«Դենդրարիում»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 141 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: : → ։ (7) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:arboretum.westonbirt.750pix.jpg|thumb|250px|Աշնանային գույներ Westonbirt Arboretum-ում, [[Անգլիա]]]]
'''Դենդրարիում''' (դենդրոպարկ), հատուկ առանձնացված հողամաս, որտեղ բաց [[գրունտ]]ում աճեցնում են [[ծառ]]երի, [[թփեր]]ի և [[մշակաբույսեր]]ի հավաքածուներ։ [[ՀՀ]] ԳԱԱ [[Երևանի բուսաբանական այգի|Երևանի բուսաբանական այգու]] դենդրարիումը (հիմնադրվել Է 1935 թվականին) հազվագյուտ և անհետացող բուսատեսակների պահպանման վայր Է և ունի հարուստ հավաքածու (ավելի քան 1200 տեսակ ու ենթատեսակ)։ Տնկարկները զարգանում են լանդշաֆտային պուրակի ոճով՝ ինքնուրույն կամ բուսաբանական այգու կազմում։ Բույսերի հավաքածուներն
ստեղծված են կարգաբանական, աշխարհագրական, էկոլոգիական, գեղազարդիչ և այլ սկզբունքներով, ունեն գիտակրթական նշանակություն։ Այստեղ ստեղծվել են [[Կովկաս]]ի, [[Ղրիմ]]ի, [[Սիբիր]]ի, [[Արևելյան Եվրոպա]]յի, [[Ասիա]]յի, [[Հեռավոր Արևելք]]ի, [[Հյուսիսային Ամերիկա]]յի դենդրոֆլորաների ցուցադրական հողամասեր։ Գիտական մեծ արժեք ունեն ասեղնատերև, փաթաթվող, ծաղկող թփերի ու պարտեզային [[բույսեր]]ի հարուստ հավաքածուները։ [[ՀՀ]]ում գործում են [[Ստեփանավան]]ի «Սոճուտ», [[Վանաձոր]]ի «ՎաՆաձոր», [[Իջևան]]ի մերձարևադարձային, [[Բերդ (քաղաք)|Բերդ]]ի, [[Ախթալա]]յի, [[Բագրատաշեն]]ի, [[Բյուրական]]ի աստղադիտարանի և «Ջերմուկ» առողջարանի դենդրարիումները։