքի այն դեպքերը, որոնք նշված են եկեղեցական տոներում, դ. տեքստի հետ դրվող մանրանկարներ: Սրանցում առկա է նաև բյուզանդական և արևելաքրիստոնեական արվեստների օրգանական համադրումը («Մլքե թագուհու Ավետարան»ի խորանների կամարադաշտերում, եգիպտական մոտիվներ, ավետարանիչների և տերունական նկարների ճարտարապետական դեկորում՝ հելլենիստական արվեստի տարրեր): Արևելաքրիստոնեական մանրանկարչությանը առնչվող [[1038]] թվականի ([[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոց]]ի անվան [[Մատենադարան]], ձեռ.N 6201) և [[Փոքր Հայք]]ի ավետարանների մեծադիր մանրանկարները, պահպանելով ոճական և պատկերագրական հնավանդ կանոններ, պարունակում են նորույթներ, որոնք դրվել են հայկական հետագա ողջ պատկերագրության հիմքում (օրինակ, մերկ [[Քրիստոս]]ի պատկերումը խաչի վրա): Այդ խմբի ձեռագրերի ոճի գծազարղապատկերային զարգացումը ակնբախ է [[Վասպուրական]]ի մանրանկարչության դպրոցում: [[11-րդ դար]]ի 2-րղ կեսի մի խումբ ձեռագրեր «Մողնու Ավետարանեի գլխավորությամբ կազմել են [[Անի]]ի դպրոցը, որի ոճական ձևերում նմանություններ են նկատվում ուշկարոլինգյան և նախագոթական մանրանկարչության հետ, որ ցույց է աալիս վերջինների արևելյան ակունքները: Այդ խմբի մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալ-որմնանկարային ոճով: [[12-րդ դար]]ում մեզ հասած ձեռագրերում զարգացվել են [[10-րդ դար|10]]-[[11-րդ դարերդար]]իերի մանրանկարչության ավանդույթները, օժտվել ողբերգական-հուզական շեշտերով, կրկին մեծ տեղ է տրվել բուսական և կենդանական մոտիվներին: [[13-րդ դար]]ի 1-ին կեսին, մինչև մոնղոլական արշավանքները, մանրանկարչությունը նոր ծաղկում է ապրել [[Մեծ Հայք]]ում («Հաղպատի Ավետարան», «Թարգմանչաց Ավետարան»): Մանրանկարչությունն աննախադեպ նոր որակ է ստացել [[Կիլիկյան Հայաստան]]ում : Ինչպես վանքերում, այնպես էլ արքունիքում հավաքվել են ընտիր ձեռագրեր, հոգևորականներից բացի ձեռագրեր են պատվիրել թագավորական տան անդամներն ու ավագանին: Թուլացել է մատյանների ծիսական-եկեղեցական նշանակությունը, դրանք հաճախ պատվիրվել են անձնական օգտագործման նպատակով՝ ավագանու նրբացած ճաշակը և կրոնական զգացումները բավարարելու համար: Փոքրացել են մատյանների չափերը, մանրանկարիչների հայացքն ավելի է ուղղվել դեպի իրականությունը և հարևան երկրների ([[Բյուզանդիա]] և եվրոպական երկրներ) մշակույթը: Հանդես են եկել նշանավոր մանրանկարիչներ [[Գրիգոր Մլիճեցի]]ն, [[Թորոս Ռոսլին]]ը, [[Սարգիս Պիծակ]]ը և ուրիշներ, ստեղծվել են նրբաոճ արքունական ձեռագրեր («[[Հեթում Բ]] թագավորի ճաշոց», «Կեռան թագուհու Ավետարան»): Համեմատաբար կայուն քաղաքական վիճակը [[Մեծ Հայք]]ի որոշ շրջաններում նպաստել է մանրանկարչության զարգացմանը: Եթե [[Գլաձոր]]ի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչները աչքի են ընկնում շեշտված անհատականություններով, ապա [[Վասպուրական]]ի ծաղկողները ([[Սիմեոն Արճիշեցի]], [[Զաքարիա Աղթամարցի]], [[Ռստակես]], [[Կիրակոս Աղբակեցի]] և ուրիշներ) հետևել են ավելի միասնական գեղանկարչական ավանդույթների: Մանրանկարչության նշանավոր կենտրոն էր նաև [[Տաթև]]ի մանրանկարչության դպրոցը [[Գրիգոր Տաթևացի|Գրիգոր Տաթևացու]] գլխավորությամբ, որից հետո հայկական մանրանկարչությունը շարունակվել է գաղթավայրերում՝ [[Ղրիմ]]ում, [[Նոր Ջուղա]]յում, [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] և այլուր: [[17-րդ դար|17]]-[[18-րդ դարերդար]]ումերում գրքի հայկական մանրանկարչությունն աստիճանաբար իր տեղը զիջել է գրքի պատկերազարդման տպագրական արվեստին:
==Պատկերասրահ==
{{ՀՍՀ}}
 
<gallery widths="240" heights="240">
Image:Zeytun gospel.jpg|[[Ավետարան ըստ Մարկոսի|Մարկոսի ավետարան]]ի սկզբնաթերթը, Զեյթունի Ավետարան, 1256թ (MS No. 10450)
Image:Toros Roslin Manrankar.jpg|''[[Հովհաննես Մկրտիչ]]'', Մալաթիայի Ավետարան, 1268 (MS No. 10675)
Image:Red sea passage.jpg|''Անցում Կարմիր ծովով'', Մաշտոց, 1266 (MS No. 2027)
</gallery>
 
[[Կատեգորիա:Արվեստ]]