24 967
edits
չNo edit summary |
|||
'''Բուսական աշխարհ''', ''ֆլորա'' ([[լատիներեն|նոր լատ]]․՝ flora, [[լատիներեն|լատ]]․՝ Flora՝ ծաղիկների և գարնան աստվածուհի), որոշակի աշխարհագրական տարածքում աճող [[բույսեր|բուսատեսակներ]]ի ամբողջություն, որը կազմավորվել է երկրաբանական վաղ անցյալում, համապատասխանում է ներկա բնակության պայմաններին և սերտ ու կայուն փոխհարաբերությունների մեջ է գտնվում մերձակա տարածքների ֆլորաների հետ։ Ֆլորան ընդգրկում է այս կամ այն տարածքի բոլոր բուսատեսակները։ Սակայն գործնականում այդ անվան տակ հաճախ հասկացվում են միայն բարձրակարգ [[սերմնավոր բույսեր|սերմնավոր]] և [[պտերանմաններ|պտերանման]] բույսերը, իսկ [[ստորակարգ բույսեր|ստորակարգ]] և այլ [[սպորավոր բույսեր|սպորավոր]] բույսերի ֆլորա նշվում է լրացուցիչ կամ կոնկրետ անվանումներով ([[ջրիմուռներ]]ի ֆլորա կամ [[ալգոֆլորա]], [[քարաքոսեր]]ի ֆլորա կամ [[լիխենոֆլորա]] և այլն)։
Շատ տարածված է առանձին պետությունների, հանրապետությունների ֆլորաների կազմումը, ինչպես, օրինակ, [[Հայաստանի ֆլորա]], [[Վրաստանի ֆլորա]] և այլն։ Կազմվում են նաև ավելի խոշոր աշխարհագրական միավորների ([[Կովկաս]], [[Միջին Ասիա]], [[Եվրոպա]], [[Ամերիկա]], [[Արկտիկա]]) ֆլորաներ։
Ցուրաքանչյուր վայրի ֆլորայի կազման հիմքը տեսակային կազմի բացահայտումն է կամ տեսակագրումը, որը սովորաբար զուգակցվում է համապատասխան փաստացի նյութերի՝ հերբարիումների ստեղծման հետ։ Սովորաբար կատարվում է նաև ֆլորայի էկոլոգա-ցենոտիկական վերլուծություն։ Բացահայտվում է կենսաձևերի տոկոսային կազմը, նրանց պատկանելությունը առանձին բուսատիպերի, էկոլոգիական պայմանների, կատարվում է ֆլորայի ժամանակագրական վերլուծություն (երիտասարդ, հնաբնակ, [[ռելիկտներ|ռելիկտային]] բուսատեսակներ)։ Օգտագործվում են նաև [[հնէաբուսաբանություն|հնէաբուսաբանական]] տվյալները։
== Ֆլորայի հատկանիշները ==
Յուրաքանչյուր ֆլորայի կարևորագույն հատկանիշներից մեկը նրա կարգաբանական կատեգորիաների՝ [[տեսակ|տեսակների]], [[Ցեղ|ցեղերի]] և [[Ընտանիք (կենսաբանություն)|ընտանիքների]] քանակական փոխհարաբերությունների, ինչպես նաև միայն այդ վայրին բնորոշ [[աբորիգեն]] կամ զուտ տեղական բույսերի՝ [[էնդեմ|էնդեմների]] բացահայտումն է։ Օրինակ, Հայաստանին բնորոշ էնդեմներից են [[նաիրյան նշենի]]ն, [[Թախտաջյանի կաթնուկ]]ը, [[Թամամշյանի օշան]]ը, [[Տիգրանի թանթրվենի]]ն, [[Կոմարովի պայթակենի]]ն, [[հայաստանյան արոսենի]]ն, [[արարատյան վայրի ցորեն]]ը և այլն։
== Բուսական աշխարհը և ֆլորիստիկ շրջանացումը ==
Տարբեր երկրների ֆլորաների ուսումնասիրման և համեմատական վերլուծության արդյունքները հիմք են ծառայում ֆլորիստիկ շրջանացման համար։ Երկրագնդի ֆլորայի լավագույն շրջանացումը կատարել է [[Արմեն Թախտաջյան|Ա․ Թախտաջյան]]ը։ Ֆլորաներում համառոտակի տրվում են նաև բույսերի տարածման արեալները տվյալ շրջանում, ընդհանրապես էկոլոգիական պայմանները և օգտագործման բնագավառները։ Հայաստանը գտնվում է միմյանցից խիստ տարբերվող երեք խոշոր ֆլորիստիկական մարզերի ու ենթամարզերի ([[Ցիրկումբորեալ ֆլորիստիկ շրջան|Ցիրկումբորեալ]], [[Իրանա-Թուրանական ֆլորիստիկ շրջան|Իրանա-Թուրանական]], [[Առաջավոր Ասիա]]կան) և հինգ նահանգների (Անատոլիական, Ատրպատականյան, Կովկասյան, Հայկական և Իրանա-Հայկական) շփման վայրում։ Վերոհիշյալ ֆլորիստիկական մարզերի, ենթամարզերի և նահանգների ազդեցությունների, ինչպես նաև երկրի բնապատմական պայմանների բազմազանության պատճառով Հայաստանի ֆլորան ունի արտակարգ հարուստ և խայտաբղետ տեսակային կազմ։
== Հայաստանի ֆլորան ==
{{Հիմնական|Հայաստանի բուսական աշխարհ}}
Հայաստանումում աճում է շուրջ 3200 տեսակ ծաղկավոր բույս, այսինքն յուրաքանչյուր 1000 կմ-in համապատասխանում է 107 տեսակի բույս, մինչդեռ օրինակ նախկին ԽՍՀՄ համապատասխան ցուցանիշը մոտ մեկ տեսակ է։
{{ՀՍՀ}}
|
edits